https://arm.sputniknews.ru/20261119/minchev-nvor-tari-hajastanum-klinem-gurgen-arsenjany-hastatel-e-ir-hetkanchi-lury-109521538.html
Մինչև Նոր տարի Հայաստանում կլինեմ․ Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի լուրը
Մինչև Նոր տարի Հայաստանում կլինեմ․ Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի լուրը
Sputnik Արմենիա
Արսենյանի խոսքով՝ ինքը միշտ կառուցողական է տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T11:28+0400
2026-11-19T11:28+0400
2026-11-19T11:28+0400
դեսպան
գուրգեն արսենյան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108980096_0:486:1135:1124_1920x0_80_0_0_2ab90ccc51c88c8227b8a1b4f078df21.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել է իր հետկանչի մասին լուրերը։Նա նշել է, որ մինչև Նոր տարի արդեն Հայաստանում կլինի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է որոշում կայացվել իրեն փոխարինելու մասին, արդյոք չի՞ արդարացրել իշխանությունների սպասելիքները, Արսենյանը չի համաձայնել։ Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, վերադառնում է, իսկ թե ինչու այն չի երկարացվում, առաջարկել է հարցն ուղղել կառավարությանը։Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է չվերանշանակման պատճառն այն է, որ Արսենյանը որդեգրած քաղաքական կուրսի առումով համամիտ չէ ՀՀ իշխանությունների հետ ու ավելի կառուցողական է տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների հարցում, Արսենյանը նշել է, թե իր գործն ու սահմանադրական պարտավորությունն է կառուցողական լինել։«Ես միշտ եմ կառուցողական տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Ցանկացած դեսպան պետք է իրականացնի իր գործունեությունը՝ ելնելով կառուցողական լինելու հիմքից՝ ցանկացած երկրի հետ։ Սա մեր սահմանադրական պարտավորությունն է, մեր գործունեությունն ուղղված է կառուցողական հարաբերություններ հաստատելուն»,- ասել է Արսենյանը։Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, թե ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը։ Թերթին նույնիսկ լուրեր են հասել այն մասին, թե հնարավոր է՝ Մկտչյանի նշանակումը ռուսական կողմը չհաստատի, քանի որ Մկրտչյանի նշանակումը ռուսական կողմի սրտով չէ։Արսենյանը չի ցանկացել մեկնաբանել այս լուրերը, միայն ասել է, թե լրատվամիջոցը խոր մոլորության մեջ է փոխարինողի մասով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/05/108980096_0:429:1135:1280_1920x0_80_0_0_d57405f55622fa20a82e707546ddd5ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպան, գուրգեն արսենյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
դեսպան, գուրգեն արսենյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան
Մինչև Նոր տարի Հայաստանում կլինեմ․ Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի լուրը
Արսենյանի խոսքով՝ ինքը միշտ կառուցողական է տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել է իր հետկանչի մասին լուրերը։
Նա նշել է, որ մինչև Նոր տարի արդեն Հայաստանում կլինի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է որոշում կայացվել իրեն փոխարինելու մասին, արդյոք չի՞ արդարացրել իշխանությունների սպասելիքները, Արսենյանը չի համաձայնել։ Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, վերադառնում է, իսկ թե ինչու այն չի երկարացվում, առաջարկել է հարցն ուղղել կառավարությանը։
«Այո՛, դա քաղաքական որոշում է, բայց ո՞վ ասաց, որ չեմ արդարացրել, ուղղեք այդ հարցերն իրենց, թող իրենք պատասխանեն։ Երկու տարին ավարտվեց, նշանակել էին երկու տարով` ավարտվեց»,- ԶԼՄ-ի հետ զրույցում ասել է Արսենյանը։
Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է չվերանշանակման պատճառն այն է, որ Արսենյանը որդեգրած քաղաքական կուրսի առումով համամիտ չէ ՀՀ իշխանությունների հետ ու ավելի կառուցողական է տրամադրված հայ-ռուսական հարաբերությունների հարցում, Արսենյանը նշել է, թե իր գործն ու սահմանադրական պարտավորությունն է կառուցողական լինել։
«Ես միշտ եմ կառուցողական տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Ցանկացած դեսպան պետք է իրականացնի իր գործունեությունը՝ ելնելով կառուցողական լինելու հիմքից՝ ցանկացած երկրի հետ։ Սա մեր սահմանադրական պարտավորությունն է, մեր գործունեությունն ուղղված է կառուցողական հարաբերություններ հաստատելուն»,- ասել է Արսենյանը։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, թե ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը։ Թերթին նույնիսկ լուրեր են հասել այն մասին, թե հնարավոր է՝ Մկտչյանի նշանակումը ռուսական կողմը չհաստատի, քանի որ Մկրտչյանի նշանակումը ռուսական կողմի սրտով չէ։
Արսենյանը չի ցանկացել մեկնաբանել այս լուրերը, միայն ասել է, թե լրատվամիջոցը խոր մոլորության մեջ է փոխարինողի մասով։