https://arm.sputniknews.ru/20261120/hh-agmany-cavakcutjun-e-hajtnel-tbilisium-teghi-unecats-pajtjuni-kapakcutjamb-109580601.html
Հայաստանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Sputnik Արմենիա
ՀՀ–ն համերաշխ է եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T14:29+0400
2026-11-20T14:29+0400
2026-11-20T15:01+0400
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
ցավակցություն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
պայթյուն
զոհ
ուղերձ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568137_0:120:1280:840_1920x0_80_0_0_0231c1c178db1bd7cb9517fceb841b6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՄԱՆ-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում։«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,– նշված է հաղորդագրության մեջ։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։Հիշեցնենք, որ նոյեմբերի 19–ին Թբիլիսիում բնակելի շենքը փլուզվել է գազի արտահոսքի պատճառով։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել շենքի 5-րդ հարկում։ Փլուզված շենքից բնակիչներին տարհանել են։Վերջին տվյալներով՝ պայթյունի և փլուզումի հետևանքով 6 մարդ է մահացել, նրանց թվում՝ 7-ամյա երեխա, որի 3–ամյա քրոջը երեկ փրկել էին ու հոսպիտալացրել մյուս 4 տուժածների հետ։Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109568137_0:0:1280:960_1920x0_80_0_0_e4d723b3cbef1839aa46360b4793a1cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ցավակցություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), պայթյուն, զոհ, ուղերձ
հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, ցավակցություն, արտաքին գործերի նախարարություն (ագն), պայթյուն, զոհ, ուղերձ
Հայաստանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
14:29 20.11.2026 (Թարմացված է: 15:01 20.11.2026) ՀՀ–ն համերաշխ է եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՄԱՆ-ի՝
X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։
«Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ»,–ասվում է ցավակցական ուղերձում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19–ին Թբիլիսիում բնակելի շենքը փլուզվել է գազի արտահոսքի պատճառով։ Նախնական տեղեկություններով՝
պայթյունը տեղի է ունեցել շենքի 5-րդ հարկում։ Փլուզված շենքից բնակիչներին տարհանել են։
Վերջին տվյալներով՝ պայթյունի և փլուզումի հետևանքով 6 մարդ է մահացել, նրանց թվում՝ 7-ամյա երեխա, որի 3–ամյա քրոջը երեկ
փրկել էին ու հոսպիտալացրել մյուս 4 տուժածների հետ։