https://arm.sputniknews.ru/20261120/um-e-petq-qvo-hrazharakany-alievi-pahanjy-katareluc-hetvo-sharmazanvovy-pashinjanin-109603372.html
Ու՞մ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը` Փաշինյանին
Ու՞մ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Փաշինյանն ընդդիմությանը առաջարկել է կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ քվեարկի, խոստացել հրաժարական... 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T23:09+0400
2026-11-20T23:09+0400
2026-11-20T23:24+0400
նիկոլ փաշինյան
էդուարդ շարմազանով
սահմանադրություն
իլհամ ալիև
հայաստան
անկախության հռչակագիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/12/78449116_0:84:1600:984_1920x0_80_0_0_3be2503811323c3eb1c0ec86d16626f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ընդդիմությանն ուղղված առաջարկին և հարցադրում արել` ու՞մ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելուց հետո։Փաշինյանն ավելի վաղ ընդդիմությանը առաջարկել էր կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ քվեարկի, Փաշինյանը խոստանում է հրաժարական ներկայացնել, եթե կողմ քվեարկի, խոստանում է կնքել խաղաղության պայմանագիրը, ավարտին հասցնել TRIPP-ի իրականացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացման հետ կապված որոշ հարցեր և կրկին հեռանալ։ Փաշինյանը պնդում է, որ սա է իրեն հեռացնելու ճանապարհը, այլապես ինքն է հեռացնելու ընդդիմությանը։Նա նշել է, որ Փաշինյանն առևտուր է` ասելով, թե բա՝ եթե հանրաքվե անենք, դրանից հետո էլ վարչապետ չեմ լինի։«Այ մարդ, իմ պայքարը հանրաքվեն թույլ չտալու ու Անկախության հռչակագիրը մնալու հանար է։ Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ` դու վարչապե՞տ ես մնալու, թե՞ չէ։Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/07/12/78449116_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1ce58cefd6834f9dd09975f3fe9c5569.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, էդուարդ շարմազանով, սահմանադրություն, իլհամ ալիև, հայաստան, անկախության հռչակագիր
նիկոլ փաշինյան, էդուարդ շարմազանով, սահմանադրություն, իլհամ ալիև, հայաստան, անկախության հռչակագիր
Ու՞մ է պետք քո հրաժարականը Ալիևի պահանջը կատարելուց հետո. Շարմազանովը` Փաշինյանին
23:09 20.11.2026 (Թարմացված է: 23:24 20.11.2026) Փաշինյանն ընդդիմությանը առաջարկել է կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ քվեարկի, խոստացել հրաժարական ներկայացնել, եթե կողմ քվեարկի, խոստանում է կնքել խաղաղության պայմանագիրը և կրկին հեռանալ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ընդդիմությանն ուղղված առաջարկին և հարցադրում արել` ու՞մ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելուց հետո։
Փաշինյանն ավելի վաղ ընդդիմությանը
առաջարկել էր կողմ քվեարկել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ քվեարկի, Փաշինյանը խոստանում է հրաժարական ներկայացնել, եթե կողմ քվեարկի, խոստանում է կնքել խաղաղության պայմանագիրը, ավարտին հասցնել TRIPP-ի իրականացումն ու խաղաղության ինստիտուցիոնալացման հետ կապված որոշ հարցեր և կրկին հեռանալ։ Փաշինյանը պնդում է, որ սա է իրեն հեռացնելու ճանապարհը, այլապես ինքն է հեռացնելու ընդդիմությանը։
«Մարդը 8 տարուց ավել պետության վարչապետ է և դեռ չի հասկացել, որ մեր պայքարը ոչ թե զուտ իր անձի, այլ իր ազգակործան քայլերի դեմ է։ Իմ պայքարը Անկախության հռչակագրի բովանդակությունը պահպանելու ու սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելու մեջ է»,–
սոցցանցում գրել է Շարմազանովը։
Նա նշել է, որ Փաշինյանն առևտուր է` ասելով, թե բա՝ եթե հանրաքվե անենք, դրանից հետո էլ վարչապետ չեմ լինի։
«Այ մարդ, իմ պայքարը հանրաքվեն թույլ չտալու ու Անկախության հռչակագիրը մնալու հանար է։ Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ` դու վարչապե՞տ ես մնալու, թե՞ չէ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։ Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։