https://arm.sputniknews.ru/20261119/meknarkel-e-putin-tramp-erkkvoghm-handipumy-shenzhenum-akhth-gagatnazhvoghvovi-shrjanakum-109504448.html
«Սա իմ ընկերն է»․ Շենժենում մեկնարկել են Պուտինն ու Թրամփը բանակցությունները
«Սա իմ ընկերն է»․ Շենժենում մեկնարկել են Պուտինն ու Թրամփը բանակցությունները
Sputnik Արմենիա
Վլադիմիր Պուտինը հանդիպման՝ մամուլի համար բաց հատվածում հայտարարություններով հանդես չի եկել։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T08:45+0400
2026-11-19T08:45+0400
2026-11-19T09:28+0400
տեսանյութեր
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
ամն
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109504241_0:0:828:466_1920x0_80_0_0_cbbb4ae2f0ca8a2848902c1d734295c2.png
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկկողմ բանակցություններ են սկսել Չինաստանի Շենժեն քաղաքում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։«Ո՞վ է սա։ Սա իմ ընկերն է»,– այս խոսքերով Թրամփը մտել է դահլիճ և ողջունել իր ռուսաստանցի գործընկերոջը։Բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ակնկալում է արդյունավետ զրույց։ Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է շատ լավ արդյունքներ տալ կամ առնվազն դրանց համար հիմք ստեղծել։ Թրամփը նաև ընդգծել է, որ իր և Պուտինի միջև երկար տարիների լավ հարաբերություններ են ձևավորվել։«Անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը։ Մենք միմյանց ճանաչում ենք արդեն երկար տարիներ։ Այսօր կհանդիպենք, և հույս ունեմ, որ արդյունավետ հանդիպում կունենանք։ Այնուհետև նախատեսված է երկրորդ հանդիպումը։ Հույս ունեմ՝ լավ արդյունքի կհասնենք»,– ասել է ԱՄՆ նախագահը։Պուտինի և Թրամփի հանդիպումը Շենժենում տևել է մեկ ժամից պակաս, ավելի ուշ հայտնել են Սպիտակ տան մամուլի բաժնից։Ռուսաստանի առաջնորդը, ողջունելով ԱՄՆ նախագահին, անգլերենով ասել է, որ ուրախ է հանդիպման համար։ «Nice to meet you» («Ուրախ եմ հանդիպել ձեզ»,– խմբ.)․ Պուտինն այս խոսքերն ասել է՝ սեղմելով ԱՄՆ նախագահի ձեռքը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Встреча Владимира Путина с Дональдом Трампом
Sputnik Արմենիա
Встреча Владимира Путина с Дональдом Трампом
2026-11-19T08:45+0400
true
PT0M57S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109504241_90:0:711:466_1920x0_80_0_0_a1d9de1d0ffabc211cc3fa522c37c4e3.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան
տեսանյութեր, видео, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան
«Սա իմ ընկերն է»․ Շենժենում մեկնարկել են Պուտինն ու Թրամփը բանակցությունները
08:45 19.11.2026 (Թարմացված է: 09:28 19.11.2026) Վլադիմիր Պուտինը հանդիպման՝ մամուլի համար բաց հատվածում հայտարարություններով հանդես չի եկել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկկողմ բանակցություններ են սկսել Չինաստանի Շենժեն քաղաքում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում։
«Ո՞վ է սա։ Սա իմ ընկերն է»,– այս խոսքերով Թրամփը մտել է դահլիճ և ողջունել իր ռուսաստանցի գործընկերոջը։
Բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ակնկալում է արդյունավետ զրույց։ Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է շատ լավ արդյունքներ տալ կամ առնվազն դրանց համար հիմք ստեղծել։ Թրամփը նաև ընդգծել է, որ իր և Պուտինի միջև երկար տարիների լավ հարաբերություններ են ձևավորվել։
«Անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը։ Մենք միմյանց ճանաչում ենք արդեն երկար տարիներ։ Այսօր կհանդիպենք, և հույս ունեմ, որ արդյունավետ հանդիպում կունենանք։ Այնուհետև նախատեսված է երկրորդ հանդիպումը։ Հույս ունեմ՝ լավ արդյունքի կհասնենք»,– ասել է ԱՄՆ նախագահը։
Պուտինի և Թրամփի հանդիպումը Շենժենում տևել է մեկ ժամից պակաս, ավելի ուշ հայտնել են Սպիտակ տան մամուլի բաժնից։
Ռուսաստանի առաջնորդը, ողջունելով ԱՄՆ նախագահին, անգլերենով ասել է, որ ուրախ է հանդիպման համար։ «Nice to meet you» («Ուրախ եմ հանդիպել ձեզ»,– խմբ.)․ Պուտինն այս խոսքերն ասել է՝ սեղմելով ԱՄՆ նախագահի ձեռքը։