00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
6 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:01
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
7 ր
Ուղիղ եթեր
12:00
17 ր
Ուղիղ եթեր
13:00
16 ր
Ուղիղ եթեր
14:00
16 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանն ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել. ԻՀՊԿ

MQ-1 - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2026
Բաժանորդագրվել
Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ԱՄՆ բանակի F-16 ինքնաթիռ են հայտնաբերել։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները երկրի հարավում ԱՄՆ բանակի 19-րդ MQ-1 անօդաչու թռչող սարքն են խոցել։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության խիզախ մարտիկները ԻՀՊԿ-ի նորագույն և առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի ճշգրիտ ու արդյունավետ կրակով կարողացել են որսալ և խոցել MQ-1 տիպի 19-րդ անօդաչու թռչող սարքը Սիրիկ կղզու օդային տարածքում», - ասվում է հայտարարության մեջ։
Իրանի բանակն իր հերթին հայտնում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը վնասել են Պարսից ծոցի վրայով թռչող ԱՄՆ բանակի F-16 ինքնաթիռը։
«Այն հայտնաբերելուց հետո հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռ են արձակել, որի պայթյունի հետևանքով ինքնաթիռը վնասվել է։ Օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել տարածաշրջանի մոտակա օդանավակայանում», - ասվում է Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Իրանի բանակն այլ մանրամասներ չի հայտնում։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
Լրահոս
0