https://arm.sputniknews.ru/20261122/hajastany-karevvorum-e-libanani-het-qaghaqakan-erkkhvosutjan-amrapndumy-pashinjan-109636711.html
Հայաստանը կարևորում է Լիբանանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդումը․ Փաշինյան
Հայաստանը կարևորում է Լիբանանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդումը․ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը Լիբանանին և նրա ժողովրդին մաղթել է անսասան կամք ու վճռականություն՝ երկրում կայունության, խաղաղության և բարգավաճման հասնելու համար։ 22.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-22T11:08+0400
2026-11-22T11:08+0400
2026-11-22T11:08+0400
լիբանան
նիկոլ փաշինյան
անկախության օր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108812651_6:0:1371:768_1920x0_80_0_0_ad25d5b92a714d04f631f31e77418eca.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդումը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին՝ երկրի Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և երկու ժողովուրդների ամուր բարեկամության վրա։ՀՀ վարչապետը Լիբանանին և նրա ժողովրդին մաղթել է անսասան կամք ու վճռականություն՝ երկրում կայունության, խաղաղության և բարգավաճման հասնելու համար։Հիշեցնենք, որ Լիբանանը Մերձավոր Արևելքի հայաշատ երկրներից է, որտեղ հայկական համայնքը կարևոր դերակատարություն ունի երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Լիբանանի Անթիլիաս քաղաքում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը։ Հայերը Լիբանանի բազմակրոն և բազմահամայնքային հասարակության անբաժանելի մասն են և ներկայացված են նաև երկրի խորհրդարանում ու կառավարությունում։
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/03/108812651_176:0:1200:768_1920x0_80_0_0_2ffb88da1f832c2912b4654c33df4aba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, նիկոլ փաշինյան, անկախության օր
լիբանան, նիկոլ փաշինյան, անկախության օր
Հայաստանը կարևորում է Լիբանանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդումը․ Փաշինյան
ՀՀ վարչապետը Լիբանանին և նրա ժողովրդին մաղթել է անսասան կամք ու վճռականություն՝ երկրում կայունության, խաղաղության և բարգավաճման հասնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդումը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին՝ երկրի Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում։ Այս մասին հայտնում են
ՀՀ կառավարությունից։
«Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը և երկկողմ ու բազմակողմ համագործակցության շարունակական ընդլայնումը՝ ի շահ մեր երկու պետությունների»,– ասված է ուղերձում։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և երկու ժողովուրդների ամուր բարեկամության վրա։
ՀՀ վարչապետը Լիբանանին և նրա ժողովրդին մաղթել է անսասան կամք ու վճռականություն՝ երկրում կայունության, խաղաղության և բարգավաճման հասնելու համար։
Հիշեցնենք, որ Լիբանանը Մերձավոր Արևելքի հայաշատ երկրներից է, որտեղ հայկական համայնքը կարևոր դերակատարություն ունի երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Լիբանանի Անթիլիաս քաղաքում է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը։ Հայերը Լիբանանի բազմակրոն և բազմահամայնքային հասարակության անբաժանելի մասն են և ներկայացված են նաև երկրի խորհրդարանում ու կառավարությունում։