https://arm.sputniknews.ru/20261116/minchev-tareverj-hhi-ev-adrbejani-qaghhasarakutjan-nerkajacucichnery-krkin-khandipen-109379161.html
Մինչև տարեվերջ ՀՀ–ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին կհանդիպեն
Մինչև տարեվերջ ՀՀ–ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին կհանդիպեն
Sputnik Արմենիա
Քննարկումը նախատեսվում էր անցկացնել դեռ սեպտեմբերին, սակայն հետաձգվել է։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T11:25+0400
2026-11-16T11:25+0400
2026-11-16T11:50+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/12/95958568_0:78:1500:922_1920x0_80_0_0_397d66d7faf883881980c1adbb4f2de9.jpg
ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 16 – Sputnik. «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա մինչև այս տարվա վերջ։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ–ներին հայտնել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի փոխնախագահ Ֆարհադ Մամեդովը։Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա Հայաստանում։Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ին, Երևանում, որտեղ որոշվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 21-22-ին, Բաքվում՝ երկու երկրների փորձագետների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2026 թ. ապրիլի 10-12-ին Գաբալայում։Սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների (մոտավորապես 150 մարդ 58 երկրներից և 9 միջազգային կազմակերպություններից) այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել արժեքավոր հայկական ձեռագրերի թանգարանային կրկնօրինակները՝ դատարկ էջերով (բնօրինակ ձեռագրերը պահվում են Մատենադարանում - խմբ.)։ Ալիևի օգնականը այդ ամենը ներկայացրել էր որպես «ապացույց», որ հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։Հիշեցնենք՝ դեռ 2021 թվականի մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել էր Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանները «ալբանական» ներկայացնելու քաղաքականությանը։ Նախարարությունը մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այն մասին, որ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի հայկական եկեղեցին «ալբանական» է, այն որակելով որպես պատմական փաստերի կեղծման և հայկական մշակութային արժեքների օտարման օրինակ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0b/12/95958568_84:0:1416:999_1920x0_80_0_0_c2fe9ab7ebb06b2836a97c7e50149cab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Մինչև տարեվերջ ՀՀ–ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին կհանդիպեն
11:25 16.11.2026 (Թարմացված է: 11:50 16.11.2026) Քննարկումը նախատեսվում էր անցկացնել դեռ սեպտեմբերին, սակայն հետաձգվել է։
ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 16 – Sputnik. «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա մինչև այս տարվա վերջ։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ–ներին հայտնել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի փոխնախագահ Ֆարհադ Մամեդովը։
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա Հայաստանում։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ին, Երևանում, որտեղ որոշվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 21-22-ին, Բաքվում՝ երկու երկրների փորձագետների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2026 թ. ապրիլի 10-12-ին Գաբալայում։
Սեպտեմբերին նախատեսվում էր նոր քննարկում անցկացնել, սակայն ադրբեջանական կողմը հետաձգեց այն՝ բացատրելով դա ալբանական ներկայացված Ղարաբաղի հայկական վանքերով ադրբեջանական պաշտոնյաների «էքսկուրսիաների» նկատմամբ հայ հասարակության կոշտ արձագանքով։
Սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների (մոտավորապես 150 մարդ 58 երկրներից և 9 միջազգային կազմակերպություններից) այց էր կազմակերպել Արցախ։ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել արժեքավոր հայկական ձեռագրերի թանգարանային կրկնօրինակները՝ դատարկ էջերով (բնօրինակ ձեռագրերը պահվում են Մատենադարանում - խմբ.)։ Ալիևի օգնականը այդ ամենը ներկայացրել էր որպես «ապացույց», որ հայերը կեղծել են Գանձասարի պատմությունը։
Հիշեցնենք՝ դեռ 2021 թվականի մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ արձագանքել էր Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանները «ալբանական» ներկայացնելու քաղաքականությանը։ Նախարարությունը մեկնաբանել էր Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այն մասին, որ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի հայկական եկեղեցին «ալբանական» է, այն որակելով որպես պատմական փաստերի կեղծման և հայկական մշակութային արժեքների օտարման օրինակ։