https://arm.sputniknews.ru/20261119/hajastany-vzebic-196-mln-evrvo-vark-kvercni-sahmanajin-ancaketern-ardiakanacnelu-hamar-109523558.html
Հայաստանը ՎԶԵԲ–ից 19,6 մլն եվրո վարկ կվերցնի սահմանային անցակետերն արդիականացնելու համար
Հայաստանը ՎԶԵԲ–ից 19,6 մլն եվրո վարկ կվերցնի սահմանային անցակետերն արդիականացնելու համար
Sputnik Արմենիա
Վարկային միջոցները կտրամադրվեն երկու մասնաբաժնով։ 19.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-19T12:20+0400
2026-11-19T12:20+0400
2026-11-19T12:25+0400
հհ կառավարություն
վարկ
վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
սահման
անցակետ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/728/05/7280513_0:0:1100:619_1920x0_80_0_0_10cb126a96e6acf7faf9c56a40d77f97.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը նախատեսում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) 19,6 մլն եվրոյի վարկ ներգրավել՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) սահմանային անցակետերն արդիականացնելու և նոր մաքսային լաբորատորիա ստեղծելու նպատակով։Այս մասին նշված է վարկային համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության հիմնավորման մեջ, որն այսօր արժանացավ կառավարության հավանությանը։Ծրագրով նախատեսվում է նաև 543 հազար եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհ։Հայաստանը նոր վարկ է վերցնում. զբոսաշրջության զարգացման համար ՎԶԲ–ն 120.5 մլն եվրո կտաՖինասների նախարարության ծրագրի համաձայն` վարկային միջոցները կտրամադրվեն երկու մասնաբաժնով։ Առաջինը՝ 15,6 մլն եվրոն, կուղղվի սահմանային անցակետերի տեխնիկական վերազինմանը, իսկ երկրորդը՝ 4 մլն եվրոն, նոր մաքսային լաբորատորիայի ստեղծմանը։ Վերջինիս համար նախատեսված գումարը նախնական է և կհստակեցվի իրագործելիության ուսումնասիրությունից հետո։Սահմանային անցակետերում նախատեսվում է տեղադրել ժամանակակից ռենտգեն սարքավորումներ, մաքսային հսկողության ձեռքի սարքեր, կշեռքներ և վերահսկողության այլ տեխնիկական միջոցներ։ Նոր մաքսային լաբորատորիան ևս, ըստ ծրագրի, կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով։Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կատարելագործել և թվայնացնել մաքսային ընթացակարգերը, վերանայել դրանց կազմակերպման գործընթացները և ներգրավել թվային տեխնոլոգիաների մասնագետի։Կառավարության ծրագրով առանձին միջոցառումներ են նախատեսված սահմանային ենթակառուցվածքների՝ կլիմայական ռիսկերին դիմակայունությունը բարձրացնելու համար։ Մասնավորապես՝ կբարելավվեն ջրահեռացման և հեղեղումներից պաշտպանության համակարգերը, կգնահատվեն երկաթուղային ենթակառուցվածքների հնարավոր ռիսկերը, ինչպես նաև միջոցներ կձեռնարկվեն էլեկտրական տրանսպորտի լիցքավորման կայանների անվտանգությունն ապահովելու համար։ՎԶԵԲ–ը ՀՀ–ին 102 մլն եվրո վարկ կտա առաջնային բժշկական օգնության որակի բարելավման համարԸստ հիմնավորման՝ ծրագրի երկու մասնաբաժիններից յուրաքանչյուրի իրականացումը նախատեսվում է ավարտել համապատասխան մեկնարկային ամսաթվից երեք տարվա ընթացքում։Կառավարության գնահատմամբ՝ ծրագրի իրականացումը կնպաստի սահմանային վերահսկողության կարողությունների զարգացմանը, մաքսային ծառայությունների տեխնիկական հագեցվածության և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/728/05/7280513_47:0:927:660_1920x0_80_0_0_554758c2cb037bac719a98102e7d550e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, վարկ, վերակառուցման և զարգացման միջազգային բանկ, սահման, անցակետ
հհ կառավարություն, վարկ, վերակառուցման և զարգացման միջազգային բանկ, սահման, անցակետ
Հայաստանը ՎԶԵԲ–ից 19,6 մլն եվրո վարկ կվերցնի սահմանային անցակետերն արդիականացնելու համար
12:20 19.11.2026 (Թարմացված է: 12:25 19.11.2026) Վարկային միջոցները կտրամադրվեն երկու մասնաբաժնով։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը նախատեսում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) 19,6 մլն եվրոյի վարկ ներգրավել՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) սահմանային անցակետերն արդիականացնելու և նոր մաքսային լաբորատորիա ստեղծելու նպատակով։
Այս մասին նշված է վարկային համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության հիմնավորման մեջ, որն այսօր արժանացավ կառավարության հավանությանը։
Ծրագրով նախատեսվում է նաև 543 հազար եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհ։
Ֆինասների նախարարության ծրագրի համաձայն` վարկային միջոցները կտրամադրվեն երկու մասնաբաժնով։ Առաջինը՝ 15,6 մլն եվրոն, կուղղվի սահմանային անցակետերի տեխնիկական վերազինմանը, իսկ երկրորդը՝ 4 մլն եվրոն, նոր մաքսային լաբորատորիայի ստեղծմանը։ Վերջինիս համար նախատեսված գումարը նախնական է և կհստակեցվի իրագործելիության ուսումնասիրությունից հետո։
Սահմանային անցակետերում նախատեսվում է տեղադրել ժամանակակից ռենտգեն սարքավորումներ, մաքսային հսկողության ձեռքի սարքեր, կշեռքներ և վերահսկողության այլ տեխնիկական միջոցներ։ Նոր մաքսային լաբորատորիան ևս, ըստ ծրագրի, կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև կատարելագործել և թվայնացնել մաքսային ընթացակարգերը, վերանայել դրանց կազմակերպման գործընթացները և ներգրավել թվային տեխնոլոգիաների մասնագետի։
Կառավարության ծրագրով առանձին միջոցառումներ են նախատեսված սահմանային ենթակառուցվածքների՝ կլիմայական ռիսկերին դիմակայունությունը բարձրացնելու համար։ Մասնավորապես՝ կբարելավվեն ջրահեռացման և հեղեղումներից պաշտպանության համակարգերը, կգնահատվեն երկաթուղային ենթակառուցվածքների հնարավոր ռիսկերը, ինչպես նաև միջոցներ կձեռնարկվեն էլեկտրական տրանսպորտի լիցքավորման կայանների անվտանգությունն ապահովելու համար։
Ըստ հիմնավորման՝ ծրագրի երկու մասնաբաժիններից յուրաքանչյուրի իրականացումը նախատեսվում է ավարտել համապատասխան մեկնարկային ամսաթվից երեք տարվա ընթացքում։
Կառավարության գնահատմամբ՝ ծրագրի իրականացումը կնպաստի սահմանային վերահսկողության կարողությունների զարգացմանը, մաքսային ծառայությունների տեխնիկական հագեցվածության և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։