https://arm.sputniknews.ru/20261119/inchu-kaja-kalasin-chen-yndgrkel-ukrainaji-harcvov-banakcajin-khmbum-the-guardian-109525442.html
Ինչու Կայա Կալասին չեն ընդգրկել Ուկրաինայի հարցով բանակցային խմբում. The Guardian
Ինչու Կայա Կալասին չեն ընդգրկել Ուկրաինայի հարցով բանակցային խմբում. The Guardian
Sputnik Արմենիա
Կալասի բարդ հարաբերությունները Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ նույնպես դեր են խաղացել այդ հարցում։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T12:50+0400
2026-11-19T12:50+0400
2026-11-19T13:11+0400
կայա կալաս
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1c/100338473_0:0:3072:1728_1920x0_80_0_0_9c512234833823589ac4603eb5b6cee1.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման և Եվրամիության առաջատար երկրների արտաքին քաղաքական լիազորությունները Բրյուսելի հետ կիսելու ցանկության պատճառով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին չեն ընդգրկել Ուկրաինայի հարցով եվրոպական բանակցային խմբում: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վերլուծելով եվրոպական առաջնորդների միջև առկա տարաձայնությունները:Դուբլինի գագաթնաժողովում քննարկվել է Ուկրաինայի հարցով բանակցություններում Եվրոպան ներկայացնողի հարցը։ Չնայած Վլադիմիր Զելենսկու կոչին՝ նշանակել եվրոպական միասնական բանակցող, առաջնորդները նախընտրել են այլ ձևաչափ։Խմբում ընդգրկված են Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի ու Իտալիայի ներկայացուցիչներ: Նրանք պետք է գործակցեն ՆԱՏՕ-ի և ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։Կալասը, որը 2024 թվականից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատուն է, ցուցակում չի հայտնվել։Ինչպես նշում է The Guardian-ը, արևմտաեվրոպական որոշ մայրաքաղաքներ Մոսկվայի նկատմամբ Կալասի դիրքորոշումը չափազանց կոշտ են համարում բանակցությունների համար: Բայց խնդիրը միայն դա չէ: ԵՄ խոշորագույն երկրները չեն շտապում Բրյուսելին զիջել իրենց անունից խոսելու իրավունքը։Փարիզն ու Բեռլինը նախընտրում են միջազգային առանցքային հարցերի քննարկմանը մասնակցել ինքնուրույն։Կալասի բարդ հարաբերությունները Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ նույնպես դեր են խաղացել այդ հարցում։ Նրանց միջև տարաձայնությունները սրվել են եվրոպական դիվանագիտական ծառայությունը բարեփոխելու և այդ կառույցի լիազորությունների մի մասը Եվրահանձնաժողովին փոխանցելու ծրագրերի ֆոնին:Կալասը հիշեցրել է, որ 2024 թվականին իր նշանակման ժամանակ հենց իրեն են հանձնարարել ներկայացնել ԵՄ-ն միջազգային հարաբերություններում, սակայն դա չի ազդել առաջնորդների որոշման վրա։ Ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ իրենք են որոշում բանակցային խմբի կազմը, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը աջակցել է այդ մոտեցմանը:Սակայն ոչ բոլորն են համաձայն Մերցի հետ։ Իսպանիան և Լիտվան հանդես են եկել Եվրոպայի միասնական ներկայացուցչության օգտին։ Լիտվայի ԱԳ նախարար Կաստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է «խոսի մեկ ձայնով», այլ ոչ թե հանդես գա 27 առանձին պետությունների անունից:The Guardian-ի կարծիքով՝ Կալլասի հետ կապված պատմությունը բացահայտել է ԵՄ-ի վաղեմի խնդիրը: Եվրոպական առաջնորդները ցանկանում են, որ միավորումն ավելի նկատելի դեր խաղա համաշխարհային քաղաքականության մեջ, բայց պատրաստ չեն Բրյուսելին պատվիրակել կարևորագույն որոշումներ կայացնելու իրավունքը։Ներկա ձևաչափի կողմնակիցները վստահ են, որ բանակցությունները պետք է վարեն ամենամեծ քաղաքական և ռազմական կշիռ ունեցող երկրները։ Նրանց ընդդիմախոսները կարծում են, որ նման մոտեցումը միայն թուլացնում է Եվրոպայի դիրքերը։Կալասն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ բանակցությունների բովանդակության վրա՝ կազմակերպչական հարցերը թողնելով առաջնորդներին:The Guardian-ը ամփոփում է՝ քանի դեռ ԵՄ խոշորագույն երկրները նախընտրում են ինքնուրույն գործել, Եվրամիության համար դժվար կլինի միջազգային ասպարեզում հանդես գալ որպես միասնական ուժ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/1c/100338473_0:0:2732:2048_1920x0_80_0_0_7255456cc7b8d8da9e8805a0d9ee272f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կայա կալաս
Ինչու Կայա Կալասին չեն ընդգրկել Ուկրաինայի հարցով բանակցային խմբում. The Guardian
12:50 19.11.2026 (Թարմացված է: 13:11 19.11.2026) Կալասի բարդ հարաբերությունները Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ նույնպես դեր են խաղացել այդ հարցում։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշման և Եվրամիության առաջատար երկրների արտաքին քաղաքական լիազորությունները Բրյուսելի հետ կիսելու ցանկության պատճառով ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին չեն ընդգրկել Ուկրաինայի հարցով եվրոպական բանակցային խմբում: Այս մասին գրում է The Guardian-ը՝ վերլուծելով եվրոպական առաջնորդների միջև առկա տարաձայնությունները:
Դուբլինի գագաթնաժողովում քննարկվել է Ուկրաինայի հարցով բանակցություններում Եվրոպան ներկայացնողի հարցը։ Չնայած Վլադիմիր Զելենսկու կոչին՝ նշանակել եվրոպական միասնական բանակցող, առաջնորդները նախընտրել են այլ ձևաչափ։
Խմբում ընդգրկված են Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի ու Իտալիայի ներկայացուցիչներ: Նրանք պետք է գործակցեն ՆԱՏՕ-ի և ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Կալասը, որը 2024 թվականից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատուն է, ցուցակում չի հայտնվել։
Ինչպես նշում է The Guardian-ը, արևմտաեվրոպական որոշ մայրաքաղաքներ Մոսկվայի նկատմամբ Կալասի դիրքորոշումը չափազանց կոշտ են համարում բանակցությունների համար: Բայց խնդիրը միայն դա չէ: ԵՄ խոշորագույն երկրները չեն շտապում Բրյուսելին զիջել իրենց անունից խոսելու իրավունքը։
Փարիզն ու Բեռլինը նախընտրում են միջազգային առանցքային հարցերի քննարկմանը մասնակցել ինքնուրույն։
Կալասի բարդ հարաբերությունները Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ նույնպես դեր են խաղացել այդ հարցում։ Նրանց միջև տարաձայնությունները սրվել են եվրոպական դիվանագիտական ծառայությունը բարեփոխելու և այդ կառույցի լիազորությունների մի մասը Եվրահանձնաժողովին փոխանցելու ծրագրերի ֆոնին:
Կալասը հիշեցրել է, որ 2024 թվականին իր նշանակման ժամանակ հենց իրեն են հանձնարարել ներկայացնել ԵՄ-ն միջազգային հարաբերություններում, սակայն դա չի ազդել առաջնորդների որոշման վրա։ Ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ իրենք են որոշում բանակցային խմբի կազմը, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը աջակցել է այդ մոտեցմանը:
Սակայն ոչ բոլորն են համաձայն Մերցի հետ։ Իսպանիան և Լիտվան հանդես են եկել Եվրոպայի միասնական ներկայացուցչության օգտին։ Լիտվայի ԱԳ նախարար Կաստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է «խոսի մեկ ձայնով», այլ ոչ թե հանդես գա 27 առանձին պետությունների անունից:
The Guardian-ի կարծիքով՝ Կալլասի հետ կապված պատմությունը բացահայտել է ԵՄ-ի վաղեմի խնդիրը: Եվրոպական առաջնորդները ցանկանում են, որ միավորումն ավելի նկատելի դեր խաղա համաշխարհային քաղաքականության մեջ, բայց պատրաստ չեն Բրյուսելին պատվիրակել կարևորագույն որոշումներ կայացնելու իրավունքը։
Ներկա ձևաչափի կողմնակիցները վստահ են, որ բանակցությունները պետք է վարեն ամենամեծ քաղաքական և ռազմական կշիռ ունեցող երկրները։ Նրանց ընդդիմախոսները կարծում են, որ նման մոտեցումը միայն թուլացնում է Եվրոպայի դիրքերը։
Կալասն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է կենտրոնանալ բանակցությունների բովանդակության վրա՝ կազմակերպչական հարցերը թողնելով առաջնորդներին:
The Guardian-ը ամփոփում է՝ քանի դեռ ԵՄ խոշորագույն երկրները նախընտրում են ինքնուրույն գործել, Եվրամիության համար դժվար կլինի միջազգային ասպարեզում հանդես գալ որպես միասնական ուժ: