https://arm.sputniknews.ru/20261121/irany-patrast-e-amn-i-het-banakcel-hvormuzi-neghuci-bacman-shurj-araghchi-109608469.html
Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ բանակցել Հորմուզի նեղուցի բացման շուրջ. Արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ բանակցել Հորմուզի նեղուցի բացման շուրջ. Արաղչի
Sputnik Արմենիա
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է` Թեհրանի պահանջը հստակ է։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T09:23+0400
2026-11-21T09:23+0400
2026-11-21T09:40+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108206500_0:78:1500:922_1920x0_80_0_0_02601cce691849ddc8ea16437e8e5693.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել Հորմուզի նեղուցի բացման շուրջ, սակայն Վաշինգտոնը պետք է պատրաստակամություն հայտնի Թեհրանի հետ համաձայնության գալու համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Իրան» (Iran) պարբերականին տված հարցազրույցում։Արաղչին ընդգծել է` եթե ամերիկացիներն ունեն իրենց առաջարկներն ու մոտեցումներն այդ պայմանների իրականացման վերաբերյալ, ապա Իրանը բաց է երկխոսության համար։Նշենք, որ յոթ պայմանները վերաբերում են իրանական նավահանգիստների ծովային շրջափակման վերացմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը (ներառյալ` հրադադար Լիբանանում), սառեցված ակտիվների ապասառեցմանը, նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, անվտանգության երաշխիքներին և ուժերի կրճատմանը, պատերազմական վնասների փոխհատուցմանը։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108206500_84:0:1416:999_1920x0_80_0_0_c80b8fac20d693fca73ed6095e3d4927.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի
Իրանը պատրաստ է ԱՄՆ–ի հետ բանակցել Հորմուզի նեղուցի բացման շուրջ. Արաղչի
09:23 21.11.2026 (Թարմացված է: 09:40 21.11.2026) Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է` Թեհրանի պահանջը հստակ է։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել Հորմուզի նեղուցի բացման շուրջ, սակայն Վաշինգտոնը պետք է պատրաստակամություն հայտնի Թեհրանի հետ համաձայնության գալու համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Իրան» (Iran) պարբերականին տված հարցազրույցում։
«Մեր պահանջը հստակ է` Հորմուզի նեղուցը բացելու համար անհրաժեշտ է կատարել մեր առաջ քաշած յոթ պայմանները»,– ասել է նա։
Արաղչին ընդգծել է` եթե ամերիկացիներն ունեն իրենց առաջարկներն ու մոտեցումներն այդ պայմանների իրականացման վերաբերյալ, ապա Իրանը բաց է երկխոսության համար։
Նշենք, որ յոթ պայմանները վերաբերում են իրանական նավահանգիստների ծովային շրջափակման վերացմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը (ներառյալ` հրադադար Լիբանանում), սառեցված ակտիվների ապասառեցմանը, նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, անվտանգության երաշխիքներին և ուժերի կրճատմանը, պատերազմական վնասների փոխհատուցմանը։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։