https://arm.sputniknews.ru/20261117/irany-harvatsner-e-hascrel-bahrejnum-gtnvvogh-amerikjan-radivolvokacivon-kajanin-ihpk-109430826.html
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին. ԻՀՊԿ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին. ԻՀՊԿ
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ–ն նշել է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ բանակի անօդաչուների կողմից Իրանի օդային տարածքի շարունակական խախտումների։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T13:11+0400
2026-11-17T13:11+0400
2026-11-17T13:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
բահրեյն
ամն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/04/0e/74533075_11:0:791:439_1920x0_80_0_0_f4bcbdf4ce5de9cda1ca931819579219.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։Նոյեմբերի 15-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ 6 անօդաչուներով հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում գտնվող ամերիկյան հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանին։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
բահրեյն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/04/0e/74533075_108:0:693:439_1920x0_80_0_0_863d0412ff09eab162d3a285deed4027.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, բահրեյն, ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն, բահրեյն, ամն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին. ԻՀՊԿ
13:11 17.11.2026 (Թարմացված է: 13:13 17.11.2026) ԻՀՊԿ–ն նշել է, որ հարձակումն իրականացվել է ի պատասխան ԱՄՆ բանակի անօդաչուների կողմից Իրանի օդային տարածքի շարունակական խախտումների։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Ի պատասխան ԱՄՆ բանակի անօդաչուների կողմից Իրանի օդային տարածքի շարունակական խախտումների` այսօր առավոտյան գործողության ընթացքում հարված է հասցվել Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին», – ասվում է ԻՀՊԿ–ի հայտարարության մեջ։
Նոյեմբերի 15-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ 6 անօդաչուներով հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում գտնվող ամերիկյան հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանին։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։