https://arm.sputniknews.ru/20261122/ajrvel-en-hjuranvocner-restvoranner-ev-khanutner-khvoshvor-hrdeh-zanzibarum-109643085.html
Այրվել են հյուրանոցներ, ռեստորաններ և խանութներ. խոշոր հրդեհ Զանզիբարում
Այրվել են հյուրանոցներ, ռեստորաններ և խանութներ. խոշոր հրդեհ Զանզիբարում
Sputnik Արմենիա
Զբոսաշրջիկների շրջանում տուժածներ չկան, իսկ որոշ աշխատակիցներ տարհանման ընթացքում թեթև վնասվածքներ են ստացել։ 22.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-22T15:48+0400
2026-11-22T15:48+0400
2026-11-22T15:49+0400
հրդեհ
հյուրանոց
զանզիբար
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/16/109641912_0:0:1280:720_1920x0_80_0_0_5801b9282bf52d7b1acce461e4bbb460.jpg
Զանզիբարում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով ավելի քան 6 հյուրանոց է այրվել։ Այս մասին հայտնում է Tanzania Times պարբերականը։Բացի այդ, հրդեհից վնասվել է նաև 4 ռեստորան և շուրջ 40 խանութ։ Տարհանվել է 183 զբոսաշրջիկ, որոնց տեղավորել են այլ հյուրանոցներում։ Զբոսաշրջիկների շրջանում տուժածներ չկան, սակայն որոշ աշխատակիցներ տարհանման ընթացքում թեթև վնասվածքներ են ստացել։Իշխանությունների նախնական վարկածով՝ հրդեհը կարող էր բռնկվել հաց թխելու վառարանից։ Կրակն արագ տարածվել է դեպի հարակից շինություններ։ Հրշեջներին հաջողվել է մոտ երեք ժամում հրդեհը վերցնել վերահսկողության տակ։Զանզիբարի զբոսաշրջության հանձնաժողովի գործադիր քարտուղար Արիֆ Աբաս Մանջին կոչ է արել ուժեղացնել հյուրանոցների հակահրդեհային պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ մակուիտիից՝ արմավենու տերևներից պատրաստված տանիքներով շենքերում ավտոմատ ջրցան համակարգերի տեղադրումը կօգներ սահմանափակել հրդեհի պատճառած վնասները։
զանզիբար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Крупный пожар в туристическом районе Занзибара Нунгви
Sputnik Արմենիա
Крупный пожар в туристическом районе Занзибара Нунгви
2026-11-22T15:48+0400
true
PT1M37S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/16/109641912_161:0:1121:720_1920x0_80_0_0_7cef42a54b7721050d479210d7653e21.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրդեհ, видео, հյուրանոց, զանզիբար
հրդեհ, видео, հյուրանոց, զանզիբար
Այրվել են հյուրանոցներ, ռեստորաններ և խանութներ. խոշոր հրդեհ Զանզիբարում
15:48 22.11.2026 (Թարմացված է: 15:49 22.11.2026) Զբոսաշրջիկների շրջանում տուժածներ չկան, իսկ որոշ աշխատակիցներ տարհանման ընթացքում թեթև վնասվածքներ են ստացել։
Զանզիբարում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով ավելի քան 6 հյուրանոց է այրվել։ Այս մասին հայտնում է Tanzania Times պարբերականը։
«Զանզիբարի Հյուսիսային Ունգուջա կղզու Նունգվիի առափնյա հատվածում բռնկված ուժգին հրդեհի հետևանքով 6 զբոսաշրջային հյուրանոց ամբողջությամբ այրվել է»,– գրում է պարբերականը։
Բացի այդ, հրդեհից վնասվել է նաև 4 ռեստորան և շուրջ 40 խանութ։ Տարհանվել է 183 զբոսաշրջիկ, որոնց տեղավորել են այլ հյուրանոցներում։ Զբոսաշրջիկների շրջանում տուժածներ չկան, սակայն որոշ աշխատակիցներ տարհանման ընթացքում թեթև վնասվածքներ են ստացել։
Իշխանությունների նախնական վարկածով՝ հրդեհը կարող էր բռնկվել հաց թխելու վառարանից։ Կրակն արագ տարածվել է դեպի հարակից շինություններ։ Հրշեջներին հաջողվել է մոտ երեք ժամում հրդեհը վերցնել վերահսկողության տակ։
Զանզիբարի զբոսաշրջության հանձնաժողովի գործադիր քարտուղար Արիֆ Աբաս Մանջին կոչ է արել ուժեղացնել հյուրանոցների հակահրդեհային պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ մակուիտիից՝ արմավենու տերևներից պատրաստված տանիքներով շենքերում ավտոմատ ջրցան համակարգերի տեղադրումը կօգներ սահմանափակել հրդեհի պատճառած վնասները։