00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատախազությունը կարծում է, որ Խաչատուրյան քույրերի գործը պետք է փակվի

© Photo : Андрей Никеричев / АГН "Москва"Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2026
Բաժանորդագրվել
Մոսկվայի Բասմանի դատարանն այսօր քննել է Մարիա Խաչատուրյանի փաստաբանի բողոքը՝ քննիչի կողմից բյուրոկրատական ​​քաշքշուկի հետ կապված խախտումները վերացնելու մերժման և մեղադրյալի նկատմամբ կիրառած սահմանափակումները վերացնելու դեմ։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Դատախազությունը կարծում է, որ իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանությունից ելնելով, և այդ հիմքով գործը պետք է կարճվի։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին դատարանի դահլիճից։
Մոսկվայի Բասմանի դատարանն այսօր քննեց Մարիա Խաչատուրյանի փաստաբանի բողոքը՝ քննիչի կողմից բյուրոկրատական ​​քաշքշուկի հետ կապված խախտումները վերացնելու մերժման և մեղադրյալի նկատմամբ կիրառած սահմանափակումների (այդ թվում՝ քույրերի հետ շփման հետ կապված) չվերացնելու դեմ։ Դատարանը բավարարեց այս փաստարկները և քննիչի գործողությունները անօրինական ճանաչեց, նա պետք է վերանայի միջնորդությունը։ Նմանատիպ որոշում էր կայացվել նախօրեին՝ քննիչի մեկ այլ մերժման վերաբերյալ։
«Կարծում ենք, որ քննիչի գործողությունները անօրինական են... Խաչատուրյան քույրերը գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության վիճակում, անհրաժեշտ ինքնապաշտպանության հիման վրա գործը ենթակա է կարճման, իսկ խափանման միջոցը` վերացման», – հայտարարել է դատախազը։
Նրա խոսքով՝ «քննիչը կոպտորեն խախտում է քրեական վարույթի ողջամիտ ժամկետի վերաբերյալ դրույթները»։
«Մարիան ավելի քան ութ տարի է խափանման միջոցների տակ է, այս ողջ ընթացքում նա չի կարողացել օգտվել հեռախոսից, ինտերնետից, շփվել բարեկամների հետ, ինչը ակնհայտորեն խախտում է նրա իրավունքները։ Քննիչը կոպտորեն ձգձգում է քննության ժամկետը, որևէ վերջնական որոշում չի կայացնում, գործը դատախազին չի ուղարկում, պարզապես երկարաձգում է քննության ժամկետը», – հավելել է նա։
Բացի այդ, դատաքննության ընթացքում հայտնի է դարձել, որ գլխավոր դատախազությունը նշել է Մարիա Խաչատուրյանի նկատմամբ հարուցած գործը կարճելու անհրաժեշտության մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով։
Դատարանում քննիչի ներկայացված պատասխանում ընդգծվում է, որ գործի քննությունը շարունակվում է, Մարիայի մեղքը հաստատվում է հավաքված ապացույցներով, խափանման միջոցը վերացնելու կամ գործը կարճելու հիմքեր չկան։
Ավելի վաղ Մարիա Խաչատուրյանի փաստաբան Յարոսլավ Պակուլինը հայտնել էր, որ մինչև տարեվերջ պետք է որոշում կայացվի կամ աղջիկների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, կամ գործը մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու հերթական փորձի վերաբերյալ: Քույրերի հետ շփման արգելքը գործում է արդեն ութ տարի։
Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում։ Քննության վարկածով՝ երեք քույրեր դանակահարել են հորը Ալտուֆևսկոյե մայրուղու վրա գտնվող իրենց բնակարանում: Ձերբակալվածներին կալանավորել էին, այնուհետև մեղմել խափանման միջոցը մինչև որոշակի գործողությունների արգելք, հետագայում քույրերին ազատել են էլեկտրոնային թևնոցներից:
Լրահոս
0