00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
7 ր
Ուղիղ եթեր
12:00
17 ր
Ուղիղ եթեր
13:00
16 ր
Ուղիղ եթեր
14:00
16 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանը ե՞րբ վերջնականապես կաթվածահար կլինի

© Sputnik / Armine AlexanyanԽցանված Երևան
Խցանված Երևան - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը ներկայացնում է, թե ինչ է մտածում սովորական վարորդը Երևանի խցանումների մասին։
– Երևանը վաղուց է կաթվածահար եղել,– հարցից զարմացավ երևանցի տաքսիստը, որը Մարշալ Բաղրամյանի պողոտայում գտնվող համանուն հուշարձանի մոտից ինձ տեղափոխում էր Նալբանդյան–Թումանյան փողոցների խաչմերուկ։
Օրը շաբաթ էր, երեկոյան դեմ, եղանակը՝ առանց տեղումների, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան պատճառով ճանապարհ չէին փակել, բայց տաքսին տոտիկ–տոտիկ էր շարժվում փողոցով։
– Պատկերացնո՞ւմ եք՝ այս ընթացքում քանի պատվեր կհասցնեի անել ու ինչքան փող կաշխատեի իմ ու «Յանդեքս տաքսիի» համար, եթե այս խայտառակ վիճակը չլիներ,– ասաց վարորդը։
Ես պատկերացնում եմ։ Ու ոչ միայն վարորդի և նրա գործատուների կորցրած գումարները։ Իսկ ի՞նչ անեն խցանումների մեջ խրված արտակարգ ծառայությունների՝ շտապօգնության, հրշեջների, ոստիկանության մեքենաները։ Մարդիկ թռիչքից քանի՞ ժամ առաջ պետք է տնից դուրս գան «Զվարթնոց» հասնելու համար, որ չվերթից չուշանան։ Քանի՞ գործնական հանդիպում պետք է տեղափոխեն կամ չեղարկեն։
Երբ ասացի, որ վարչապետի կինը շահագրգռված է տրանսպորտային խնդրի լուծմամբ, վարորդն արհամարհանքով ձեռքը թափ տվեց։
Ի՞նչն է չարիք համարում երևանցի շարքային վարորդը և պայքարի ի՞նչ տարբերակ է առաջարկում
Սկսենք չարիքից։ Քաղաքի չմտածված կառուցապատումն արդեն շիզոֆրենիայի է հասնում. շենքերը կառուցում են պատը պատին, մեքենաներով անհնար է մոտենալ դրանց։ Նրբանցքներից գլխավոր փողոցի հոսքին միանալը ոչ միշտ է ստացվում, ու միանալն էլ է անիմաստ. եթե դա նույնիսկ հաջողվում է, միևնույնն է` բոլորի հետ հայտնվում ես խցանման մեջ, պարզապես` գլխավոր փողոցում։
Ի՞նչ անել։ Առաջինը՝ ընդունել Երևանի իշխանությունների և նրանց «նրբագեղ» քաղաքապետի ջախջախիչ պարտությունը։ Համաձայնել, որ խորապես ու երկար ժամանակով ենք «խրվել», ուստի պետք է փոխել քաղաքային իշխանության վերնախավին։ Քաղաքի տարբեր հատվածներում բազմահարկ ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ կառուցել` վերգետնյա տարբերակում մինչև 9 հարկ, իսկ գետնի տակ՝ որքան հաջողվի փորել։ Արգելել բնակելի շենքերի կառուցումն առանց ստորգետնյա ավտոտնակների՝ քանի բնակարան, այնքան կայանատեղի։
Փաշինյանն ընդդեմ Ալիևի. ինչու կերակրել կոկորդիլոսին, եթե գիտես, որ քեզ է ուտելու
Եվս մեկ առաջարկ տաքսիստից։ Հերիք է` իմաստուն ձևանան։ Դրա փոխարեն պետք է քաղաքապետարան հրավիրել հասարակական տրանսպորտի երևանցի փորձառու վարորդներին։ Թող նրանք առաջարկեն փողոցների գծանշումները, կայանատեղիների վայրերը, ասեն, թե տրանսպորտի որ տեսակը օրվա որ ժամին որ ուղղությամբ և ինչ արագությամբ պետք է երթևեկի։
– Ո՞վ է մեզնից լավ գլուխ հանում այս ամենից. հենց մենք ենք մեր սեփական կաշվի վրա զգում Երևանի երթևեկության ապաշնորհ կառավարման հետևանքները, որոնք խորանում են օրեցօր, ամիս առ ամիս, տարեցտարի։ Ինչո՞ւ մեզ հետ չեն քննարկում, թե ինչի համար և որքան է պետք տուգանել, ինչպես է պետք նյութապես խրախուսել առաջադեմ գաղափարների հեղինակներին։ Իսկ արևմտյան փորձագետների խորհրդատվությունների վրա միլիոնավոր դոլարներ վատնելու փոխարեն կարելի է քաղաքապետարանի անունից հանդիսավոր ճաշկերույթ կազմակերպել տաքսիստների համար։ Ինչո՞ւ չեն հրավիրում, արհամարհո՞ւմ են, թե՞ վախենում ճշմարտությունից։
Իսկ ինչպե՞ս հասնել արմատական փոփոխության։
– Անհավանական դժվարություններով, քաղաքացիների դժգոհությամբ, երևանցիների բողոքի ցույցերով, բայց ոչ մի պարագայում հետքայլ չանել։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի, - բացատրում է տաքսիստը։
Այո՛, պետք է դիմանալ, մեկ տարի, երկու, երեք, որքան պետք լինի։ Այո՛, քաղաքը կրկին կկանգնի, բայց դա ժամանակավոր կլինի։ Հիվանդությունն արդեն շատ է խորացել, բուժման պալիատիվ մեթոդներն այլևս չեն օգնի։ Այստեղ անզոր են նույնիսկ այսպես կոչված «խելացի քաղաքի» տեխնոլոգիաները. դրանք էլ է պետք խելքով կիրառել։
Նախագծողները, շինարարները, ճանապարհաշինարարները կնախագծեն, կկառուցեն, իսկ քաղաքապետարանի խելացի, սկզբունքային և խիղճ ունեցող աշխատակիցները պետք է անդադար ներողություն խնդրեն, բացատրեն, օգնեն։
Պապ թագավորը, հայկական մատնաքաշն ու ֆրանսիական բուլկին․ երևանցիների կարծիքը ոչ ոք չհարցրեց
— Էլ չեմ ասում, որ վերևներում (բարձրագույն ղեկավարությունը) պիտի մի որոշ ժամանակ մոռանան շարասյուների մասին, - շարունակում է զայրանալ տարեց տաքսիստը։ — Անչափ շատ փող է ծախսվելու. առաջին հերթին՝ շինարարության վրա, բա ինչքա՞ն կգնա արհեստական բանականությամբ աշխատող տեսախցիկներով լուսացույցների, «խելացի» կայանատեղիների վրա, որոնք վարորդներին միանգամից տանում են ազատ տեղ՝ առանց քաղաքում իզուր պտտվելու։ Բա ինչքա՞ն գումար է պետք քաղաքը շրջանցող ճանապարհներ կառուցելու համար։
Ստիպված կլինենք հրաժեշտ տալ բազմամիլիոնանոց ծախսեր պահանջող սանձարձակ շոուներին, որոնք երբեմն լիլիպուտների մասնակցությամբ կրկես են հիշեցնում։ Գործով զբաղվելու ժամանակը եկել է։ Վաղուց է եկել։
Մինչ մեր վարորդը երկարաշունչ ներկայացնում էր Երևանի երթևեկությունն ավելի կառավարելի դարձնելու իր պատկերացումները, աջից մի պարեկային մեքենա հայտնվեց (վարորդի խելքը հերիքել էր, որ չմիացնի ձայնային ու լուսային ազդանշանները)։ Այդ ժամին փողոցներում չկային նաև երթևեկությունը կարգավորող պարեկներ, որոնք իրենց խլացուցիչ սուլոցներով երկինք են պատռում։
Իսկ մետաղի, ապակու, ռետինի և խելագարության հասցված մարդկանց խառնաշփոթ զանգվածը ընդհատումներով առաջ էր շարժվում` ենթարկվելով ինչ-որ ներքին օրենքների։
Սովորաբար այդպես են տեղի ունենում սողանքները։ Սկզբում՝ հազիվ նկատելի, հետո՝ ավելի արագ, ու մեկ էլ տեսնում ես` շուրջբոլորն ամեն ինչ լցվում է ավազով, քարերով, արմատախիլ եղած ծառերով ու քարանում է։ Ազատ տարածությունը դառնում է անանցանելի թրոմբ։
Ո՞վ կօգնի Երևանին խուսափել նման ճակատագրից։
Լրահոս
0