https://arm.sputniknews.ru/20261121/harvats-e-hascvel-ukrainaji-zu-bardzrastitshan-nerkajacucichneri-khvorhrdakcutjan-vajrin-pn-109617769.html
Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության վայրին. ՊՆ
Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության վայրին. ՊՆ
Sputnik Արմենիա
Հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի ԶՈւ կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T14:19+0400
2026-11-21T14:19+0400
2026-11-21T14:23+0400
ռուսաստան
ուկրաինա
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968581_0:0:1601:901_1920x0_80_0_0_7e0c04c2512d4cc00823805d6cd8c81a.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների խորհրդակցության անցկացման վայրին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Բացի այդ, հարվածներ են հասցվել ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 148 տեղամասում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_eb26ed1ae515b399efe8bde2f845596a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ռուսաստան, ուկրաինա, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության վայրին. ՊՆ
14:19 21.11.2026 (Թարմացված է: 14:23 21.11.2026) Հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի ԶՈւ կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների խորհրդակցության անցկացման վայրին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ զինված ուժերի զորախմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների և ռազմարդյունաբերական համալիրի, այդ թվում՝ օտարերկրյա ներկայացուցիչների խորհրդակցության անցկացման վայրին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հարվածներ են հասցվել ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 148 տեղամասում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։