https://arm.sputniknews.ru/20261121/hajk-martirvosjann-yndgrkvel-e-ashkharhi-uzheghagujn-shakhmatistneri-lavagujn-tasnjakum-109612292.html
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակում
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակում
Sputnik Արմենիա
Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը` 17-րդ հորիզոնականը։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T10:45+0400
2026-11-21T10:45+0400
2026-11-21T10:45+0400
հայաստան
շախմատ
հայկ մարտիրոսյան
սպորտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109611390_0:107:2048:1259_1920x0_80_0_0_b52779233eef41c85e3b109770c90e68.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարը, որին մասնակցել են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Նիդեռլանդները ներկայացնող գրոսմայստեր Անիշ Գիրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան։Ֆեդերացիան հիշեցրել է, որ մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։ Դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվել են Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։Մրցաշարին մասնակցել է նաև աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109611390_114:0:1935:1366_1920x0_80_0_0_7b882f04152c664087ecf8eb2b89037e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շախմատ, հայկ մարտիրոսյան, սպորտ
հայաստան, շախմատ, հայկ մարտիրոսյան, սպորտ
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակում
Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, իսկ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը` 17-րդ հորիզոնականը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է աշխարհի ուժեղագույն շախմատիստների պայքարում։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարը, որին մասնակցել են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։
Մրցաշարի հաղթող է դարձել Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Նիդեռլանդները ներկայացնող գրոսմայստեր Անիշ Գիրին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան։
«Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։
Ֆեդերացիան հիշեցրել է, որ մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանը 25.5։14.5 հաշվով հաղթանակ է տարել հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիի նկատմամբ։ Դասական շախմատի երկու պարտիաներն էլ ավարտվել են Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։
ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։
Մրցաշարին մասնակցել է նաև աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։