https://arm.sputniknews.ru/20261120/amn-n-pvordzum-e-iraqjan-scenarvov-meghadrel-iranin-qimiakan-zenq-mshakelu-mej-agn-109579417.html
ԱՄՆ-ն փորձում է իրաքյան սցենարով մեղադրել Իրանին քիմիական զենք մշակելու մեջ. ԱԳՆ
ԱՄՆ-ն փորձում է իրաքյան սցենարով մեղադրել Իրանին քիմիական զենք մշակելու մեջ. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին կեղծ հայտարարությունները հասարակական կարծիքի մանիպուլյացիայի գործիք են դարձել, հայտարարել է իրանցի... 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T13:50+0400
2026-11-20T13:50+0400
2026-11-20T13:50+0400
ամն
իրաք
իրանի իսլամական հանրապետություն
իսմայիլ բաղայի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_343b82c72684f881b7f6c248e4081fb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն փորձում է մեղադրել Իրանին 2003 թվականի «իրաքյան սցենարով» քիմիական և կենսաբանական զենք մշակելու մեջ, երկրում հասարակական կարծիքը նախապատրաստելով Իսլամական Հանրապետություն հնարավոր ցամաքային ներխուժման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտոնական այրերը հույս ունեն, որ միջազգային հանրությունը մոռացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի 2003 թվականի հայտնի ելույթը «փորձանոթով», որը նա ցուցադրում էր որպես Իրաքում Սադամ Հուսեյնի ռեժիմի մոտ զանգվածային ոչնչացման զենքի ենթադրյալ սպառնալիքի ապացույց։Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ հետախուզական տվյալներին, պնդում էր, որ Իրանը, իբր, ծրագիր է մշակում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին վրա մահափորձ իրականացնելու ուղղությամբ և այդ նպատակով ծրագրում է «կեղտոտ ռումբ» կամ քիմիական զենք օգտագործել։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը նույնպես պատասխանել է հարվածներով: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունը հանդարտվել է, այն մնում է չկարգավորված։
ամն
իրաք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրաք, իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի
ամն, իրաք, իրանի իսլամական հանրապետություն, իսմայիլ բաղայի
ԱՄՆ-ն փորձում է իրաքյան սցենարով մեղադրել Իրանին քիմիական զենք մշակելու մեջ. ԱԳՆ
Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին կեղծ հայտարարությունները հասարակական կարծիքի մանիպուլյացիայի գործիք են դարձել, հայտարարել է իրանցի դիվանագետը։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն փորձում է մեղադրել Իրանին 2003 թվականի «իրաքյան սցենարով» քիմիական և կենսաբանական զենք մշակելու մեջ, երկրում հասարակական կարծիքը նախապատրաստելով Իսլամական Հանրապետություն հնարավոր ցամաքային ներխուժման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտոնական այրերը հույս ունեն, որ միջազգային հանրությունը մոռացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի 2003 թվականի հայտնի ելույթը «փորձանոթով», որը նա ցուցադրում էր որպես Իրաքում Սադամ Հուսեյնի ռեժիմի մոտ զանգվածային ոչնչացման զենքի ենթադրյալ սպառնալիքի ապացույց։
«Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին կեղծ հայտարարությունները դարձել են հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, վախ հրահրելու և այդ երկիր ռազմական ներխուժման համար հիմք նախապատրաստելու գործիք՝ ներխուժում, որի հետևանքները աղետալի դարձան ոչ միայն Իրաքի ժողովրդի, այլև ամբողջ տարածաշրջանի և նույնիսկ ԱՄՆ–ի համար», - Х սոցցանցում գրել է իրանցի դիվանագետը։
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ հետախուզական տվյալներին, պնդում էր, որ Իրանը, իբր, ծրագիր է մշակում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին վրա մահափորձ իրականացնելու ուղղությամբ և այդ նպատակով ծրագրում է «կեղտոտ ռումբ» կամ քիմիական զենք օգտագործել։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը նույնպես պատասխանել է հարվածներով: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունը հանդարտվել է, այն մնում է չկարգավորված։