https://arm.sputniknews.ru/20261121/tatjana-kimn-ajlevs-wildberries-i-glkhavvor-tnoreny-che-109619913.html
Տատյանա Կիմն այլևս «Wildberries»-ի գլխավոր տնօրենը չէ
Տատյանա Կիմն այլևս «Wildberries»-ի գլխավոր տնօրենը չէ
Sputnik Արմենիա
Այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեքսեյ Կուլիկովը։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T15:40+0400
2026-11-21T15:40+0400
2026-11-21T15:44+0400
վայլդբերիզ (wildberries)
տատյանա բակալչուկ (կիմ)
տատյանա կիմ
պաշտոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/17/80980802_0:147:1601:1047_1920x0_80_0_0_00ae1c15974cbfe3c57a24692add8dd8.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Wildberries» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում Տատյանա Կիմին փոխարինել է Ալեքսեյ Կուլիկովը։ Այս մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալները։Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Տատյանա Կիմը զրկվել է ընկերության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձի լիազորություններից և դուրս է եկել հիմնադիրների կազմից:«ԲԻՐ-Անալիտիկ» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Կուլիկովի նշանակումը տեղի է ունեցել նոյեմբերի 19–ին։ Կուլիկովը նաև «Դիջիկո» գովազդային գործակալության և «ՎԲ Ինժինիրինգ» ընկերության գլխավոր տնօրենն է։Երեկ հայտնի էր դարձել, որ «Տոմ» և «Գալո» փակ ներդրումային բաժնետիրական հիմնադրամները ձեռք են բերել «ՌՎԲ» ՍՊԸ-ի («Wildberries & Russ» միավորված ընկերության) կապիտալի 30% բաժնեմասը։Ռեեստրի տվյալներով՝ «Տոմ» ներդրումային հիմնադրամը ստացել է «Wildberries»-ի մայր ընկերության՝ «ՌՎԲ» ՍՊԸ-ի կապիտալի 17,5% բաժնեմասը։ Երկրորդ սեփականատերը՝ «Գալոն», ստացել է 12,5% բաժնեմասը։Արդյունքում «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն իր բաժնեմասը 65%-ից կրճատել է մինչև 45%, իսկ «Ստինն» ՍՊԸ-ն՝ 35%-ից մինչև 25%։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/17/80980802_49:0:1445:1047_1920x0_80_0_0_42003eb5b3ef76e8c9362c12229ae2eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վայլդբերիզ (wildberries) , տատյանա բակալչուկ (կիմ), տատյանա կիմ, պաշտոն
վայլդբերիզ (wildberries) , տատյանա բակալչուկ (կիմ), տատյանա կիմ, պաշտոն
Տատյանա Կիմն այլևս «Wildberries»-ի գլխավոր տնօրենը չէ
15:40 21.11.2026 (Թարմացված է: 15:44 21.11.2026) Այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեքսեյ Կուլիկովը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Wildberries» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
Տատյանա Կիմին փոխարինել է Ալեքսեյ Կուլիկովը։ Այս մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի տվյալները։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, Տատյանա Կիմը զրկվել է ընկերության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձի լիազորություններից և դուրս է եկել հիմնադիրների կազմից:
«ԲԻՐ-Անալիտիկ» տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Կուլիկովի նշանակումը տեղի է ունեցել նոյեմբերի 19–ին։ Կուլիկովը նաև «Դիջիկո» գովազդային գործակալության և «ՎԲ Ինժինիրինգ» ընկերության գլխավոր տնօրենն է։
Երեկ հայտնի էր դարձել, որ «Տոմ» և «Գալո» փակ ներդրումային բաժնետիրական հիմնադրամները ձեռք են բերել «ՌՎԲ» ՍՊԸ-ի («Wildberries & Russ» միավորված ընկերության) կապիտալի 30% բաժնեմասը։
Ռեեստրի տվյալներով՝ «Տոմ» ներդրումային հիմնադրամը ստացել է «Wildberries»-ի մայր ընկերության՝ «ՌՎԲ» ՍՊԸ-ի կապիտալի 17,5% բաժնեմասը։ Երկրորդ սեփականատերը՝ «Գալոն», ստացել է 12,5% բաժնեմասը։
Արդյունքում «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն իր բաժնեմասը 65%-ից կրճատել է մինչև 45%, իսկ «Ստինն» ՍՊԸ-ն՝ 35%-ից մինչև 25%։