https://arm.sputniknews.ru/20261117/es-chem-hamarum-vor-na-tapalel-e-erevani-karavarumy-rubinjany-pashtpanec-avinjanin-109429492.html
Ես չեմ համարում, որ նա տապալել է Երևանի կառավարումը. Ռուբինյանը պաշտպանեց Ավինյանին
Ես չեմ համարում, որ նա տապալել է Երևանի կառավարումը. Ռուբինյանը պաշտպանեց Ավինյանին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր քաղաքի խցանումները՝ անուղղակի կերպով մեղադրելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ 17.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-17T12:49+0400
2026-11-17T12:49+0400
2026-11-17T12:50+0400
ռուբեն ռուբինյան
տիգրան ավինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768229_0:84:1600:984_1920x0_80_0_0_70ad55565b4e117e10f540b0b47983b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տապալել է քաղաքի կառավարումը։ Այդ մասին նա այսօր ասաց խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի խոսքերին։Նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում քննադատել էր Երևանի խցանումներն ու քաղաքային երթևեկության կազմակերպումը։ Նա ընդգծել էր, թե նոր շենքերի ու թաղամասերի կառուցմանը զուգահեռ պետք է զարգացնել նաև ճանապարհային ցանցը։ Երեկ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի խցանումների պատճառներին, նշել էր, որ դրանք պայմանավորված են նաև ավտոմեքենաների թվի կտրուկ աճով և երթևեկության մշակույթով։ Նա հակադարձել էր նորակառույց շենքերի՝ խցանումների պատճառ լինելու մասին տեսակետին։«Տիկին Հակոբյանը բարձրացրել է հարց խցանումների մասին, այդ խցանումների մասին խոսում են բոլորը։ Ինչ վերաբերում է Ավինյանին, ո՛չ, ես չեմ համարում, որ նա տապալել է Երևանի կառավարումը, կարծում եմ՝ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում, և կարծում եմ՝ կշարունակի բերել»,- նշեց ԱԺ նախագահը։Նրա խոսքով՝ նորմալ է, որ տարբեր մարդիկ տարբեր դիրքորոշումներ են հայտնում խցանումների մասին, քաղաքապետարանի խնդիրն է նաև տարբեր մոտեցումներով ստեղծել իրավիճակ, որ խցանումները քիչ լինեն։Ըստ Ռուբիինյանի` սա անխուսափելի խնդիր է զարգացող քաղաքի համար, միաժամանակ խնդիր է, որի համար պետք է լուծում գտնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/02/108768229_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a5f305c0814203fc962380941a484e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, տիգրան ավինյան
ռուբեն ռուբինյան, տիգրան ավինյան
Ես չեմ համարում, որ նա տապալել է Երևանի կառավարումը. Ռուբինյանը պաշտպանեց Ավինյանին
12:49 17.11.2026 (Թարմացված է: 12:50 17.11.2026) Ավելի վաղ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել էր քաղաքի խցանումները՝ անուղղակի կերպով մեղադրելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տապալել է քաղաքի կառավարումը։ Այդ մասին նա այսօր ասաց խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի խոսքերին։
Նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում քննադատել էր Երևանի խցանումներն ու քաղաքային երթևեկության կազմակերպումը։ Նա ընդգծել էր, թե նոր շենքերի ու թաղամասերի կառուցմանը զուգահեռ պետք է զարգացնել նաև ճանապարհային ցանցը։ Երեկ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի խցանումների պատճառներին, նշել էր, որ դրանք պայմանավորված են նաև ավտոմեքենաների թվի կտրուկ աճով և երթևեկության մշակույթով։ Նա հակադարձել էր նորակառույց շենքերի՝ խցանումների պատճառ լինելու մասին տեսակետին։
«Տիկին Հակոբյանը բարձրացրել է հարց խցանումների մասին, այդ խցանումների մասին խոսում են բոլորը։ Ինչ վերաբերում է Ավինյանին, ո՛չ, ես չեմ համարում, որ նա տապալել է Երևանի կառավարումը, կարծում եմ՝ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում, և կարծում եմ՝ կշարունակի բերել»,- նշեց ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ նորմալ է, որ տարբեր մարդիկ տարբեր դիրքորոշումներ են հայտնում խցանումների մասին, քաղաքապետարանի խնդիրն է նաև տարբեր մոտեցումներով ստեղծել իրավիճակ, որ խցանումները քիչ լինեն։
Ըստ Ռուբիինյանի` սա անխուսափելի խնդիր է զարգացող քաղաքի համար, միաժամանակ խնդիր է, որի համար պետք է լուծում գտնել։