https://arm.sputniknews.ru/20261117/hff-n-fifa-i-nakhagahi-yntrutjunnerum-chi-ajakci-infantinvojin-109452691.html
ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում չի աջակցի Ինֆանտինոյին
ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում չի աջակցի Ինֆանտինոյին
Sputnik Արմենիա
Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T20:02+0400
2026-11-17T20:02+0400
2026-11-17T20:03+0400
ֆիֆա
ջանի ինֆանտինո
ընտրություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109452486_0:69:1500:913_1920x0_80_0_0_82bb517ac245de0a07503b4f2a50e4e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին։Այդ մասին նշված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ։Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը, այդ թվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, և ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական անդամները։Նշենք, որ դեռևս օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ չի աջակցելու Ջիանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում։ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները նախատեսված են 2027-ի մարտի 18-ին։Այդ պաշտոնին հավակնում են.Ընտրությունները կանցկացվեն Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում։ Մասնակցելու է ՖԻՖԱ-ի 211 անդամ ֆեդերացիա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109452486_175:0:1496:991_1920x0_80_0_0_6e1c52d5702916a790e5ce4d7c20bf6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիֆա, ջանի ինֆանտինո, ընտրություններ
ֆիֆա, ջանի ինֆանտինո, ընտրություններ
ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում չի աջակցի Ինֆանտինոյին
20:02 17.11.2026 (Թարմացված է: 20:03 17.11.2026) Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին։
Նոյեմբերի 16-ին ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի նախագահությամբ կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել սատարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։
Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի բոլոր անդամերը, այդ թվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, և ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական անդամները։
Նշենք, որ դեռևս օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ չի աջակցելու Ջիանի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում։
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները նախատեսված են 2027-ի մարտի 18-ին։
Այդ պաշտոնին հավակնում են.
Ջանի Ինֆանտինոն (Շվեյցարիա/Իտալիա) – գործող նախագահ, հավակնում է չորրորդ ժամկետին։
Ֆիլիպ Դիալոն (Ֆրանսիա) – ՈւԵՖԱ-ի աջակցությամբ առաջադրված թեկնածու։
Կոզո Տաշիման (Ճապոնիա) – Ճապոնիայի ֆուտբոլային ասոցիացիայի պատվավոր նախագահ։
Ռամոն Վեգան (Շվեյցարիա) – նախկին ֆուտբոլիստ։
Ընտրությունները կանցկացվեն Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում։ Մասնակցելու է ՖԻՖԱ-ի 211 անդամ ֆեդերացիա։