00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կրկին կեղծ հաղորդագրություններ են տարածվում. ՆԳՆ–ն զգուշացնում է

© Photo : AI generated imageԱԲ-ով գեներացված պատկեր․ հաքեր
ԱԲ-ով գեներացված պատկեր․ հաքեր - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2026
ԱԲ-ով գեներացված պատկեր․ հաքեր
Բաժանորդագրվել
ՆԳՆ–ն հորդորում է չբացել կասկածելի հղումները, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով ստանում են ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ–ն հորդորում է չբացել կասկածելի հղումները, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ։
Խորհուրդ է տրվում արգելափակել ուղարկողին և հաղորդագրությունը նշել որպես անցանկալի (Spam/Junk)։
Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես պետք է կապ հաստատել բանկի հետ և կատարվածի մասին տեղեկացնել ոստիկանությանը։
Ընդգծվում է, որ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Տեղեկատվությունը անհրաժեշտ է ստուգել միայն պաշտոնական աղբյուրներով։
Հիշեցնենք` զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխամասային գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ մինչև քրեական գործերի դատաքննության ավարտը և որոշման հրապարակումը սառեցվելու են բոլոր վարկային պարտավորությունները և տույժերը։
Լրահոս
0