https://arm.sputniknews.ru/20261120/vladivvostvokhajastanqejptaun-inchpes-rus-tshanaparhvordy-haghtaharec-11-hazar-kilvometry-109580723.html
Վլադիվոստոկ–Հայաստան–Քեյփթաուն. ինչպես ռուս ճանապարհորդը հաղթահարեց 11 հազար կիլոմետրը
Վլադիվոստոկ–Հայաստան–Քեյփթաուն. ինչպես ռուս ճանապարհորդը հաղթահարեց 11 հազար կիլոմետրը
Sputnik Արմենիա
27-ամյա Վլադն արդեն անցել է նախատեսված երթուղու 50%-ը՝ սկսել է Ռուսաստանի ամենահյուսիսային կետից և մտադիր է հասնել Աֆրիկայի հարավ։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T14:32+0400
2026-11-20T14:32+0400
2026-11-20T14:40+0400
հայաստան
ռուսաստան
հեծանվորդ
վլադ միշին
աֆրիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109575237_0:0:1500:844_1920x0_80_0_0_cc329aa52f8285c893209b5910391347.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուս ճանապարհորդ Վլադ Միշինը 187 օր է` ճանապարհորդում է. նա որոշել է հեծանիվով անցնել աշխարհի ամենաերկար ցամաքային երթուղիներից մեկով՝ Վլադիվոստոկից մինչև Քեյփթաուն։ Այս ընթացքում նա արդեն մոտ 11 հազար կմ է հաղթահարել՝ անցնելով Չինաստանով, Ղազախստանով, Պովոլժիեով և Վրաստանով։ Հիմա նա Երևանում է։Վլադը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ պատմեց, որ այս ճանապարհորդության արկածային գաղափարը ծագել է մեկնարկից մոտ մեկ տարի առաջ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը երկար ժամանակ համոզել է իրեն, որ գաղափարն այնքան էլ անմիտ չէ, և մայիսին վերջապես ճանապարհ է ընկել։ Վլադը հատուկ պատրաստվածություն չի ունեցել. նա ո՛չ պրոֆեսիոնալ հեծանվորդ է, ո՛չ էլ հմուտ զբոսաշրջիկ։ Մինչ այդ նրա հաղթահարած ամենաերկար տարածությունը եղել էր ընդամենը 30 կիլոմետրը։«Պարզապես տեսա երթուղին, ցանկացա անցնել այն ու ճանապարհ ընկա», – ասաց նա։Նա նույնիսկ չէր պատկերացնում, թե կոնկրետ որ տեսակի հեծանիվն է իրեն անհրաժեշտ, և ինչով են տարբերվում մոդելները։ Այդ պատճառով Չինաստանում ստիպված եղավ բազմաթիվ խնդիրների բախվել` մե՛կ հեծանիվի ճաղերն էին պոկվում, մե՛կ արագության փոփոխման, մե՛կ էլ արգելակների հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Հեծանիվը նորոգելու հարցում օգնում էին տեղացի վարպետները։Ճանապարհորդը փորձում է երթուղին նախապես պլանավորել. սովորաբար մեծ քաղաքների միջև հեռավորությունը 300-400 կմ է։ Նա ծրագրում է, թե որտեղ կարող է կանգ առնել և սնվել, որպեսզի գիշերն անծանոթ վայրում չհայտնվի։ Վլադի մոտ միշտ վրան կա, բայց նա հազվադեպ է գիշերում վրանում։Այդպիսի դեպքերից մեկը պատահել է արդեն Հայաստանում։ Ճանապարհորդը դուրս է եկել սահմանամերձ բնակավայրից և ուղևորվել Իջևան։ Նա մոտ 80 կմ պետք է հաղթահարեր և ճանապարհի մի մասը ստիպված է եղել անցնել մութն ընկնելուց հետո։«Մարդիկ ավելի բարի են, քան կարծում ես»Վլադի համար ճանապարհորդության ամենակարևոր հայտնագործություններից մեկը եղել է մարդկանց վերաբերմունքը անծանոթների նկատմամբ։ Նրա խոսքով` ճանապարհորդության յուրաքանչյուր նոր փուլից առաջ մարդիկ իրեն զգուշացնում էին վտանգների մասին. հետ էին պահում Վլադիվոստոկ մեկնելուց, իսկ այնտեղ վախեցնում Չինաստան մեկնելու հետևանքներով, ապա զգուշացնում էին Մոնղոլիայով ճանապարհորդելու խնդիրների մասին։ Սակայն իրականությունը բոլորովին այլ էր։«Վլադիվոստոկ ես ժամանում և տեսնում բացարձակ ջերմ, լավ և հաճելի մարդկանց։ Չինաստանում կարող ես հայտնվել հսկայական քաղաքում, չիմանալ լեզուն, չհասկանալ ցուցանակները, չհանդիպել ռուսախոսների, բայց միևնույն ժամանակ շատ անվտանգ զգալ»,– ասաց Վլադը։Նրա դիտարկումներով` տարբեր շրջանների բնակիչները, չնայած մշակութային տարբերություններին, հիմնականում սրտացավ ու հոգատար են ճամփորդների նկատմամբՎլադի համար անսպասելի մարտահրավերներից մեկը եղել է տեղական խոհանոցը։ Նա խոստովանեց, որ ասիական ուտելիքն իր ճաշակով չէր, քանի որ ուտեստների մեծ մասը չափազանց կծու էր կամ թթու։ Արդյունքում նա հիմնականում պելմենիներով և բուրգերներով է սնվել՝ ուղևորության առաջին ամսվա ընթացքում կորցնելով շուրջ 15 կիլոգրամ։Այժմ, նրա խոսքով, քաշն աստիճանաբար վերականգնվում է։ Ճանապարհորդության ընթացքում նա առողջական լուրջ խնդիրներ գրեթե չի ունեցել։ Միայն մեկ անգամ է մրսել Օրենբուրգում և այնտեղ չորս օր անցկացրել ապաքինվելու համար։ Ճանապարհորդը դեղերով փոքր պայուսակ է իր հետ վերցրել, բայց դեղորայքի կարիք գրեթե չի ունեցել։Ընտանիքը սկզբում անհանգստանում էր, բայց աջակցել էՎլադի ընտանիքի անդամները տարբեր կերպ են արձագանքել նրա՝ այդքան երկար ճանապարհորդության մեկնելու որոշմանը։ Հայրը սկզբում շատ է մտահոգվել և փորձել է որդուն համոզել հրաժարվել այդ մտքից, բայց ի վերջո համակերպվել է։ Մայրը, հակառակը, աջակցել է, թեև նա էլ է մտավախություններ ունեցել։«Նա ասաց. «Տղա՛ս, ես քեզ շատ եմ սիրում։ Ես չեմ դիմանա, եթե քեզ հետ ինչ-որ բան պատահի, բայց դու պետք է անես դա։ Ես քեզ չեմ համոզի, որ չգնաս։ Կյանքս այստեղ եմ ապրել, մեկ վայրում, առանձնապես ոչ մի տեղ չեմ եղել և հիմա հիշելու ոչինչ չունեմ», – պատմեց Միշինը։Նա խոստովանեց, որ երբ հաջողությամբ անցել է Չինաստանով, մտերիմները սկսել են ավելի հանգիստ վերաբերվել իր ուղևորությանը։Չնայած հոգնածությանն ու մտավախություններին, այդ թվում՝ առաջիկա լեռնանցքների հետ կապված` Վլադը մինչ օրս լրջորեն չի դիտարկել ուղևորությունը դադարեցնելու և տուն վերադառնալու տարբերակը։Նա խոստովանեց, որ երբեմն պարզապես ուզում է կանգ առնել և քնել, բայց նման պահերը սովորաբար կապված են ֆիզիկական հոգնածության հետ։ Այդպիսի իրավիճակներում օգնում են սնվելն ու հանգիստը։ Եթե դա բավարար չէ, նա կարող է մի քանի օրով դադար վերցնել ուժերը վերականգնելու համար։Լուրջ միջադեպեր, որոնք կստիպեին հրաժարվել երթուղուց, չեն եղել: Երբեմն կենցաղային դժվարություններ են առաջանում, օրինակ` հնարավոր չի լինում հյուրանոց կամ գիշերելու տեղ գտնել։ Սակայն նման իրավիճակներին Վլադը փորձում է նախապես պատրաստվել՝ իր հետ ունենալով վրան և սննդի պաշար։
աֆրիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109575237_159:0:1492:1000_1920x0_80_0_0_5a3d9c5406af65e8f05eb47bf5b772e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հեծանվորդ, վլադ միշին, աֆրիկա
հայաստան, ռուսաստան, հեծանվորդ, վլադ միշին, աֆրիկա
Վլադիվոստոկ–Հայաստան–Քեյփթաուն. ինչպես ռուս ճանապարհորդը հաղթահարեց 11 հազար կիլոմետրը
14:32 20.11.2026 (Թարմացված է: 14:40 20.11.2026) 27-ամյա Վլադն արդեն անցել է նախատեսված երթուղու 50%-ը՝ սկսել է Ռուսաստանի ամենահյուսիսային կետից և մտադիր է հասնել Աֆրիկայի հարավ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուս ճանապարհորդ Վլադ Միշինը 187 օր է` ճանապարհորդում է. նա որոշել է հեծանիվով անցնել աշխարհի ամենաերկար ցամաքային երթուղիներից մեկով՝ Վլադիվոստոկից մինչև Քեյփթաուն։ Այս ընթացքում նա արդեն մոտ 11 հազար կմ է հաղթահարել՝ անցնելով Չինաստանով, Ղազախստանով, Պովոլժիեով և Վրաստանով։ Հիմա նա Երևանում է։
Վլադը
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ պատմեց, որ այս ճանապարհորդության արկածային գաղափարը ծագել է մեկնարկից մոտ մեկ տարի առաջ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը երկար ժամանակ համոզել է իրեն, որ գաղափարն այնքան էլ անմիտ չէ, և մայիսին վերջապես ճանապարհ է ընկել։ Վլադը հատուկ պատրաստվածություն չի ունեցել. նա ո՛չ պրոֆեսիոնալ հեծանվորդ է, ո՛չ էլ հմուտ զբոսաշրջիկ։ Մինչ այդ նրա հաղթահարած ամենաերկար տարածությունը եղել էր ընդամենը 30 կիլոմետրը։
«Պարզապես տեսա երթուղին, ցանկացա անցնել այն ու ճանապարհ ընկա», – ասաց նա։
Նա նույնիսկ չէր պատկերացնում, թե կոնկրետ որ տեսակի հեծանիվն է իրեն անհրաժեշտ, և ինչով են տարբերվում մոդելները։ Այդ պատճառով Չինաստանում ստիպված եղավ բազմաթիվ խնդիրների բախվել` մե՛կ հեծանիվի ճաղերն էին պոկվում, մե՛կ արագության փոփոխման, մե՛կ էլ արգելակների հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Հեծանիվը նորոգելու հարցում օգնում էին տեղացի վարպետները։
Ճանապարհորդը փորձում է երթուղին նախապես պլանավորել. սովորաբար մեծ քաղաքների միջև հեռավորությունը 300-400 կմ է։ Նա ծրագրում է, թե որտեղ կարող է կանգ առնել և սնվել, որպեսզի գիշերն անծանոթ վայրում չհայտնվի։ Վլադի մոտ միշտ վրան կա, բայց նա հազվադեպ է գիշերում վրանում։
Այդպիսի դեպքերից մեկը պատահել է արդեն Հայաստանում։ Ճանապարհորդը դուրս է եկել սահմանամերձ բնակավայրից և ուղևորվել Իջևան։ Նա մոտ 80 կմ պետք է հաղթահարեր և ճանապարհի մի մասը ստիպված է եղել անցնել մութն ընկնելուց հետո։
«Վրանը բարոյական վստահություն է տալիս. դու չես վախենում, որ կսառչես կամ առանց գիշերակացի կմնաս։ Բայց վրաններում դժկամությամբ եմ գիշերում», – նշեց նա։
«Մարդիկ ավելի բարի են, քան կարծում ես»
Վլադի համար ճանապարհորդության ամենակարևոր հայտնագործություններից մեկը եղել է մարդկանց վերաբերմունքը անծանոթների նկատմամբ։ Նրա խոսքով` ճանապարհորդության յուրաքանչյուր նոր փուլից առաջ մարդիկ իրեն զգուշացնում էին վտանգների մասին. հետ էին պահում Վլադիվոստոկ մեկնելուց, իսկ այնտեղ վախեցնում Չինաստան մեկնելու հետևանքներով, ապա զգուշացնում էին Մոնղոլիայով ճանապարհորդելու խնդիրների մասին։ Սակայն իրականությունը բոլորովին այլ էր։
«Վլադիվոստոկ ես ժամանում և տեսնում բացարձակ ջերմ, լավ և հաճելի մարդկանց։ Չինաստանում կարող ես հայտնվել հսկայական քաղաքում, չիմանալ լեզուն, չհասկանալ ցուցանակները, չհանդիպել ռուսախոսների, բայց միևնույն ժամանակ շատ անվտանգ զգալ»,– ասաց Վլադը։
Նրա դիտարկումներով` տարբեր շրջանների բնակիչները, չնայած մշակութային տարբերություններին, հիմնականում սրտացավ ու հոգատար են ճամփորդների նկատմամբ
«Ցանկացած երկրի ամենամեծ հարստությունը մարդիկ են։ Նրանք, որպես կանոն, շատ բարի են ճանապարհորդների նկատմամբ։ Ինձ համար մեծ հայտնագործություն էր, որ մարդիկ շատ ավելի բարի են, քան դու կարծում ես», – ընդգծեց նա։
Վլադի համար անսպասելի մարտահրավերներից մեկը եղել է տեղական խոհանոցը։ Նա խոստովանեց, որ ասիական ուտելիքն իր ճաշակով չէր, քանի որ ուտեստների մեծ մասը չափազանց կծու էր կամ թթու։ Արդյունքում նա հիմնականում պելմենիներով և բուրգերներով է սնվել՝ ուղևորության առաջին ամսվա ընթացքում կորցնելով շուրջ 15 կիլոգրամ։
Այժմ, նրա խոսքով, քաշն աստիճանաբար վերականգնվում է։ Ճանապարհորդության ընթացքում նա առողջական լուրջ խնդիրներ գրեթե չի ունեցել։ Միայն մեկ անգամ է մրսել Օրենբուրգում և այնտեղ չորս օր անցկացրել ապաքինվելու համար։ Ճանապարհորդը դեղերով փոքր պայուսակ է իր հետ վերցրել, բայց դեղորայքի կարիք գրեթե չի ունեցել։
Ընտանիքը սկզբում անհանգստանում էր, բայց աջակցել է
Վլադի ընտանիքի անդամները տարբեր կերպ են արձագանքել նրա՝ այդքան երկար ճանապարհորդության մեկնելու որոշմանը։ Հայրը սկզբում շատ է մտահոգվել և փորձել է որդուն համոզել հրաժարվել այդ մտքից, բայց ի վերջո համակերպվել է։ Մայրը, հակառակը, աջակցել է, թեև նա էլ է մտավախություններ ունեցել։
«Նա ասաց. «Տղա՛ս, ես քեզ շատ եմ սիրում։ Ես չեմ դիմանա, եթե քեզ հետ ինչ-որ բան պատահի, բայց դու պետք է անես դա։ Ես քեզ չեմ համոզի, որ չգնաս։ Կյանքս այստեղ եմ ապրել, մեկ վայրում, առանձնապես ոչ մի տեղ չեմ եղել և հիմա հիշելու ոչինչ չունեմ», – պատմեց Միշինը։
Նա խոստովանեց, որ երբ հաջողությամբ անցել է Չինաստանով, մտերիմները սկսել են ավելի հանգիստ վերաբերվել իր ուղևորությանը։
Չնայած հոգնածությանն ու մտավախություններին, այդ թվում՝ առաջիկա լեռնանցքների հետ կապված` Վլադը մինչ օրս լրջորեն չի դիտարկել ուղևորությունը դադարեցնելու և տուն վերադառնալու տարբերակը։
Նա խոստովանեց, որ երբեմն պարզապես ուզում է կանգ առնել և քնել, բայց նման պահերը սովորաբար կապված են ֆիզիկական հոգնածության հետ։ Այդպիսի իրավիճակներում օգնում են սնվելն ու հանգիստը։ Եթե դա բավարար չէ, նա կարող է մի քանի օրով դադար վերցնել ուժերը վերականգնելու համար։
«Հիմա ապրում եմ իմ կյանքի ամենահագեցած ժամանակահատվածը, բայց միևնույն ժամանակ սա ամենաթեթև և ամենաանհոգ կյանքն է։ Զբաղվում եմ սպորտով, ուտում եմ, քնում եմ՝ այն, ինչ պետք է մարդուն։ Բացի այդ, մշտապես նոր մարդկանց հետ եմ ծանոթանում», – պատմեց ճանապարհորդը։
Լուրջ միջադեպեր, որոնք կստիպեին հրաժարվել երթուղուց, չեն եղել: Երբեմն կենցաղային դժվարություններ են առաջանում, օրինակ` հնարավոր չի լինում հյուրանոց կամ գիշերելու տեղ գտնել։ Սակայն նման իրավիճակներին Վլադը փորձում է նախապես պատրաստվել՝ իր հետ ունենալով վրան և սննդի պաշար։