https://arm.sputniknews.ru/20261123/trampy-gvohabanutjan-ory-nerum-kshnvorhi-azatutjun-ev-petur-anunvov-2-hndkahaveri-109686022.html
Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով 2 հնդկահավերի
Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով 2 հնդկահավերի
Sputnik Արմենիա
Ներման հանդիսավոր արարողությունը նախատեսված է նոյեմբերի 24-ին, իսկ Գոհաբանության օրը ամերիկացիները կնշեն նոյեմբերի 26-ին։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T22:20+0400
2026-11-23T22:20+0400
2026-11-23T22:22+0400
դոնալդ թրամփ
հնդկահավ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2106/15/21061553_0:0:2651:1492_1920x0_80_0_0_bb6dbcea9840230e2a7c2474e2ca33b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ պատրաստվում է ներում շնորհել երկու հնդկահավերի։ Այս տարի այն երջանիկները, որոնց կհաջողվի խուսափել տոնական սեղանին հայտնվելուց, կլինեն «Ազատություն» և «Փետուր» հնդկահավերը, հայտնել է Սպիտակ տունը։«Ամերիկայի պատվավոր հյուրերը ժամանել են։ Ձայները հաշվարկված են, դիմավորեք` «Ազատությունը» և «Փետուրը»», – ասվում է X սոցցանցում տարածված Սպիտակ տան հաղորդագրության մեջ։Ավանդույթի համաձայն՝ նախագահի հետ հանդիպելուց առաջ հնդկահավերը գիշերը կանցկացնեն Սպիտակ տան տեսարանով շքեղ հյուրանոցում։Գոհաբանության օրը ԱՄՆ նախագահին հնդկահավ նվիրելու սովորույթը սկսվել է դեռ 1947 թվականին։ Այդ ժամանակ Հնդկահավ արտադրողների ազգային ֆեդերացիան հնդկահավ նվիրեց նախագահ Հարրի Թրումանին։ Սակայն պաշտոնապես հնդկահավերին սկսեցին ներում շնորհել միայն 1989 թվականին՝ Ջորջ Բուշ ավագի օրոք։Գոհաբանության օրը ԱՄՆ–ում նշվում է ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։ Այն երկրի ամենակարևոր ընտանեկան տոներից մեկն է, և ավանդաբար տոնական սեղանի կենտրոնական տեղը զբաղեցնում է տապակած հնդկահավը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2106/15/21061553_0:0:2651:1988_1920x0_80_0_0_d8a921893f261847ac83a2650ef4f2bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, հնդկահավ
Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով 2 հնդկահավերի
22:20 23.11.2026 (Թարմացված է: 22:22 23.11.2026) Ներման հանդիսավոր արարողությունը նախատեսված է նոյեմբերի 24-ին, իսկ Գոհաբանության օրը ամերիկացիները կնշեն նոյեմբերի 26-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ պատրաստվում է ներում շնորհել երկու հնդկահավերի։ Այս տարի այն երջանիկները, որոնց կհաջողվի խուսափել տոնական սեղանին հայտնվելուց, կլինեն «Ազատություն» և «Փետուր» հնդկահավերը, հայտնել է Սպիտակ տունը։
«Ամերիկայի պատվավոր հյուրերը ժամանել են։ Ձայները հաշվարկված են, դիմավորեք` «Ազատությունը» և «Փետուրը»», – ասվում է X սոցցանցում տարածված Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Թռչունների անուններն ընտրվել են առցանց քվեարկության միջոցով։ Ներման հանդիսավոր արարողությունը նախատեսված է նոյեմբերի 24-ին, իսկ Գոհաբանության օրը ամերիկացիները կնշեն նոյեմբերի 26-ին։
Ավանդույթի համաձայն՝ նախագահի հետ հանդիպելուց առաջ հնդկահավերը գիշերը կանցկացնեն Սպիտակ տան տեսարանով շքեղ հյուրանոցում։
Գոհաբանության օրը ԱՄՆ նախագահին հնդկահավ նվիրելու սովորույթը սկսվել է դեռ 1947 թվականին։ Այդ ժամանակ Հնդկահավ արտադրողների ազգային ֆեդերացիան հնդկահավ նվիրեց նախագահ Հարրի Թրումանին։ Սակայն պաշտոնապես հնդկահավերին սկսեցին ներում շնորհել միայն 1989 թվականին՝ Ջորջ Բուշ ավագի օրոք։
Գոհաբանության օրը ԱՄՆ–ում նշվում է ամեն տարի նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։ Այն երկրի ամենակարևոր ընտանեկան տոներից մեկն է, և ավանդաբար տոնական սեղանի կենտրոնական տեղը զբաղեցնում է տապակած հնդկահավը։