Մամուլի ասուլիս. «Ինչպես հեծանիվով ճամփորդել Վլադիվոստոկից Քեյփթաուն»

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Ստավրոպոլից ռուս ճանապարհորդ Վլադ Միշինը ներկայումս գտնվում է Երևանում։ Վեց ամիս առաջ նա հեծանիվով ճանապարհ է ընկել Վլադիվոստոկից՝ նպատակ ունենալով մեկ տարվա ընթացքում հաղթահարել 22 000 կիլոմետր և հասնել Քեյփթաուն։ Նրա երթուղին արդեն անցել է Չինաստանով, Մոնղոլիայով, Ղազախստանով, Վրաստանով, իսկ վերջերս՝ նաև Հայաստանով։ Այստեղից նրա ճանապարհը շարունակվում է Իրանի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի տարածքով՝ դեպի Աֆրիկա։
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:30-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք միջոցառման ընթացքում Վլադ Միշինը կկիսվի իր տպավորություններով այն երկրների մասին, որոնք այցելել է, կպատմի արկածների մասին, որոնք անխուսափելիորեն ուղեկցում են յուրաքանչյուր ճանապարհորդի, ինչպես նաև կպատմի ճանապարհին հանդիպած հետաքրքիր մարդկանց մասին։
Ասուլիսը կհեռարձակվի Sputnik Արմենիայի կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Պապ թագավորի 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։