00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոսկվայում ձերբակալել են 80-ամյա «օրենքով գող» Վալիկո Ջեջեյային

© Sputnik / Pavel Ghevodnyan«Շերեմետևո» օդանավակայան
«Շերեմետևո» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2026
«Շերեմետևո» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ենթադրվում է, որ 1990-ականներին Ջեջեյան վերահսկում էր քրեական հոսքերը Հեռավոր Արևելքում և Սախալինում։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՌԴ իրավապահները Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ռուսաստանի ամենատարեց «օրենքով գողին»՝ 80-ամյա Վալիկո Ջեջեյային, որը քրեական աշխարհում հայտնի է «Վալտեր» մականունով: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վերջին տարիներին Ջեջեյան ապրում էր Չեռնոգորիայում, սակայն վիզայի ժամկետն ավարտվելուց հետո ստիպված է եղել լքել երկիրը։ Այնտեղից Ջեջեյան տեղափոխվել է Հայաստան, սակայն երկար չի մնացել. նա միայն Ռուսաստանի քաղաքացիություն ունի, ուստի ստիպված է եղել վերադառնալ Ռուսաստան։
«Շերեմետևոյում» նրան արդեն սպասում էին իրավապահները։ Հանցավոր հիերարխիայում իր կարգավիճակի մասին ոստիկանների հարցին Ջեջեյան չի պատասխանել։
РБК-ի տվյալներով՝ նրա դեմ քրեական գործ է հարուցվել հանցագործ աշխարհում բարձրագույն «տիտղոս» զբաղեցնելու հոդվածով։ Ի դեպ, ինքը՝ Ջեջեյան, սոցցանցերում տարածված տեսանյութում հերքում է իր մասնակցությունը քրեական աշխարհին և հիշեցնում, որ արդեն տարեց մարդ է:
Վալիկո Ջեջեյան ծննդով Աբխազիայից է։ Նա «օրենքովգող» է դարձել դեռ 16 տարեկանում։ Իր կյանքի ընթացքում վեց անգամ ազատազրկվել է՝ ընդհանուր առմամբ մոտ 20 տարի անցկացնելով անազատության մեջ։ Նրան դատել են գողության, գողության փորձի, թմրանյութեր պահելու, շորթելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։
Ենթադրվում է, որ 1990-ականներին Ջեջեյան վերահսկում էր քրեական հոսքերը Հեռավոր Արևելքում և Սախալինում։
Լրահոս
0