00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Պետք է ֆուտբոլի մարդ լինի». Բերեզովսկին ո՞ւմ է աջակցելու ՀՖՖ ղեկավարի ընտրություններում

© Sputnik / Andranik GhazaryanՌոման Բերեզովսկի
Ռոման Բերեզովսկի - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2026
Բաժանորդագրվել
Բերեզովսկին հաջողություն է մաղթել Ղազարյանին։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում կաջակցի «Շիրակ» ՖԱ-ի կողմից առաջադրված Գևորգ Ղազարյանի թեկնածությանը։ Այս մասին նախկին ֆուտբոլիստը հայտարարել է իր տեսաուղերձում։
Բերեզովսկին նշել է, որ ուշադիր հետևում է ազգային հավաքականի ելույթներին, որը վերջին շրջանում ուրախանալու քիչ առիթներ է տալիս։
«Եկել է փոփոխությունների ժամանակը: Ինչպես գիտեմ, առաջիկայում կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրված է նաև ժամանակին իրեն որպես ֆուտբոլիստ հրաշալի դրսևորած Գևորգ Ղազարյանը: Նա ծնվել ու մեծացել է Հայաստանում, հանդես է եկել մի շարք ակումբների կազմում: Իմ աջակցությունն եմ հայտնում Գևորգ Ղազարյանին»,-նշել է Բերեզովսկին։
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 2 թեկնածու։ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանն առաջադրվել է «Շիրակ» (Գյումրի) ֆուտբոլային ակումբի կողմից։ Երկրորդ թեկնածուին առաջարկել է «Սյունիք» ՖԱ-ն. նա հայկական արմատներով լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է՝ Դենիս Ջորկաեֆը։
Ես տեղափոխվում եմ Հայաստան. Ջորկաեֆը հաստատեց, որ առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում
Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ, ըստ որի՝ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։ Դրանից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարեց, թե կարծում է՝ ՀՖՖ նախագահը պետք է հայերեն իմանա։
Լրահոս
0