https://arm.sputniknews.ru/20261119/indz-hamar-bacvats-sgvo-matjanum-kgreq-zuum-nvor-handerdzanq-eghav-te-voch-gegham-manukjan-109553788.html
Ինձ համար բացված սգո մատյանում կգրեք` ԶՈւ–ում նոր հանդերձանք եղավ, թե ոչ. Գեղամ Մանուկյան
Ինձ համար բացված սգո մատյանում կգրեք` ԶՈւ–ում նոր հանդերձանք եղավ, թե ոչ. Գեղամ Մանուկյան
Sputnik Արմենիա
Մայիսի 28-ին զինվորականները նոր հանդերձանքով ներկայացան զորահանդեսին, բայց այդ համազգեստը դեռևս չի կիրառվում բանակում։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T19:28+0400
2026-11-19T19:28+0400
2026-11-19T20:00+0400
հայաստան
բանակ
զինվորական
համազգեստ
զինված ուժեր
գեղամ մանուկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/02/94177792_0:84:1600:984_1920x0_80_0_0_12c9bc8701bc43bc11e6e03ef50f8dd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Տարիներն անցնում են, բայց նոր նմուշի համազգեստը, որի մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, այդպես էլ չի հայտնվում զինված ուժերում: ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Նախարարությունը նոր համազգեստի մասին հայտնել էր 2024 թվականին, սակայն դրանից հետո ամեն տարի խնդրում է մի փոքր սպասել։ 2026 թվականի մայիսի 28-ին զինվորականներն այդ համազգեստով անցան Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսի ժամանակ, սակայն, ըստ պատգամավորի, դա միայն բեմադրություն էր, իսկ իրականում համազգեստը զորք այդպես էլ չի մտել:Հիշեցնենք` դեռևս 2023 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոփոխության գործընթաց, և աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ։ Նա նաև հայտարարեց, որ նպատակ կա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող նոր ռազմական համազգեստի ներդրման գործընթացն ավարտին հասցնել մինչև 2024 թվականի ավարտը։ 2025 թվականի վերջին ցուցադրվեց ամերիկյան «Milliken & Company» ընկերության կարած նոր հավաքածուների առաջին խմբաքանակը։ՀՀ բանակում համազգեստի փոփոխությունը շարունակական է լինելու. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/02/94177792_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5cb36a053032026882c0d66849cd2d81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանակ, զինվորական, համազգեստ, զինված ուժեր, գեղամ մանուկյան
հայաստան, բանակ, զինվորական, համազգեստ, զինված ուժեր, գեղամ մանուկյան
Ինձ համար բացված սգո մատյանում կգրեք` ԶՈւ–ում նոր հանդերձանք եղավ, թե ոչ. Գեղամ Մանուկյան
19:28 19.11.2026 (Թարմացված է: 20:00 19.11.2026) Մայիսի 28-ին զինվորականները նոր հանդերձանքով ներկայացան զորահանդեսին, բայց այդ համազգեստը դեռևս չի կիրառվում բանակում։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Տարիներն անցնում են, բայց
նոր նմուշի համազգեստը, որի մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, այդպես էլ չի հայտնվում զինված ուժերում: ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նախարարությունը նոր համազգեստի մասին հայտնել էր 2024 թվականին, սակայն դրանից հետո ամեն տարի խնդրում է մի փոքր սպասել։ 2026 թվականի մայիսի 28-ին զինվորականներն այդ համազգեստով անցան Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսի ժամանակ, սակայն, ըստ պատգամավորի, դա միայն բեմադրություն էր, իսկ իրականում համազգեստը զորք այդպես էլ չի մտել:
«Նախընտրական շքերթին նոր համազգեստով անցան զինվորները ու այդ ժամանակ հանրությանը մոլորեցրին։ Հայտարարվեց, թե հայկական բանակն արդեն նոր ռազմական հանդերձանքով է հանդես գալիս։ Հիմա մարդկանց վրա տպավորություն թողնելու համար սկսել են հեռուստատեսությամբ զինվորականներին նոր համազգեստով ցույց տալ։ Վերջերս պաշտպանության նախարարին հարցրի, թե երբ սպասել նորությունների։ Նա ասում է, թե նմուշները հաստատել են, մրցույթը պետք է հայտարարվի, հաստատեն, դրանից հետո նոր կսկսվի զորք ուղարկելը: Երբ իմ նկարը ԱԺ–ում դրված լինի, դուք էլ սգո մատյանում գրառում որ անեք, անպայման նշեք` ԶՈւ–ում նոր հանդերձանք եղավ, թե ոչ»,– հայտարարեց Մանուկյանը։
Հիշեցնենք` դեռևս 2023 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոփոխության գործընթաց, և աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ։ Նա նաև հայտարարեց, որ նպատակ կա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող նոր ռազմական համազգեստի ներդրման գործընթացն ավարտին հասցնել մինչև 2024 թվականի ավարտը։ 2025 թվականի վերջին ցուցադրվեց ամերիկյան «Milliken & Company» ընկերության կարած նոր հավաքածուների առաջին խմբաքանակը։