https://arm.sputniknews.ru/20261118/pashinjann-azh-um-meknabanel-e-te-alievi-het-inchu-en-qnnarkel-andrsahmanajin-jreri-harcy-109487133.html
Փաշինյանն ԱԺ-ում մեկնաբանել է, թե Ալիևի հետ ինչու են քննարկել անդրսահմանային ջրերի հարցը
Փաշինյանն ԱԺ-ում մեկնաբանել է, թե Ալիևի հետ ինչու են քննարկել անդրսահմանային ջրերի հարցը
Sputnik Արմենիա
Վարչապետը նշեց, որ Հայաստանը ներկայում նման համագործակցություն ունի Իրանի և Թուրքիայի հետ՝ Արաքս գետի և Ախուրյանի ջրամբարի համատեղ օգտագործման համատեքստում։ 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T17:35+0400
2026-11-18T17:35+0400
2026-11-18T17:35+0400
նիկոլ փաշինյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
գետ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107796389_0:67:1280:787_1920x0_80_0_0_f4f2359e064d8574e43df71973fd931b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ է համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անդրսահմանային ջրերի կառավարմանոլորտում։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչ էր նշանակում Դուբլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած քննարկումը։Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում, քննարկել են օրակարգային տարբեր հարցեր։ Ըստ հաղորդագրության՝ քննարկման հարցերից մեկն էլ անդրսահմանային գետերի կառավարմանն է առնչվել։ Ընդգծվել է շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը։Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքային խմբեր են ձևավորվում, սակայն հանդիպում դեռ տեղի չի ունեցել։ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը ներկայում նման համագործակցություն ունի Իրանի և Թուրքիայի հետ։ Օրինակ` Իրանի հետ համագործակցությունն Արաքս գետի հետ է կապված, հարցին պարբերաբար անդրադարձ է կատարվում երկու երկրների բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, արդեն երկար տարիներ է՝ Ախուրյանի ջրամբարն է համատեղ օգտագործվում, քանի որ այն սահմանային է։ Վարչապետը հավելեց, որ դա խաղաղ կյանքի շատ սովորական և անհրաժեշտ օրակարգ է, առանց դրա հնարավոր չէ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107796389_72:0:1209:853_1920x0_80_0_0_faadff772451e892668839a892caaffc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գետ, աժ (ազգային ժողով)
նիկոլ փաշինյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, գետ, աժ (ազգային ժողով)
Փաշինյանն ԱԺ-ում մեկնաբանել է, թե Ալիևի հետ ինչու են քննարկել անդրսահմանային ջրերի հարցը
Վարչապետը նշեց, որ Հայաստանը ներկայում նման համագործակցություն ունի Իրանի և Թուրքիայի հետ՝ Արաքս գետի և Ախուրյանի ջրամբարի համատեղ օգտագործման համատեքստում։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ է համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անդրսահմանային ջրերի կառավարմանոլորտում։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչ էր նշանակում Դուբլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած քննարկումը։
Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում, քննարկել են օրակարգային տարբեր հարցեր։ Ըստ հաղորդագրության՝ քննարկման հարցերից մեկն էլ անդրսահմանային գետերի կառավարմանն է առնչվել։ Ընդգծվել է շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը։
«Քանի որ իրականացնում ենք խաղաղության օրակարգ, և երկրները ,երբ կոնֆլիկտը հաղթահարում են, ամենատարբեր ոլորտներում պետք է համագործակցեն, մասնավորապես՝ անդրսահմանային ջրերի։ Մենք ունենք գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից Հայաստանի տարածք, հետո նորից դուրս են գալիս Հայաստանի տարածքից, և, ըստ էության, դրանք համատեղ գետեր են։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսներն օգտագործում, նաև բնապահպանական ստանդարտների մասով»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքային խմբեր են ձևավորվում, սակայն հանդիպում դեռ տեղի չի ունեցել։
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը ներկայում նման համագործակցություն ունի Իրանի և Թուրքիայի հետ։ Օրինակ` Իրանի հետ համագործակցությունն Արաքս գետի հետ է կապված, հարցին պարբերաբար անդրադարձ է կատարվում երկու երկրների բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, արդեն երկար տարիներ է՝ Ախուրյանի ջրամբարն է համատեղ օգտագործվում, քանի որ այն սահմանային է։
Վարչապետը հավելեց, որ դա խաղաղ կյանքի շատ սովորական և անհրաժեշտ օրակարգ է, առանց դրա հնարավոր չէ։