https://arm.sputniknews.ru/20261119/hajkakan-jazy-durs-e-galis-mijazgajin-shuka-nvor-hartak-kgvortsarkvi-109593621.html
Հայկական ջազը դուրս է գալիս միջազգային շուկա․ նոր հարթակ կգործարկվի
Հայկական ջազը դուրս է գալիս միջազգային շուկա․ նոր հարթակ կգործարկվի
Sputnik Արմենիա
Համաժողովի ընթացքում քննարկվելու են արտերկրյա հյուրախաղերի հետ կապված բոլոր բաղադրիչները՝ վիզաների ապահովումից ու լոգիստիկայից մինչև ֆինանսական և դիվանագիտական... 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T18:05+0400
2026-11-19T18:05+0400
2026-11-20T18:08+0400
հայաստան
ջազ
երաժիշտ
տեսանյութ
տեսանյութեր
լուսինե ոսկանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109541202_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0767734f3ab8c5bfa823f32ebaf6c004.png
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայկական ջազը միջազգային շուկա դուրս բերելու նպատակով «ՋազՋանս» (JazzJans) փառատոնի շրջանակում ստեղծվել է Ջազ ակումբների փոխանակման հարթակ՝ Jazz Clubs Exchange Platform, որը հայաստանյան և արտասահմանյան ջազ ակումբներին կօգնի երաժիշտների փոխադարձ այցեր կազմակերպել։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս մասին ասաց երաժշտական ոլորտի փորձագետ, «Օբերտոն»-ի և «Հայկական երաժշտացանց»-ի հիմնադիր տնօրեն Լուսինե Ոսկանյանը։Առաջին համագործակցությունը ձևավորվել է Երևանի «Ուլիխանյան» և Թբիլիսիի «1984» ջազ ակումբների միջև․ նոյեմբերի 19–22-ը վրացի ճանաչված ջազմենները ելույթ կունենան Երևանում, իսկ նոյեմբերի 27–29-ը հայ երաժիշտները կմեկնեն Թբիլիսի։«Մենք «Հայկական երաժշտացանց»-ով համագործակցում ենք վրացական արտահանման գրասենյակի հետ և երկարաժամկետ ծրագրեր ենք կառուցում։ Սա մեզ համար հնարավորություն է միացնել մեր երկու փոքր բեմերն ու շուկաները, միասին ավելի ուժեղ դառնալ և աշխարհին ավելի շատ բան առաջարկել»,- ընդգծեց փորձագետը։Բացի համերգային ծրագրից, նոյեմբերի 21-ին Երևանում կանցկացվի Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը՝ Europe Jazz Network-ի, Ֆրանսիայի երաժշտության ազգային կենտրոնի, Դուբայի ջազ ակումբների և դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։«Համաժողովի ընթացքում մենք քննարկելու ենք արտերկրյա հյուրախաղերի հետ կապված բոլոր բաղադրիչները՝ վիզաների ապահովումից ու լոգիստիկայից մինչև ֆինանսական և դիվանագիտական աջակցություն։ Թվում է, թե սա փոքր քայլ է, բայց իրականում բացում է շատ մեծ և երկարաժամկետ համագործակցության դռներ»,- պարզաբանեց Ոսկանյանը։Նրա խոսքով՝ «Վիլկո» կապիտալի կառավարման ընկերության աջակցությամբ մեկնարկած այս ծրագրով արդեն հետաքրքրված են Դուբայի, Լիոնի և Էկվադորի գործընկերները։Ոսկանյանը համոզված է, որ հայ երաժիշտները լիովին մրցունակ են համաշխարհային բեմերում, իսկ նոր հարթակը նրանց համար համակարգված ճանապարհ կստեղծի՝ տեղական ակումբներից դեպի միջազգային հեղինակավոր հարթակներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/13/109541202_261:0:1701:1080_1920x0_80_0_0_84506992e753515db4b44c44522b7717.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջազ, երաժիշտ, տեսանյութ, տեսանյութեր, видео, լուսինե ոսկանյան
հայաստան, ջազ, երաժիշտ, տեսանյութ, տեսանյութեր, видео, լուսինե ոսկանյան
Հայկական ջազը դուրս է գալիս միջազգային շուկա․ նոր հարթակ կգործարկվի
18:05 19.11.2026 (Թարմացված է: 18:08 20.11.2026) Համաժողովի ընթացքում քննարկվելու են արտերկրյա հյուրախաղերի հետ կապված բոլոր բաղադրիչները՝ վիզաների ապահովումից ու լոգիստիկայից մինչև ֆինանսական և դիվանագիտական աջակցություն։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայկական ջազը միջազգային շուկա դուրս բերելու նպատակով «ՋազՋանս» (JazzJans) փառատոնի շրջանակում ստեղծվել է Ջազ ակումբների փոխանակման հարթակ՝ Jazz Clubs Exchange Platform, որը հայաստանյան և արտասահմանյան ջազ ակումբներին կօգնի երաժիշտների փոխադարձ այցեր կազմակերպել։
Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս մասին ասաց երաժշտական ոլորտի փորձագետ, «Օբերտոն»-ի և «Հայկական երաժշտացանց»-ի հիմնադիր տնօրեն Լուսինե Ոսկանյանը։
«JCEP-ի հնարավորինս հեռու գնալու երազանքն է՝ հյուրընկալել երաժիշտների աշխարհի ամենատարբեր անկյուններից և հայ ջազմենների համար ստեղծել ելույթների հնարավորինս շատ հարթակներ արտերկրում»,- նշեց Ոսկանյանը՝ ներկայացնելով նոյեմբերի 19-ից Երևանում մեկնարկող նախաձեռնությունը։
Առաջին համագործակցությունը ձևավորվել է Երևանի «Ուլիխանյան» և Թբիլիսիի «1984» ջազ ակումբների միջև․ նոյեմբերի 19–22-ը վրացի ճանաչված ջազմենները ելույթ կունենան Երևանում, իսկ նոյեմբերի 27–29-ը հայ երաժիշտները կմեկնեն Թբիլիսի։
«Մենք «Հայկական երաժշտացանց»-ով համագործակցում ենք վրացական արտահանման գրասենյակի հետ և երկարաժամկետ ծրագրեր ենք կառուցում։ Սա մեզ համար հնարավորություն է միացնել մեր երկու փոքր բեմերն ու շուկաները, միասին ավելի ուժեղ դառնալ և աշխարհին ավելի շատ բան առաջարկել»,- ընդգծեց փորձագետը։
Բացի համերգային ծրագրից, նոյեմբերի 21-ին Երևանում կանցկացվի Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը՝ Europe Jazz Network-ի, Ֆրանսիայի երաժշտության ազգային կենտրոնի, Դուբայի ջազ ակումբների և դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Համաժողովի ընթացքում մենք քննարկելու ենք արտերկրյա հյուրախաղերի հետ կապված բոլոր բաղադրիչները՝ վիզաների ապահովումից ու լոգիստիկայից մինչև ֆինանսական և դիվանագիտական աջակցություն։ Թվում է, թե սա փոքր քայլ է, բայց իրականում բացում է շատ մեծ և երկարաժամկետ համագործակցության դռներ»,- պարզաբանեց Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ «Վիլկո» կապիտալի կառավարման ընկերության աջակցությամբ մեկնարկած այս ծրագրով արդեն հետաքրքրված են Դուբայի, Լիոնի և Էկվադորի գործընկերները։
Ոսկանյանը համոզված է, որ հայ երաժիշտները լիովին մրցունակ են համաշխարհային բեմերում, իսկ նոր հարթակը նրանց համար համակարգված ճանապարհ կստեղծի՝ տեղական ակումբներից դեպի միջազգային հեղինակավոր հարթակներ։