00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
11 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
14 ր
Ուղիղ եթեր
13:00
13 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ–ն կարող է պահանջել, որ ՀՀ–ն հրաժարվի ռուսական ատոմային տեխնոլոգիաներից. փորձագետ

Բաժանորդագրվել
Վերլուծաբանը նշեց՝ ԵՄ-ն չի խուսափում էներգետիկայի քաղաքականացումից
ԵՄ-ն կարող է իր հետ հետագա մերձեցման դիմաց Հայաստանի առաջ պայման դնել, որ հրաժարվի ռուսական ատոմային տեխնոլոգիաներից, դա կարող է բարդացնել «Ռոսատոմի» մասնակցությամբ Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը։ Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դասախոս Իգոր Յուշկովն այս տեսակետը հայտնեց «Alpha Media Centre»-ում կայացած քննարկման ժամանակ։
«ԵՄ-ում չեն ցանկանում տեսնել ռուսական ատոմային տեխնոլոգիաները՝ անկախ նրանից, թե որ երկրում են դրանք օգտագործվում», - ասաց փորձագետը:
Յուշկովն օրինակ բերեց Բալթյան երկրները, որտեղ խորհրդային ատոմային հզորությունները ստիպված եղան փակել եվրաինտեգրման շրջանակում՝ չնայած դրանց հետագա շահագործման հնարավորությանը։
Փորձագետը կարծում է, որ համանման քաղաքական պահանջ կարող է ներկայացվել նաև Երևանին. հնարավոր է` Բրյուսելն առաջարկի նախ հրաժարվել ռուսական ատոմային տեխնոլոգիաներից և Ռուսաստանի մասնակցությամբ նոր կայան չկառուցել, իսկ հետո քննարկել հետագա մերձեցման և եվրոպական ինտեգրման հեռանկարները:
«Այս առումով ԵՄ-ն էներգետիկան, այդ թվում ատոմակայանը քաղաքականացնելու հետ կապված կաշկանդվածություն չունի և Ռուսաստանի հետ համագործակցության հարցը ներկայացնում է որպես ինչ-որ կարմիր գիծ», - նշեց Յուշկովը:
Էներգետիկ միավորման հարցում կան միայն հայտարարություններ, լուրջ փաստաթուղթ չկա․ փորձագետ
Նա նաև մատնանշեց ԵՄ-ի կողմից գործադրվող ճնշումն այն երկրների վրա, որոնք համագործակցում են «Ռոսատոմի» հետ: Մասնավորապես փորձագետը հիշատակեց Հունգարիան, որի նոր ղեկավարությունը հայտարարել է ատոմակայանում աուդիտ անցկացնելու մասին:
Միաժամանակ, Յուշկովի խոսքով, դժվարություններ կարող են առաջանալ նաև Ռուսաստանի համար։
Փորձագետը պարզաբանեց, որ այլ երկրների հետ «Ռոսատոմի» համագործակցության ավանդական մոդելը ենթադրում է ԱԷԿ-ի կառուցում ռուսական պետական վարկային միջոցների օգտագործմամբ: Սակայն ներկայիս տնտեսական պայմաններում նման նախագծերը ֆինանսավորելու ռուսական հնարավորությունները կրճատվել են։
«Հարց է առաջանում՝ եթե նման սխեմա իրականացվի, և «Ռոսատոմը» գա նման վարկային միջոցներով, ո՞րն է երաշխիքը, թե այդ վարկը հետո կվերադարձվի», ասաց Յուշկովը:
Նրա կարծիքով` «Ռոսատոմի» համար ավելի դժվար կլինի հասնել Հայաստանում նոր կայանի կառուցման համար պետական միջոցների հատկացմանը՝ հաշվի առնելով Երևանի արտաքին կապերի դիվերսիֆիկացման և ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը:
Որպես հնարավոր տարբերակ փորձագետն առանձնացրեց «Ռոսատոմի» ներգրավումը միջազգային կոնսորցիումի կազմում, որը կկարողանար կյանքի կոչել նախագիծը՝ կիրառելով ռուսական ՋՋԷՌ-1000 (Ջրաջրային էներգետիկական ռեակտոր, ВВЭР) ռեակտորային տեխնոլոգիան:
Փորձագետի կարծիքով` կոնսորցիումում եվրոպական և այլ օտարերկրյա մասնակիցների ներկայությունը կարող էր կրճատել նախագծի քաղաքական բաղադրիչը:
Բայց այս դեպքում էլ միջազգային կոնսորցիումին ռուսական պետական վարկի տրամադրումը կարող է դառնալ բարդ խնդիր։
ԵՄ–ն չի կարող Հայաստանին օգնել էներգետիկ ոլորտում, դա նրանց թույլ կողմն է. փորձագետ
Յուշկովն ընդգծեց, որ «Ռոսատոմը» սկզբունքորեն դեմ չէր լինի Հայաստանում նոր էներգաբլոկ կառուցելուն, սակայն նման համագործակցության պայմանները հավանաբար կտարբերվեն Բելառուսում և Եգիպտոսում իրականացված նախագծերի ձևաչափից։
Էներգետիկայի ոլորտի փորձագետ Արա Մարջանյանն իր հերթին հայտարարեց, որ այսօր առավել իրատեսական է ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի առաջարկը Հայաստանում ՋՋԷՌ-1000 ռեակտորի կառուցման վերաբերյալ, ընդ որում` ինչպես ինժեներական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից:
Նրա խոսքով՝ ներկայացված մյուս տարբերակները դեռևս ունեն ընդհանրական բնույթ և մշակված են ոչ բավարար չափով:
«Այսօրվա դրությամբ առավել իրատեսական է «Ռոսատոմի» առաջարկը», – ասաց փորձագետը՝ հավելելով, որ ՋՋԷՌ-1000 ռեակտորն արդեն տեղադրված է Իրանում և շահագործվում է այլ հարթակներում:
Ավելի վաղ «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել էր, որ կորպորացիան դրական ազդակներ է ստանում Հայաստանից ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման առաջարկի վերաբերյալ:
Իսկ սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում նա նշել էր, որ Հայաստանի կառավարությանն առաջարկվել է 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել։ Երևանը մտադիր է այդ հարցում կողմնորոշվել 2027 թվականի սկզբին։
Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։
Ի սկզբանե դրա շահագործման ժամկետը նախատեսված էր մինչև 2016 թվականը։ «Ռոսատոմի» մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և հայկական ԱԷԿ-ը շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։
Լրահոս
0