https://arm.sputniknews.ru/20261117/hvormuzi-neghucum-navt-ev-bnakan-gaz-teghapvokhvogh-naver-en-pajtel-109438711.html
Հորմուզի նեղուցում նավթ և բնական գազ տեղափոխող նավեր են պայթել
Հորմուզի նեղուցում նավթ և բնական գազ տեղափոխող նավեր են պայթել
Sputnik Արմենիա
Նավերը գտնվել են մեծ թվով ամերիկյան կործանիչների և թռչող սարքերի օդային պաշտպանության ներքո։ Սակայն նրանք հաշվի չեն առել Հորմուզի նեղուցի ջրերում ծովային... 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T15:04+0400
2026-11-17T15:04+0400
2026-11-17T15:05+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
նավ
պայթյուն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109435664_0:145:437:391_1920x0_80_0_0_367da32ad6770f5ee63d2a04999ed4dc.jpg
Հորմուզի նեղուցով հեղուկ բնական գազ տեղափոխող սուպերլցանավի և նավի վրա հզոր պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ParsToday»-ը՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերին։«Սահմանված կանոնները խախտած երկու նավ մի քանի ժամ առաջ պայթել են ծովային ականների վրա։ Երկու նավերում էլ հրդեհ է բռնկվել»,– ասվում է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ նավերից մեկն ավելի քան 2 մլն բարել հում նավթ էր տեղափոխում, իսկ մյուսը՝ հեղուկ բնական գազ։«Այդ նավերը գտնվում էին մեծ թվով ամերիկյան կործանիչների և թռչող սարքերի օդային պաշտպանության ներքո։ Սակայն նրանք հաշվի չեն առել Հորմուզի նեղուցի ջրերում ծովային ականների առկայությունը։ Հզոր պայթյունի հետևանքով նավերը հրդեհվել են և կանգնեցվել»,– պարզաբանվում է հրապարակման մեջ։Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի տվյալներով՝ երկու նավերի հետ միջադեպերը տեղի են ունեցել Հորմուզի նեղուցի տարբեր հատվածներում։Հիշեցնենք՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը սահմանափակվեց փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Թեհրանը հայտարարեց, որ մտադիր է պահպանել այդ սահմանափակումները, քանի դեռ չեն կատարվել իր պահանջները, մասնավորապես՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների չեղարկումը։Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների կարևորագույն ուղիներից մեկն է։Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա. IRNA
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Мощный взрыв на борту супертанкера и судна-нарушителя, перевозившего сжиженный газ, в Ормузском проливе
Sputnik Արմենիա
Мощный взрыв на борту супертанкера и судна-нарушителя, перевозившего сжиженный газ, в Ормузском проливе
2026-11-17T15:04+0400
true
PT0M11S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109435664_0:85:437:413_1920x0_80_0_0_58aa9e5f071ce4b3d3c0f0b6ed2c98e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավ, պայթյուն, видео, տեսանյութ, տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավ, պայթյուն, видео, տեսանյութ, տեսանյութեր
Հորմուզի նեղուցում նավթ և բնական գազ տեղափոխող նավեր են պայթել
15:04 17.11.2026 (Թարմացված է: 15:05 17.11.2026) Նավերը գտնվել են մեծ թվով ամերիկյան կործանիչների և թռչող սարքերի օդային պաշտպանության ներքո։ Սակայն նրանք հաշվի չեն առել Հորմուզի նեղուցի ջրերում ծովային ականների առկայությունը։
Հորմուզի նեղուցով հեղուկ բնական գազ տեղափոխող սուպերլցանավի և նավի վրա հզոր պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ParsToday»-ը՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերին։
«Սահմանված կանոնները խախտած երկու նավ մի քանի ժամ առաջ պայթել են ծովային ականների վրա։ Երկու նավերում էլ հրդեհ է բռնկվել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավերից մեկն ավելի քան 2 մլն բարել հում նավթ էր տեղափոխում, իսկ մյուսը՝ հեղուկ բնական գազ։
«Այդ նավերը գտնվում էին մեծ թվով ամերիկյան կործանիչների և թռչող սարքերի օդային պաշտպանության ներքո։ Սակայն նրանք հաշվի չեն առել Հորմուզի նեղուցի ջրերում ծովային ականների առկայությունը։ Հզոր պայթյունի հետևանքով նավերը հրդեհվել են և կանգնեցվել»,– պարզաբանվում է հրապարակման մեջ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի տվյալներով՝ երկու նավերի հետ միջադեպերը տեղի են ունեցել Հորմուզի նեղուցի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը սահմանափակվեց փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Թեհրանը հայտարարեց, որ մտադիր է պահպանել այդ սահմանափակումները, քանի դեռ չեն կատարվել իր պահանջները, մասնավորապես՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների չեղարկումը։
Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների կարևորագույն ուղիներից մեկն է։