00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի կապի շուկայի 3 խոշոր օպերատորները տուգանվել են

© Sputnik / Zara Mika«Յուքոմ» ընկերության մասնաճյուղ
«Յուքոմ» ընկերության մասնաճյուղ - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2026
Բաժանորդագրվել
Բջջային օպերատորները փետրվարին դադարեցրել էին համագործակցությունը «Իդրամի», «Իզի Փեյի» և «Թել Սելի» հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության շուկայի երեք խոշոր օպերատորներին՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին, «Յուքոմ» ՓԲԸ-ին և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին։ Այս մասին հայտնում է հանձնաժողովը։

«Օպերատորների նկատմամբ ընդհանուր շուրջ 87.5 մլն դրամ տուգանք է կիրառվել հակամրցակցային համաձայնություն կնքելու համար»,– ասված է հաղորդագրությունում

Իրականացված վարույթով պարզվել է, որ օպերատորները գրեթե միաժամանակ վերանայել են վճարահաշվարկային կազմակերպությունների՝ «Թել Սել», «Իզի Փեյ», «Իդրամ» և «Ֆասթ Շիֆթ» ընկերությունների հետ համագործակցության պայմանները՝ ներկայացնելով նույնանման առաջարկներ՝ միջնորդավճարների չափերը նվազեցնելու պահանջով։
Այնուհետև, նոր սակագների շուրջ համաձայնության չգալով, օպերատորները միակողմանիորեն դադարեցրել են վերջիններիս հետ գործող պայմանագրերը՝ նպատակ ունենալով առաջ մղել իրենց հետ փոխկապակցված վճարային համակարգերը՝ «Մոբիդրամ», «Յուփեյ» և «Թիմ Փեյ»։
Պայմանագրերի լուծումից անմիջապես հետո արձանագրվել է օպերատորների սեփական հավելվածների ներբեռնումների, հաճախորդների թվի և վճարային հոսքերի կտրուկ աճ։
Այդ ցուցանիշները նվազել են միայն հանձնաժողովի միջամտությամբ՝ միջանկյալ միջոցի կիրառումից հետո։
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարին հանձնաժողովը միջանկյալ միջոց էր կիրառել, որի արդյունքում վերականգնվել էին նախկին պայմանագրային հարաբերությունները, սպառողները կրկին հնարավորություն էին ստացել օգտվելու նշված վճարային համակարգերից։
Լրահոս
0