https://arm.sputniknews.ru/20261120/germanakan-qaghaqnery-sksel-en-chegharkel-surbtsnndjan-tvonavatsharnery-109566616.html
Գերմանական քաղաքները սկսել են չեղարկել սուրբծննդյան տոնավաճառները
Գերմանական քաղաքները սկսել են չեղարկել սուրբծննդյան տոնավաճառները
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին ծախսերը կտրուկ աճել են, մասնավորապես՝ Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառների և քաղաքային տոների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T09:34+0400
2026-11-20T09:34+0400
2026-11-20T09:34+0400
տոնավաճառ
սուրբ ծնունդ
գերմանիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109565316_0:0:1501:844_1920x0_80_0_0_bea93b4ff886afaaa290484c6659208b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի մի քանի քաղաքների իշխանությունները չեղարկել են ավանդական սուրբծննդյան տոնավաճառները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։Այսպես, օրինակ, Մյունխենի մոտ գտնվող Կիրխհայմ քաղաքում սուրբծննդյան շուկան չեղարկվել է հարկային եկամուտների կտրուկ անկման պատճառով, իսկ Գերմանիայի հյուսիսում գտնվող Գեստախտում քաղաքային իշխանությունները չափազանց ուշ են համաձայնեցրել սուբսիդիաների տրամադրումը, ինչի պատճառով կազմակերպիչները չեն հասցրել պատրաստել հարթակը։Խոշոր քաղաքները ևս դժվարությունների են բախվել։ Բեռլինում այս տարի չի կայանա հայտնի Berliner Wintertraum տոնավաճառը գլխավոր կայարանի մոտ նոր հարթակի համաձայնեցման հետ կապված բյուրոկրատական դժվարությունների պատճառով։Համբուրգի Դուլսբերգ շրջանում միջոցառումը չեղարկվել է ցածր մասնակցության պատճառով, իսկ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի Հագեն-Հոհենլիմբուրգում չի հաջողվել կազմակերպիչ գտնել։Նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Գերմանիայում սուրբծննդյան տանավաճառների և քաղաքային տոների ժամանակ անվտանգության ծախսերը միջինում աճել են 44%-ով։ Այժմ անվտանգության և ցանկապատերի տեղադրման համար ծախսվում է նման միջոցառումների ընդհանուր բյուջեի մոտ մեկ քառորդը։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109565316_0:0:1333:1000_1920x0_80_0_0_cd96ad49b4bdd9be0685a528f97cb837.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոնավաճառ, սուրբ ծնունդ, գերմանիա
տոնավաճառ, սուրբ ծնունդ, գերմանիա
Գերմանական քաղաքները սկսել են չեղարկել սուրբծննդյան տոնավաճառները
Վերջին տարիներին ծախսերը կտրուկ աճել են, մասնավորապես՝ Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառների և քաղաքային տոների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի մի քանի քաղաքների իշխանությունները չեղարկել են ավանդական սուրբծննդյան տոնավաճառները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։
«Մի շարք տոնավաճառներ ամբողջությամբ չեղարկվել են։ Պատճառները հաճախ գումարների հետ են կապված՝ դատարկ տեղական դրամարկղեր, ֆինանսավորման մասին ուշացած խոստումներ, անվտանգության նկատմամբ թանկարժեք պահանջներ, շինարարական աշխատանքներ...», – ասվում է հաղորդագրության մեջ։
Այսպես, օրինակ, Մյունխենի մոտ գտնվող Կիրխհայմ քաղաքում սուրբծննդյան շուկան չեղարկվել է հարկային եկամուտների կտրուկ անկման պատճառով, իսկ Գերմանիայի հյուսիսում գտնվող Գեստախտում քաղաքային իշխանությունները չափազանց ուշ են համաձայնեցրել սուբսիդիաների տրամադրումը, ինչի պատճառով կազմակերպիչները չեն հասցրել պատրաստել հարթակը։
Խոշոր քաղաքները ևս դժվարությունների են բախվել։ Բեռլինում այս տարի չի կայանա հայտնի Berliner Wintertraum տոնավաճառը գլխավոր կայարանի մոտ նոր հարթակի համաձայնեցման հետ կապված բյուրոկրատական դժվարությունների պատճառով։
Համբուրգի Դուլսբերգ շրջանում միջոցառումը չեղարկվել է ցածր մասնակցության պատճառով, իսկ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի Հագեն-Հոհենլիմբուրգում չի հաջողվել կազմակերպիչ գտնել։
Նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Գերմանիայում սուրբծննդյան տանավաճառների և քաղաքային տոների ժամանակ անվտանգության ծախսերը միջինում աճել են 44%-ով։ Այժմ անվտանգության և ցանկապատերի տեղադրման համար ծախսվում է նման միջոցառումների ընդհանուր բյուջեի մոտ մեկ քառորդը։