00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
7 ր
Ուղիղ եթեր
09:48
12 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանն ավերում է հայկական բնակավայրերը՝ խոչընդոտելով արցախցիների վերադարձը․ զեկույց

© Photo : А. АбраамянՍտեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2026
Բաժանորդագրվել
ՀԿ–ները միջազգային հանրությանը և իրավասու կառույցներին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու հայկական ժառանգության և սեփականության հետագա ոչնչացումը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Արցախում հայկական բնակավայրերի, բնակելի թաղամասերի և պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ Ադրբեջանը բռնի տեղահանված արցախցիներին զրկում է հայրենիք վերադառնալու և համայնքային կյանքը վերականգնելու հնարավորությունից։ Այս մասին ասված է երեք հասարակական կազմակերպությունների համատեղ պատրաստած փաստահավաք զեկույցում, որի հրապարակման մասին հայտնում է «Արցախ միությունը»։
Զեկույցը պատրաստվել է «Արցախ միության», «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ։
Հետազոտության հեղինակները փաստագրել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանների ոչնչացման ու ձևափոխման, ինչպես նաև ամբողջական բնակավայրերի հիմնահատակ ավերման բազմաթիվ դեպքեր։
Ուսումնասիրության համար օգտագործվել են համացանցում հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները, միջազգային լրատվամիջոցների հետաքննական հրապարակումները, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում արված արբանյակային պատկերները։
Ադրբեջանն ավերել է Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը Ստեփանակերտում
Զեկույցում առանձին անդրադարձ է կատարվել Ադրբեջանի՝ այսպես կոչված «Մեծ վերադարձ» ծրագրին, որի շրջանակում, ըստ հեղինակների, իրականացվում է հայկական բնակավայրերի ապօրինի վերաբնակեցում։ Մի շարք բնակավայրերում քանդված հայկական տների տեղում նոր շինություններ են կառուցվում, իսկ որոշ վայրերում ամբողջական թաղամասեր են հողին հավասարեցվում։
Հեղինակներն ընդգծում են, որ այս գործընթացը ոչ միայն սեփականության իրավունքի խախտում է, այլև արցախցիների վերադարձի համար նյութական հիմքերի վերացում։ Միաժամանակ հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը վտանգում է համայնքային հիշողության, ազգային ինքնության և ավանդույթների պահպանումը։
«Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների այդ խախտումներն ու հանցագործությունները կատարում է ոչ միայն միջազգային նորմերի, այլև հենց արցախցիների իրավունքների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի մի շարք հրամանների կոպտագույն խախտումներով»,– ասված է «Արցախ միության» հաղորդագրության մեջ։
Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ վերադարձի իրավունքի իրացումը չի կարող սահմանափակվել միայն հայրենիք վերադառնալու հնարավորությամբ։ Այն պետք է ներառի սեփական բնակավայրերում ապրելու, ազգային ինքնությունը պահպանելու և համայնքային կյանքը վերականգնելու իրական երաշխիքներ։
Կազմակերպությունները միջազգային հանրությանը և իրավասու կառույցներին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանխելու հայկական ժառանգության և սեփականության հետագա ոչնչացումը, ապահովելու դրանց պահպանությունն ու հասանելիությունը, ինչպես նաև պաշտպանելու արցախցիների՝ անվտանգ և արժանապատիվ պայմաններում հայրենիք վերադառնալու իրավունքը։
Լրահոս
0