https://arm.sputniknews.ru/20261116/rusastany-lurj-verqer-e-hascnum-kievi-rezhimin-peskvov-109394016.html
Ռուսաստանը լուրջ վերքեր է հասցնում Կիևի ռեժիմին. Պեսկով
Ռուսաստանը լուրջ վերքեր է հասցնում Կիևի ռեժիմին. Պեսկով
Sputnik Արմենիա
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ երկարատև խաղաղություն է ուզում Ուկրաինայում, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, որը Կիևին հնարավորություն կտա շունչ քաշելու ու... 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T15:49+0400
2026-11-16T15:49+0400
2026-11-16T16:44+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/05/93164337_0:0:2791:1571_1920x0_80_0_0_1f620abc9274894fe4cbfeba5183a71b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը լուրջ վերքեր է հասցնում Կիևի ռեժիմին, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ինչպես հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ երկարատև խաղաղություն է ուզում Ուկրաինայում, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, որը Կիևին հնարավորություն կտա շունչ քաշելու ու «վերքերը բուժելու» համար։«Լուրջ վերքեր, որոնք հասցնում ենք այս ռեժիմին», – ընդգծել է Պեսկովը։Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը արդյունավետ են գործում ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման ֆոնին։Այսօր առավոտյան ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերը Տվերի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Ռյազանի, Օրյոլի, Վորոնեժի, Վլադիմիրի, Սմոլենսկի, Նիժնի Նովգորոդի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Մոսկվայի մարզի և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքի վրա ուկրաինական 1336 անօդաչու են որսացել և ոչնչացրել։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/05/93164337_60:0:2791:2048_1920x0_80_0_0_b164f7dab6fd18e1faffe3fd7c9e319e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
դմիտրի պեսկով, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Ռուսաստանը լուրջ վերքեր է հասցնում Կիևի ռեժիմին. Պեսկով
15:49 16.11.2026 (Թարմացված է: 16:44 16.11.2026) Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ երկարատև խաղաղություն է ուզում Ուկրաինայում, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, որը Կիևին հնարավորություն կտա շունչ քաշելու ու «վերքերը բուժելու» համար, նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը լուրջ վերքեր է հասցնում Կիևի ռեժիմին, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ երկարատև խաղաղություն է ուզում Ուկրաինայում, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, որը Կիևին հնարավորություն կտա շունչ քաշելու ու «վերքերը բուժելու» համար։
«Լուրջ վերքեր, որոնք հասցնում ենք այս ռեժիմին», – ընդգծել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի ՀՕՊ ուժերը արդյունավետ են գործում ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման ֆոնին։
«Իսկապես անօդաչուների զանգվածային հարձակում է եղել։ Մեր ՀՕՊ համակարգերը շարունակում են շատ արդյունավետ գործել։ Համակարգը գործում է։ Ցավոք, աշխարհում ոչ մի համակարգ չի կարող ապահովել 100 % պաշտպանություն տարբեր օբյեկտների վրա նման զանգվածային հարվածների ֆոնին, բայց, այնուամենայնիվ, արդյունավետությունը շատ բարձր է։ Եվ, իհարկե, խոսքը մեր ՀՕՊ անձնակազմի, մեր զինվորականների հերոսական աշխատանքի մասին է», – ասել է Պեսկովը։
Այսօր առավոտյան ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերը Տվերի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Ռյազանի, Օրյոլի, Վորոնեժի, Վլադիմիրի, Սմոլենսկի, Նիժնի Նովգորոդի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Մոսկվայի մարզի և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքի վրա ուկրաինական 1336 անօդաչու են որսացել և ոչնչացրել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։