https://arm.sputniknews.ru/20261116/pvoqr-mhery-hakarakvordin-gtnum-e-ir-mej-sasna-tsrer-epvosi-hvogebanakan-khvorqajin-shertery-109406958.html
Փոքր Մհերը հակառակորդին գտնում է իր մեջ․ «Սասնա ծռեր» էպոսի հոգեբանական խորքային շերտերը
Փոքր Մհերը հակառակորդին գտնում է իր մեջ․ «Սասնա ծռեր» էպոսի հոգեբանական խորքային շերտերը
Sputnik Արմենիա
«Էպոս և փսիխե» աշխատության հեղինակը խոսել է «Սասնա ծռերի» առաձնահատկության մասին։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T19:22+0400
2026-11-16T19:22+0400
2026-11-16T19:23+0400
էպոս
սասնա ծռեր
տեսանյութեր
հոգեբանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109397202_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ecbb88cd0b28670b7ae8e5cce3d48a32.jpg
«Սասնա ծռեր» էպոսը ոչ միայն պատմական ու մշակութային ժառանգություն է, այլև մարդու հոգեկանում տեղի ունեցող խորքային գործընթացների խորհրդանշական արտահայտություն։ «Ուրիշ նորությունների» եթերում «Էպոս և փսիխե» աշխատության հեղինակ Արամ Խաչատրյանը Յունգյան վերլուծական հոգեբանության դիտանկյունից ներկայացրել է մեր էպոսի հոգեբանական նշանակությունը։Նրա խոսքով՝ հայկական էպոսի առանձնահատկություններից մեկը չորս ճյուղերի առկայությունն է։ Ըստ յունգյան հոգեբանության՝ 4 թիվն ամբողջականության, կառուցվածքավորվածության և կենտրոնի շուրջ համախմբվելու խորհրդանիշն է, ինչպես նաև հոգեկանի կենտրոնական արքետիպի՝ ինքնության արտահայտման հիմնական սիմվոլներից մեկը։Խաչատրյանի խոսքով՝ էպոսի հոգեբանական մեկնաբանության մեջ կարևոր նշանակություն ունի նաև հերոսների և նրանց հակառակորդների հարաբերությունը։ Սանասարի և Բաղդասարի կերպարներից սկսած՝ հակադրության գործընթացը աստիճանաբար խորանում է՝ շարունակվելով Մեծ Մհերի և Մեծ Մսրա Մելիքի, ապա Սասունցի Դավիթի և Փոքր Մսրա Մելիքի կերպարներում։«Այդ հակադրությունը հասնում է շատ խիստ կուլմինացիայի, բախման, որից հետո գալիս է մեր վերջին հերոսը, որը խիստ տարբեր էր առաջին երեքից։ Տարբերություններից մեկը հետևյալում է. Փոքր Մհերը չուներ իր հակահերոսը և հակահերոսին գտնում էր իր մեջ։ Այստեղ տեղի է ունենում այդ երկու բաժանված բովանդակությունների միավորումը»,- ընդգծում է հեղինակը։ Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ այս հանգամանքն է, որ «Սասնա ծռեր» էպոսին առանձնահատուկ տեղ է տալիս համաշխարհային առասպելաբանական նյութերի շարքում։ Եթե մարդկային կյանքի առաջին փուլին բնորոշ է գիտակցության և անգիտակցության բաժանումը, ապա հայկական էպոսում արտացոլված է նաև այդ երկու բովանդակությունների հետագա միավորման գործընթացը։Մանրամասն՝ տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109397202_480:0:1920:1080_1920x0_80_0_0_71e7b96aad4453a2ed0af731fd140dab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էպոս, սասնա ծռեր, տեսանյութեր, հոգեբանություն, видео
էպոս, սասնա ծռեր, տեսանյութեր, հոգեբանություն, видео
Փոքր Մհերը հակառակորդին գտնում է իր մեջ․ «Սասնա ծռեր» էպոսի հոգեբանական խորքային շերտերը
19:22 16.11.2026 (Թարմացված է: 19:23 16.11.2026) «Էպոս և փսիխե» աշխատության հեղինակը խոսել է «Սասնա ծռերի» առաձնահատկության մասին։
«Սասնա ծռեր» էպոսը ոչ միայն պատմական ու մշակութային ժառանգություն է, այլև մարդու հոգեկանում տեղի ունեցող խորքային գործընթացների խորհրդանշական արտահայտություն։ «Ուրիշ նորությունների» եթերում «Էպոս և փսիխե» աշխատության հեղինակ Արամ Խաչատրյանը Յունգյան վերլուծական հոգեբանության դիտանկյունից ներկայացրել է մեր էպոսի հոգեբանական նշանակությունը։
Նրա խոսքով՝ հայկական էպոսի առանձնահատկություններից մեկը չորս ճյուղերի առկայությունն է։ Ըստ յունգյան հոգեբանության՝ 4 թիվն ամբողջականության, կառուցվածքավորվածության և կենտրոնի շուրջ համախմբվելու խորհրդանիշն է, ինչպես նաև հոգեկանի կենտրոնական արքետիպի՝ ինքնության արտահայտման հիմնական սիմվոլներից մեկը։
«Յունգը, երբ խոսում է ինքնության՝ մեր հոգեկանի կենտրոնական միավորի մասին, դրա արտահայտման սիմվոլներից մեկը չորս թիվն է։ Այնտեղ առաջին երեք բաղադրիչները պետք է իրար նման լինեն, իսկ չորրորդը պետք է խիստ տարբեր լինի մնացած երեքից, որ կարողանանք ունենալ ոչ թե միաբևեռ երեք միավոր, այլ չորս ամբողջացած, որում կան նաև իրարից տարբեր բաղադրիչներ»,- նշել է նա։
Խաչատրյանի խոսքով՝ էպոսի հոգեբանական մեկնաբանության մեջ կարևոր նշանակություն ունի նաև հերոսների և նրանց հակառակորդների հարաբերությունը։ Սանասարի և Բաղդասարի կերպարներից սկսած՝ հակադրության գործընթացը աստիճանաբար խորանում է՝ շարունակվելով Մեծ Մհերի և Մեծ Մսրա Մելիքի, ապա Սասունցի Դավիթի և Փոքր Մսրա Մելիքի կերպարներում։
«Այդ հակադրությունը հասնում է շատ խիստ կուլմինացիայի, բախման, որից հետո գալիս է մեր վերջին հերոսը, որը խիստ տարբեր էր առաջին երեքից։ Տարբերություններից մեկը հետևյալում է. Փոքր Մհերը չուներ իր հակահերոսը և հակահերոսին գտնում էր իր մեջ։ Այստեղ տեղի է ունենում այդ երկու բաժանված բովանդակությունների միավորումը»,- ընդգծում է հեղինակը։
Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ այս հանգամանքն է, որ «Սասնա ծռեր» էպոսին առանձնահատուկ տեղ է տալիս համաշխարհային առասպելաբանական նյութերի շարքում։ Եթե մարդկային կյանքի առաջին փուլին բնորոշ է գիտակցության և անգիտակցության բաժանումը, ապա հայկական էպոսում արտացոլված է նաև այդ երկու բովանդակությունների հետագա միավորման գործընթացը։