https://arm.sputniknews.ru/20261120/erb-ev-vortegh-kkajana-hajkakan-erkatughu-harcervov-ashkhatanqajin-khmbi-erkrvord-handipumy-109551577.html
Ե՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
Ե՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի տվյալներով՝ հերթական հանդիպումը կանցկացվի նույն կազմով, ինչ առաջին նիստը։ 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T08:55+0400
2026-11-20T08:55+0400
2026-11-20T08:55+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108010035_0:84:1600:984_1920x0_80_0_0_45a6d2efc1e8c575754050ecb3431329.jpg
ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 20 - Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագրի հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը կկայանա մինչև նոյեմբերի վերջ՝ Երևանում։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի երրորդ տասնօրյակում, նույն կազմով, ինչ առաջին նիստը։Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերություն) կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերի քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։ Հայկական կողմը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից ներդրումներ է ակնկալում՝ հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու համար։ Նա չէր բացառել, որ այդ հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում (Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան՝ ամսի 3-ին, 11-ին և 22-ին- խմբ.)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108010035_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9f4d94719cf57a51bc7b217e2ca5231c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան
Ե՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
Sputnik Արմենիայի տվյալներով՝ հերթական հանդիպումը կանցկացվի նույն կազմով, ինչ առաջին նիստը։
ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 20 - Sputnik. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագրի հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը կկայանա մինչև նոյեմբերի վերջ՝ Երևանում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի երրորդ տասնօրյակում, նույն կազմով, ինչ առաջին նիստը։
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերություն) կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերի քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը
կայացել էր Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։ Հայկական կողմը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ից ներդրումներ է ակնկալում՝ հայկական երկաթուղու մրցունակությունն ապահովելու համար։ Նա չէր բացառել, որ այդ հարցը կքննարկվի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում (Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան՝ ամսի 3-ին, 11-ին և 22-ին- խմբ.)։