https://arm.sputniknews.ru/20261118/anna-hakvobjani-hajtararutjunnery-khutshap-en-arajacrel-qp-um-zhvoghvovurd-109461467.html
Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում. «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ըստ թերթի` կուսակցության ներսում տարակուսած են, թե ինչու է վարչապետի կինը կոշտ գնահատականներ հնչեցնում հարազատ ամուսնու գլխավորած քաղաքական թիմի... 18.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-18T09:07+0400
2026-11-18T09:07+0400
2026-11-18T09:07+0400
հայաստան
աննա հակոբյան
տիգրան ավինյան
խցանում
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2264/83/22648337_0:47:1601:947_1920x0_80_0_0_0b696b71bd61ab12f82826bfcf771ced.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի վերջին հրապարակումները նոր լարվածություն են առաջացրել ՔՊ-ում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։«Եթե սկզբում նրա քննադատության թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր և մայրաքաղաքի անտանելի խցանումները, ապա այժմ նրա հայտարարություններում ՔՊ-ականների մի մասը նաև իշխանության ընդհանուր քաղաքականության նկատմամբ դժգոհության ուղերձներ է տեսնում»,– նշում է թերթը։Նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել և բավականին հեգնական տոնով քննադատել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ մայրաքաղաքի մի կետից մյուսը հասնելու համար արդեն տիեզերագնացի առողջություն է պահանջվում։ Նա նաև ակնարկել էր, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնող ընկերություններին շինթույլտվություններ տրամադրելը, թերևս, ավելի հեշտ է, քան խցանումների խնդիրը լուծելը։ Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց։ Նոյեմբերի 17-ին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձավ խցանումներին՝ այս անգամ դիմելով կին վարորդներին և կոչ անելով նրանց բարձրաձայնել դժգոհությունը։ Նրա ամենաուշագրավ արտահայտությունը, թերևս, հետևյալն էր. «…Թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր»։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանի երեկվա հրապարակումները ՔՊ-ում ներքին քննարկումների առիթ են դարձել։Պարբերականը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության տարիներին բազմաթիվ խնդիրների ու ձախողումների առնչությամբ մշտապես հղում է անում նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եվ հիմա նրա կինը, առանց անուններ տալու, նույն այդ մոտեցումը ներկայացնում է հեգնական համատեքստում։«ՔՊ-ում, ըստ մեր աղբյուրների, այս հանգամանքն էլ աննկատ չի մնացել։ Ավելին՝ կուսակցության ներսում քննարկվող վարկածներից մեկն այն է, որ Աննա Հակոբյանը ոչ միայն դժգոհություն է հայտնում Տիգրան Ավինյանից, այլև հրապարակային կերպով ցույց է տալիս, որ համաձայն չէ իշխանության որոշումների ու գործելաոճի հետ»,– նշում է թերթը։Պարբերականի տեղեկություններով՝ ՔՊ-ում այս իրավիճակի վերաբերյալ մի քանի տարբեր մեկնաբանություններ կան։ Մի մասը կարծում է, որ Աննա Հակոբյանն այս ակտիվությամբ քաղաքական դաշտում իր հնարավոր մուտքի համար է հող նախապատրաստում։ Մյուսները համոզված են, որ նրա թիրախում առաջին հերթին Տիգրան Ավինյանն է, և այս հրապարակային քննադատությունների նպատակը քաղաքապետի քաղաքական դիրքերի թուլացումն է՝ հատկապես Երևանի առաջիկա ընտրությունների համատեքստում։Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի հայտարարություններին նոյեմբերի 17-ին արձագանքել է նաև Տիգրան Ավինյանը։ Նա հայտարարել է, որ խցանումները նյարդայնացնում են ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև իրեն ու բոլոր քաղաքացիներին՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանը պետք է առաջարկի խնդրի լուծումները։Թերթն ընդգծել է` ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում հերթական անհարմար իրավիճակն է ստեղծվել։ Երբ վարչապետի տիկինն է հրապարակային հարվածներ հասցնում սեփական թիմի քաղաքապետին, իսկ նրա խոսքում արդեն հեգնանքի առարկա է դառնում նաև իշխանության՝ նախկիններին մեղադրելու սովորույթը, հարց է առաջանում՝ սա ընդամենը խցանումների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ՔՊ-ի ներսում հասունացող ավելի լուրջ հակասությունների արտահայտություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2264/83/22648337_34:0:1454:1065_1920x0_80_0_0_cf7f3212f53a1a4160d1fbe3d6334518.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աննա հակոբյան, տիգրան ավինյան, խցանում, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան, աննա հակոբյան, տիգրան ավինյան, խցանում, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում. «Ժողովուրդ»
Ըստ թերթի` կուսակցության ներսում տարակուսած են, թե ինչու է վարչապետի կինը կոշտ գնահատականներ հնչեցնում հարազատ ամուսնու գլխավորած քաղաքական թիմի ներկայացուցիչների հասցեին։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի վերջին հրապարակումները նոր լարվածություն են առաջացրել ՔՊ-ում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Եթե սկզբում նրա քննադատության թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր և մայրաքաղաքի անտանելի խցանումները, ապա այժմ նրա հայտարարություններում ՔՊ-ականների մի մասը նաև իշխանության ընդհանուր քաղաքականության նկատմամբ դժգոհության ուղերձներ է տեսնում»,– նշում է թերթը։
Նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել և բավականին հեգնական տոնով քննադատել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ մայրաքաղաքի մի կետից մյուսը հասնելու համար արդեն տիեզերագնացի առողջություն է պահանջվում։ Նա նաև ակնարկել էր, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնող ընկերություններին շինթույլտվություններ տրամադրելը, թերևս, ավելի հեշտ է, քան խցանումների խնդիրը լուծելը։ Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց։ Նոյեմբերի 17-ին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձավ խցանումներին՝ այս անգամ դիմելով կին վարորդներին և կոչ անելով նրանց բարձրաձայնել դժգոհությունը։ Նրա ամենաուշագրավ արտահայտությունը, թերևս, հետևյալն էր. «…Թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր»։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանի երեկվա հրապարակումները ՔՊ-ում ներքին քննարկումների առիթ են դարձել։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում տարակուսած են, թե ինչու է վարչապետի կինը նման կոշտ գնահատականներ հնչեցնում հարազատ ամուսնու գլխավորած քաղաքական թիմի ներկայացուցիչների հասցեին, և արդյոք սա ընդամենը քաղաքային խնդիրների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ավելի խորքային քաղաքական ուղերձ»,– գրում է թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության տարիներին բազմաթիվ խնդիրների ու ձախողումների առնչությամբ մշտապես հղում է անում նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եվ հիմա նրա կինը, առանց անուններ տալու, նույն այդ մոտեցումը ներկայացնում է հեգնական համատեքստում։
«ՔՊ-ում, ըստ մեր աղբյուրների, այս հանգամանքն էլ աննկատ չի մնացել։ Ավելին՝ կուսակցության ներսում քննարկվող վարկածներից մեկն այն է, որ Աննա Հակոբյանը ոչ միայն դժգոհություն է հայտնում Տիգրան Ավինյանից, այլև հրապարակային կերպով ցույց է տալիս, որ համաձայն չէ իշխանության որոշումների ու գործելաոճի հետ»,– նշում է թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ ՔՊ-ում այս իրավիճակի վերաբերյալ մի քանի տարբեր մեկնաբանություններ կան։ Մի մասը կարծում է, որ Աննա Հակոբյանն այս ակտիվությամբ քաղաքական դաշտում իր հնարավոր մուտքի համար է հող նախապատրաստում։ Մյուսները համոզված են, որ նրա թիրախում առաջին հերթին Տիգրան Ավինյանն է, և այս հրապարակային քննադատությունների նպատակը քաղաքապետի քաղաքական դիրքերի թուլացումն է՝ հատկապես Երևանի առաջիկա ընտրությունների համատեքստում։
Ըստ թերթի` ՔՊ-ականների մեկ այլ հատվածի գնահատմամբ՝ վարչապետի կնոջ պահվածքը շատ ավելի խորքային դժգոհության արտահայտություն է. ստացվում է, որ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից մեկը հրապարակային կերպով քննադատում է նրա թիմի ներկայացուցիչներին, իսկ որոշ արտահայտություններով՝ նաև իշխանության տարիներով ձևավորված քաղաքական գործելաոճը։
Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի հայտարարություններին նոյեմբերի 17-ին արձագանքել է նաև Տիգրան Ավինյանը։ Նա հայտարարել է, որ խցանումները նյարդայնացնում են ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև իրեն ու բոլոր քաղաքացիներին՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանը պետք է առաջարկի խնդրի լուծումները։
Թերթն ընդգծել է` ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում հերթական անհարմար իրավիճակն է ստեղծվել։ Երբ վարչապետի տիկինն է հրապարակային հարվածներ հասցնում սեփական թիմի քաղաքապետին, իսկ նրա խոսքում արդեն հեգնանքի առարկա է դառնում նաև իշխանության՝ նախկիններին մեղադրելու սովորույթը, հարց է առաջանում՝ սա ընդամենը խցանումների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ՔՊ-ի ներսում հասունացող ավելի լուրջ հակասությունների արտահայտություն։