https://arm.sputniknews.ru/20261121/evrvopakan-lragrvoghneri-federacian-datapartum-e-pashinjani-khvosujty-lragrvoghneri-nkatmamb-109623371.html
Եվրոպական լրագրողների ֆեդերացիան դատապարտում է Փաշինյանի խոսույթը լրագրողների նկատմամբ
Եվրոպական լրագրողների ֆեդերացիան դատապարտում է Փաշինյանի խոսույթը լրագրողների նկատմամբ
Sputnik Արմենիա
Ֆեդերացիայի նախագահն ընդգծել է, որ լրագրողին վիրավորելը ոչ թե հարձակում է մեկ անձի, այլ խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների դեմ։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T16:17+0400
2026-11-21T16:17+0400
2026-11-21T16:17+0400
հայաստան
լրագրող
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108953397_0:84:1600:984_1920x0_80_0_0_50598f77fdf5e0162aa56d169f3388ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (ԵԼՖ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ դատապարտելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հռետորաբանությունը լրագրողների նկատմամբ։Նոյեմբերի 19-ին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո (Փաշինյանը Ջեբեջյանին «եղկելի» էր անվանել) ՀԺՄ-ն հայտարարություն տարածեց՝ խստորեն դատապարտելով վարչապետի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ և շեշտելով, որ նա պատերազմ է հայտարարել ԶԼՄ-ներին։ ՀԺՄ-ն ընդգծել էր, որ ակնկալում է նաև միջազգային կառույցների արձագանքը։«Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (ԵԼՖ) վերահաստատում է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կոչը վարչապետ Փաշինյանին՝ լրագրողների հետ շփվելիս պահպանել հարգալից տոն, դրսևորել զսպվածություն և հարգել նրանց մասնագիտական աշխատանքը, նույնիսկ երբ լրագրողը չի կիսում նրա տեսակետները»,- նշված է հայտարարության մեջ։Ֆեդերացիան ՀՀ իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել լրագրողների հասցեին հնչող թշնամական հռետորաբանությունը և վերջ տալ նրանց մասնագիտական գործունեության ընթացքում վարկաբեկելու ու ահաբեկելու բոլոր փորձերին։Ֆեդերացիայի նախագահը նաև ընդգծել է, որ Փաշինյանը՝ որպես կառավարության ղեկավար, հատուկ պատասխանատվություն ունի՝ հարգելու լրագրողներին և նրանց մասնագիտական աշխատանքը։Հավելենք, որ տեղի ունեցածին անդրադարձել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ՀՀ որևէ ղեկավար իրեն երբևէ թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108953397_89:0:1512:1067_1920x0_80_0_0_49635a7ded302be0e1ce4f0124c97277.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լրագրող, նիկոլ փաշինյան
հայաստան, լրագրող, նիկոլ փաշինյան
Եվրոպական լրագրողների ֆեդերացիան դատապարտում է Փաշինյանի խոսույթը լրագրողների նկատմամբ
Ֆեդերացիայի նախագահն ընդգծել է, որ լրագրողին վիրավորելը ոչ թե հարձակում է մեկ անձի, այլ խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik․ Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (ԵԼՖ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) հայտարարությանը՝ դատապարտելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հռետորաբանությունը լրագրողների նկատմամբ։
Նոյեմբերի 19-ին ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո (Փաշինյանը Ջեբեջյանին «եղկելի» էր անվանել) ՀԺՄ-ն
հայտարարություն տարածեց՝ խստորեն դատապարտելով վարչապետի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ և շեշտելով, որ նա պատերազմ է հայտարարել ԶԼՄ-ներին։ ՀԺՄ-ն ընդգծել էր, որ ակնկալում է նաև միջազգային կառույցների արձագանքը։
«Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (ԵԼՖ) վերահաստատում է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) կոչը վարչապետ Փաշինյանին՝ լրագրողների հետ շփվելիս պահպանել հարգալից տոն, դրսևորել զսպվածություն և հարգել նրանց մասնագիտական աշխատանքը, նույնիսկ երբ լրագրողը չի կիսում նրա տեսակետները»,- նշված է հայտարարության մեջ։
Ֆեդերացիան ՀՀ իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել լրագրողների հասցեին հնչող թշնամական հռետորաբանությունը և վերջ տալ նրանց մասնագիտական գործունեության ընթացքում վարկաբեկելու ու ահաբեկելու բոլոր փորձերին։
«Լրագրողին վիրավորելը ոչ միայն հարձակում է մեկ անձի դեմ, այլև հարձակում է խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների դեմ»,– ասել է ԵԼՖ նախագահ Մայա Սևերը։
Ֆեդերացիայի նախագահը նաև ընդգծել է, որ Փաշինյանը՝ որպես կառավարության ղեկավար, հատուկ պատասխանատվություն ունի՝ հարգելու լրագրողներին և նրանց մասնագիտական աշխատանքը։
Հավելենք, որ տեղի ունեցածին անդրադարձել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ՀՀ որևէ ղեկավար իրեն երբևէ թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։