https://arm.sputniknews.ru/20261123/hrhn-tuganel-e-hajkakan-erkrvord-herustaaliqin-109676863.html
ՀՌՀ–ն տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»
ՀՌՀ–ն տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»
Sputnik Արմենիա
Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T18:20+0400
2026-11-23T18:20+0400
2026-11-23T18:25+0400
հայաստան
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
տուգանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109676968_131:0:1130:562_1920x0_80_0_0_41a7ba321422fbe2907253aca9ea14e5.png
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 400 000 դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» (Հ2) ՍՊԸ-ին։ ՀՌՀ–ն նման որոշում է կայացրել այսօրվա հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։Վարչական տույժի համար հիմք է հանդիսացել հեռուստաալիքի եթերով հոկտեմբերի 16-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդումը, որի ընթացքում հյուրը` քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ըստ հանձնաժողովի, խտրական բնույթի արտահայտություններ է հնչեցրել։ՀՌՀ–ի իրականացրած մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի խախտման հատկանիշներ, որի արդյունքում հանձնաժողովը եզրահանգել է, որ հաղորդման ընթացքում տարածված տեղեկատվությունը համապատասխանում է ատելություն բորբոքող տեղեկատվության բնորոշմանը։Նշվում է նաև, որ հեռարձակողը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ որևէ պարզաբանում կամ առարկություն չի ներկայացրել։ Արդյունքում հանձնաժողովը կիրառել է 400 000 դրամի տույժը։Նույն նիստում ՀՌՀ–ն նաև որոշել է հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026 թ․ նոյեմբերի 29-ին կայանալիք Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Կապան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և մշտադիտարկման արդյունքները։Այս որոշումները երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/17/109676968_256:0:1005:562_1920x0_80_0_0_6a5c4f2c830eab455c941e2efba17b1f.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), տուգանք
հայաստան, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), տուգանք
ՀՌՀ–ն տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»
18:20 23.11.2026 (Թարմացված է: 18:25 23.11.2026) Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 400 000 դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» (Հ2) ՍՊԸ-ին։ ՀՌՀ–ն նման որոշում է կայացրել այսօրվա հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի
մամուլի ծառայությունը։
Վարչական տույժի համար հիմք է հանդիսացել հեռուստաալիքի եթերով հոկտեմբերի 16-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդումը, որի ընթացքում հյուրը` քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ըստ հանձնաժողովի, խտրական բնույթի արտահայտություններ է հնչեցրել։
ՀՌՀ–ի իրականացրած մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի խախտման հատկանիշներ, որի արդյունքում հանձնաժողովը եզրահանգել է, որ հաղորդման ընթացքում տարածված տեղեկատվությունը համապատասխանում է ատելություն բորբոքող տեղեկատվության բնորոշմանը։
«Ազգային պատկանելության հիմքով հավաքական մեղավորության վերագրումն իր բովանդակությամբ և ընդհանուր ուղերձով նպաստում է տվյալ ազգային խմբի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, թշնամանքի և անհանդուրժողականության ձևավորմանն ու խրախուսմանը»,– նշված է ՀՌՀ–ի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հեռարձակողը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ որևէ պարզաբանում կամ առարկություն չի ներկայացրել։ Արդյունքում հանձնաժողովը կիրառել է 400 000 դրամի տույժը։
Նույն նիստում ՀՌՀ–ն նաև որոշել է հրապարակել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից 2026 թ․ նոյեմբերի 29-ին կայանալիք Արագածոտնի մարզի Աշտարակ և Սյունիքի մարզի Կապան համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացությունը և մշտադիտարկման արդյունքները։
Այս որոշումները երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարանում։