https://arm.sputniknews.ru/20261117/jejms-qemervony-hajastan-chi-ga-109446525.html
Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա
Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա
Sputnik Արմենիա
Տոմսերի ամբողջ գումարը կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T17:27+0400
2026-11-17T17:27+0400
2026-11-17T17:27+0400
հայաստան
ռեժիսոր
ջեյմս քեմերոն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109446358_0:0:1501:844_1920x0_80_0_0_e278d99b7c62d0c76cee03cc0f81251b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Տիտանիկ», «Ավատար», «Տերմինատոր» և «Այլմոլորակայիններ» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը և դրան հաջորդող համերգը չեն կայանա։ Այս մասին հայտնում է «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունում։Ընկերությունը խոստանում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում տրամադրել նաև լրացուցիչ պարզաբանումներ։Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերին հայտնել էր, որ Քեմերոնը նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում կունենա կինոյի ոլորտի ներկայացուցիչների և հանդիսատեսի հետ, կխոսի կինոյի, իր ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և տեխնոլոգիական նորարարությունների մասին։ Տոմսերի վաճառքը սկսվել էր սեպտեմբերի վերջին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109446358_67:0:1400:1000_1920x0_80_0_0_dff6f1cf188dd2f8be232c73403cc0fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռեժիսոր, ջեյմս քեմերոն
հայաստան, ռեժիսոր, ջեյմս քեմերոն
Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա
Տոմսերի ամբողջ գումարը կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Տիտանիկ», «Ավատար», «Տերմինատոր» և «Այլմոլորակայիններ» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը և դրան հաջորդող համերգը չեն կայանա։ Այս մասին հայտնում է «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունում։
«Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, և անկեղծորեն ցավում ենք պատճառված անհարմարության համար։ Տոմսերի ամբողջ գումարը 5 աշխատանքային օրվա ընթացքում ավտոմատ կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին։ Լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունը խոստանում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում տրամադրել նաև լրացուցիչ պարզաբանումներ։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերին հայտնել էր, որ Քեմերոնը նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում կունենա կինոյի ոլորտի ներկայացուցիչների և հանդիսատեսի հետ, կխոսի կինոյի, իր ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և տեխնոլոգիական նորարարությունների մասին։ Տոմսերի վաճառքը սկսվել էր սեպտեմբերի վերջին։