https://arm.sputniknews.ru/20261119/inch-e-petq-imanal-2027-tvakani-hajastani-bjujei-masin-109487596.html
Ինչ է պետք իմանալ 2027 թվականի Հայաստանի բյուջեի մասին
Ինչ է պետք իմանալ 2027 թվականի Հայաստանի բյուջեի մասին
Sputnik Արմենիա
Հիմնականում աճել են առողջապահության ծախսերը համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման պատճառով։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T08:55+0400
2026-11-19T08:55+0400
2026-11-19T08:55+0400
ինֆոգրաֆիկա
բյուջե
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109486069_110:0:1301:670_1920x0_80_0_0_435bb640f2416ad9a5f73cc4ea124b48.jpg
Հայաստանի 2027 թվականի պետբյուջեի ծախսերը կավելանան մոտավորապես 12.5%-ով (1 մլրդ 217 մլն դոլարով)՝ բացարձակ արժեքով հասնելով 4 տրլն 72 մլրդ դրամի (11 մլրդ 156 մլն դոլար)։ Այս թվերը ներառված են բյուջեի նախագծի վերջնական տարբերակում, որը ԱԺ–ն պետք է ընդունի այս շաբաթ։Ստորև բերված ինֆոգրաֆիկայում համեմատում ենք 2026 թվականի հետ (ոչ թե նախնական, այլ տարվա ընթացքում ճշգրտված ցուցանիշներով) հիմնական ծախսային հոդվածներով։Առողջապահության ծախսերի զգալի աճը պայմանավորված է համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի հետագա ընդլայնմամբ։ Այս տարի այն ևս լրացուցիչ հատկացումներ է պահանջել։ Մասնավորապես, կառավարության վերջին նիստում ապահովագրության համար նախնական 130 մլրդ դրամին ավելացվել է 29 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար։ Եվ սա տարվա ընթացքում առողջապահության բյուջեի միակ ավելացումը չէ։ Այսպիսով այս և այլ ոլորտներում ծախսերի աճը դե ֆակտո կլինի մի փոքր պակաս, քան դե յուրե։Կրթության ոլորտի ծախսերը փոքր-ինչ նվազել են, հիմնականում դպրոցների և մանկապարտեզների շինարարության և վերանորոգման մասով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/12/109486069_270:0:1155:664_1920x0_80_0_0_fc4a76883b7d4d2cbd43e74d25bb0bf6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, բյուջե, инфографика, հայաստան
ինֆոգրաֆիկա, բյուջե, инфографика, հայաստան
Ինչ է պետք իմանալ 2027 թվականի Հայաստանի բյուջեի մասին
Հիմնականում աճել են առողջապահության ծախսերը համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման պատճառով։
Հայաստանի 2027 թվականի պետբյուջեի ծախսերը կավելանան մոտավորապես 12.5%-ով (1 մլրդ 217 մլն դոլարով)՝ բացարձակ արժեքով հասնելով 4 տրլն 72 մլրդ դրամի (11 մլրդ 156 մլն դոլար)։ Այս թվերը ներառված են բյուջեի նախագծի վերջնական տարբերակում, որը ԱԺ–ն պետք է ընդունի այս շաբաթ։
Ստորև բերված ինֆոգրաֆիկայում համեմատում ենք 2026 թվականի հետ (ոչ թե նախնական, այլ տարվա ընթացքում ճշգրտված ցուցանիշներով) հիմնական ծախսային հոդվածներով։
Առողջապահության ծախսերի զգալի աճը պայմանավորված է համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի հետագա ընդլայնմամբ։ Այս տարի այն ևս լրացուցիչ հատկացումներ է պահանջել։ Մասնավորապես, կառավարության վերջին նիստում ապահովագրության համար նախնական 130 մլրդ դրամին ավելացվել է 29 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար։ Եվ սա տարվա ընթացքում առողջապահության բյուջեի միակ ավելացումը չէ։ Այսպիսով այս և այլ ոլորտներում ծախսերի աճը դե ֆակտո կլինի մի փոքր պակաս, քան դե յուրե։
Կրթության ոլորտի ծախսերը փոքր-ինչ նվազել են, հիմնականում դպրոցների և մանկապարտեզների շինարարության և վերանորոգման մասով։