Ադրբեջանցի զինվորը 6 անգամ է կրակել Շաքիում, գումար և հեռախոս է հափշտակել. նոր մանրամասներ
12:06 17.11.2026 (Թարմացված է: 12:15 17.11.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Նասիմի Մուսաևը ՀՀ սահմանը հատելիս իր մոտ տարբեր տեսակի զենք–զինամթերք է ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզ ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը 6 կրակոց է արձակել Շաքի բնակավայրում։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական համակարգից։
Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Մուսաևը ժամկետային զինծառայության է անցել 2026 թվականի հունվարի 28-ից երկրի ԶՈւ թիվ 777 զորամասում։ Նա ծառայության բերումով իր մոտ ունեցել է 1961 թ. արտադրության «AKM» տեսակի՝ MM 5087 գործարանային համարով ինքնաձիգ, 7,62 մմ (7,62×39) տրամաչափի 140 հատ մարտական և 10 հատ անգնդակ փամփուշտ, ինչպես նաև մեկ սվին-դանակ։ Սեպտեմբերի 26-ին` ժամը 20։00-ից 22։00-ընկած ժամանակահատվածում, ծառայություն է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանում տեղակայված թիվ 29 մարտական դիրքում։
Հենց այդ ժամանակահատվածում է նա ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել հայ–ադրբեջանական սահմանը և ապօրինի մուտք գործել ՀՀ տարածք ու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հասել Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան։
«Մուսաևը ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը և 7,62 մմ (7,62×39) տրամաչափի ռազմամթերքը, ինչպես նաև սվին-դանակը։ Մուսաևը նշված առանձնատան սենյակներից մեկից հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5.000 դրամ արժողությամբ սմարթ ժամացույց և մեկ տաբատ, հյուրասենյակից՝ 9.000 դրամ գումար և մեկ բանկային քարտ, իսկ առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից՝ տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ»,– ասված է մեղադրական եզրակացությունում։
Բնակարանի փաստացի սեփականատեր Անի Ավետիսյանին պատճառվել է ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Հոկտեմբերի 1-ին` ժամը 14։00-ի սահմաններում, հիշյալ բնակարան են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռոզի Արմենի Ավետիսյանը և Քաջիկ Արմենի Ավետիսյանը։ Մուսաևը, անչափահասներ Ռոզիին և Քաջիկին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած «AKM» ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։
Այնուամենայնիվ, Ռոզին կարողացել է զանգել մորը` Անի Քաջիկի Ավետիսյանին, որն էլ տեղեկացել է, որ բնակարանում զինված մարդ կա ու անմիջապես տուն է մեկնել։
Այնուամենայնիվ, Ռոզին կարողացել է զանգել մորը` Անի Քաջիկի Ավետիսյանին, որն էլ տեղեկացել է, որ բնակարանում զինված մարդ կա ու անմիջապես տուն է մեկնել։
«Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց՝ Ռոզիի և Քաջիկի կյանքի համար վտանգավոր եղանակով և զենքի գործադրմամբ, բնակարանի ներսում իր ինքնաձիգից արձակել է 6 կրակոց։ Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին` ծանր վնասվածքներ հասցնելով»,– ասված է հաղորդագրությունում։
Վնասվածքներն արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների և այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի։ Ձախ նախաբազկի շրջանում արյունազեղում է եղել` ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով։ Դա ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային խրձի վնասման, ինչի պատճառով ծավալուն արյունահոսություն է եղել։
Նշված արարքները կատարելուց հետո Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Շաքիի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։
Նշված արարքները կատարելուց հետո Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Շաքիի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան։