https://arm.sputniknews.ru/20261121/hff-nakhagahi-pashtvonum-2-teknatsu-e-arajadrvel-109618295.html
ՀՖՖ նախագահի պաշտոնում 2 թեկնածու է առաջադրվել
ՀՖՖ նախագահի պաշտոնում 2 թեկնածու է առաջադրվել
Sputnik Արմենիա
Վերջերս կանոնադրական փոփոխություն արվեց, ըստ որի՝ ֆեդերացիայի նախագահ ընտրվելու համար այլևս պարտադիր չէ հայերեն իմանալն ու վերջին մեկ տարում Հայաստանում... 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T14:28+0400
2026-11-21T14:28+0400
2026-11-21T14:36+0400
հայաստան
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
նախագահ
թեկնածու
պաշտոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/1c/26622222_0:0:1600:900_1920x0_80_0_0_5976365584229e0fe99abdab81d9834f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 2 թեկնածու է առաջադրվել։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից՝ չհստակեցնելով թեկնածուների անունները։Sputnik Արմենիան փորձեց ֆեդերացիայից ճշտել թեկնածուների անունները, սակայն այս պահին պաշտոնապես նրանց անունները չեն կարող հրապարակվել։ Անունները հայտնի կդառնան սահմանված կարգով համապատասխանության ստուգումներից հետո։Կանոնադրությամբ սահմանված կարգով՝ ներկայացվել է նաև գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Արարատ–Արմենիայի» մարզչական շտաբի անդամ Գևորգ Ղազարյանն է իր թեկնածությունն առաջադրել ՀՖՖ նախագահի պաշտոնում, դրանից հետո նա ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ խզեց աշխատանքային պայմանագիրը։Նշենք, որ վերջին շրջանում երկրպագուների տարբեր շարժումներ ակտիվորեն առաջադրում են նրա թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։Տևական ժամանակ մամուլում շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում դիտարկվում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։ Նա հայազգի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է, եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական, սակայն հայերեն չի խոսում։ Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ, ըստ որի՝ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։ Դրանից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարեց, թե կարծում է՝ ՀՖՖ նախագահը պետք է հայերեն իմանա։Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են 2026 թվականի դեկտեմբերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/02/1c/26622222_200:0:1400:900_1920x0_80_0_0_ce289090a2c41f74d2ea76b26e0e6b2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, նախագահ, թեկնածու, պաշտոն
հայաստան, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, նախագահ, թեկնածու, պաշտոն
ՀՖՖ նախագահի պաշտոնում 2 թեկնածու է առաջադրվել
14:28 21.11.2026 (Թարմացված է: 14:36 21.11.2026) Վերջերս կանոնադրական փոփոխություն արվեց, ըստ որի՝ ֆեդերացիայի նախագահ ընտրվելու համար այլևս պարտադիր չէ հայերեն իմանալն ու վերջին մեկ տարում Հայաստանում բնակվելը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում 2 թեկնածու է առաջադրվել։ Այս մասին հայտնում են
ՀՖՖ-ից՝ չհստակեցնելով թեկնածուների անունները։
Sputnik Արմենիան փորձեց ֆեդերացիայից ճշտել թեկնածուների անունները, սակայն այս պահին պաշտոնապես նրանց անունները չեն կարող հրապարակվել։ Անունները հայտնի կդառնան սահմանված կարգով համապատասխանության ստուգումներից հետո։
«Ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի»,- հայտնում են ՀՖՖ-ից։
Կանոնադրությամբ սահմանված կարգով՝ ներկայացվել է նաև գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, «Արարատ–Արմենիայի» մարզչական շտաբի անդամ
Գևորգ Ղազարյանն է իր թեկնածությունն առաջադրել ՀՖՖ նախագահի պաշտոնում, դրանից հետո նա ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ խզեց աշխատանքային պայմանագիրը։
Նշենք, որ վերջին շրջանում երկրպագուների տարբեր շարժումներ ակտիվորեն առաջադրում են նրա թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։
Տևական ժամանակ մամուլում շրջանառվում են լուրեր, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում
դիտարկվում է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը։ Նա հայազգի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է, եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական, սակայն հայերեն չի խոսում։ Նոյեմբերի 4-ին ՀՖՖ արտահերթ ժողովում 29 կողմ, 2 դեմ ձայներով ընդունվեցին
կանոնադրական փոփոխություններ, ըստ որի՝ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար այլևս պարտադիր չի լինի հայերենին տիրապետելը և վերջին մեկ տարում Հայաստանում մշտապես բնակվելը։ Դրանից մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարեց, թե կարծում է՝ ՀՖՖ նախագահը պետք է հայերեն իմանա։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են 2026 թվականի դեկտեմբերին։