https://arm.sputniknews.ru/20261118/krknaki-hardzakum-ghrimi-kamrji-vra-rdn-mtadir-e-ajn-verakangnel-seghm-zhamketum-109468940.html
Կրկնակի հարձակում Ղրիմի կամրջի վրա. ՌԴ–ն մտադիր է այն վերականգնել սեղմ ժամկետում
Կրկնակի հարձակում Ղրիմի կամրջի վրա. ՌԴ–ն մտադիր է այն վերականգնել սեղմ ժամկետում
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի քաղաքական գործիչները Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ղրիմի կամրջի վրա հերթական հարվածը գնահատել են որպես ազդակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի... 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T11:11+0400
2026-11-18T11:11+0400
2026-11-18T11:11+0400
ռուսաստան
ուկրաինա
ղրիմ
կամուրջ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/0d/87772326_0:160:3072:1888_1920x0_80_0_0_75d30d17e8d0f4a4f83ef7efa457b1af.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 17-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հերթական հարձակումից հետո Ղրիմի կամրջի վերականգնումը գտնվում է Ռուսաստանի կառավարության վերահսկողության տակ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը։Նոյեմբերի 17-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի կողմից կրկնակի հարձակման հետևանքով Ղրիմի կամրջի ավտոմոբիլային և երկաթուղային հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Տրանսպորտի նախարար Յադրովը օպերատիվ հանդիպում է անցկացրել Ղրիմի կամրջի վրա անօդաչուների հարձակման հետևանքները վերացնելու հարցով։Նա ընդգծել է, որ զուգահեռ մշակվում են վարորդների համար այլընտրանքային երթուղիներ, և վերաբաշխվում են տրանսպորտային հոսքերը։«Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը վստահ է, որ հակառակորդի հարձակումը կապ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում կայանալիք առաջիկա միջոցառման հետ։ Ղրիմի կամրջի վրա հարձակմանն առնչություն ունի Մեծ Բրիտանիան։Ուկրաինայի զինուժն առաջին անգամ Ղրիմի կամրջի վրա հարձակվել էր նոյեմբերի 16-ի գիշերը. այն ժամանակ թերակղզու կողմից կամրջի աջ կամարի վրա անօդաչուի մարտագլխիկ էր ընկել։ Երթևեկությունը տրանսպորտային միջոցների համար դադարեցվել էր ամբողջ օրվա ընթացքում, սակայն գնացքներն աշխատում էին սովորական ռեժիմով։ Կրասնոդարի երկրամասից Ղրիմի կամրջի մուտքերի մոտ տաքացման երկու կայաններ էին տեղադրվել՝ մեկը` Թամանի շրջանում, մյուսը՝ տեսչական համալիրի մոտ։ Երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Մարատ Խուսնուլինը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա դարձափոխային ռեժիմով երթևեկություն են գործարկել ավտոմոբիլային տրանսպորտի համար։ Ղրիմի կամրջի փակման պատճառով թերակղզին մայրցամաքային Ռուսաստանի հետ կապող ավտոբուսները երթևեկում էին ուշացումով։Նոյեմբերի 16-ի և 17-ի հարձակումներից հետո ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողություն իրականացնելու փաստով։ Գերատեսչության տվյալներով՝ հարվածների հետևանքով որոշ կոնստրուկցիաներ են վնասվել։
ուկրաինա
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/04/0d/87772326_171:0:2902:2048_1920x0_80_0_0_79b7a87af62c5079dafd928b067fc5e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ղրիմ, կամուրջ
ռուսաստան, ուկրաինա, ղրիմ, կամուրջ
Կրկնակի հարձակում Ղրիմի կամրջի վրա. ՌԴ–ն մտադիր է այն վերականգնել սեղմ ժամկետում
Ռուսաստանցի քաղաքական գործիչները Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ղրիմի կամրջի վրա հերթական հարվածը գնահատել են որպես ազդակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպման նախաշեմին։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 17-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հերթական հարձակումից հետո Ղրիմի կամրջի վերականգնումը գտնվում է Ռուսաստանի կառավարության վերահսկողության տակ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը։
Նոյեմբերի 17-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի կողմից կրկնակի հարձակման հետևանքով Ղրիմի կամրջի ավտոմոբիլային և երկաթուղային հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Տրանսպորտի նախարար Յադրովը օպերատիվ հանդիպում է անցկացրել Ղրիմի կամրջի վրա անօդաչուների հարձակման հետևանքները վերացնելու հարցով։
«Ռուսաստանն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիաները։ Վերականգնումը գտնվում է կառավարության վերահսկողության տակ», – հայտարարել է փոխվարչապետ Անդրեյ Նիկիտինը։
Նա ընդգծել է, որ զուգահեռ մշակվում են վարորդների համար այլընտրանքային երթուղիներ, և վերաբաշխվում են տրանսպորտային հոսքերը։
«Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը վստահ է, որ հակառակորդի հարձակումը կապ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում կայանալիք առաջիկա միջոցառման հետ։ Ղրիմի կամրջի վրա հարձակմանն առնչություն ունի Մեծ Բրիտանիան։
Ուկրաինայի զինուժն առաջին անգամ Ղրիմի կամրջի վրա հարձակվել էր նոյեմբերի 16-ի գիշերը. այն ժամանակ թերակղզու կողմից կամրջի աջ կամարի վրա անօդաչուի մարտագլխիկ էր ընկել։ Երթևեկությունը տրանսպորտային միջոցների համար դադարեցվել էր ամբողջ օրվա ընթացքում, սակայն գնացքներն աշխատում էին սովորական ռեժիմով։ Կրասնոդարի երկրամասից Ղրիմի կամրջի մուտքերի մոտ տաքացման երկու կայաններ էին տեղադրվել՝ մեկը` Թամանի շրջանում, մյուսը՝ տեսչական համալիրի մոտ։ Երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Մարատ Խուսնուլինը հայտնել էր, որ Ղրիմի կամրջի վրա դարձափոխային ռեժիմով երթևեկություն են գործարկել ավտոմոբիլային տրանսպորտի համար։ Ղրիմի կամրջի փակման պատճառով թերակղզին մայրցամաքային Ռուսաստանի հետ կապող ավտոբուսները երթևեկում էին ուշացումով։
Նոյեմբերի 16-ի և 17-ի հարձակումներից հետո ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողություն իրականացնելու փաստով։ Գերատեսչության տվյալներով՝ հարվածների հետևանքով որոշ կոնստրուկցիաներ են վնասվել։