https://arm.sputniknews.ru/20261116/inch-harcer-e-bardzracrel-hajkakan-patvirakutjuny-mvoskvajum-kajacats-hamazhvoghvovum-109413931.html
Ի՞նչ հարցեր է բարձրացրել հայկական պատվիրակությունը Մոսկվայում կայացած համաժողովում
Ի՞նչ հարցեր է բարձրացրել հայկական պատվիրակությունը Մոսկվայում կայացած համաժողովում
Sputnik Արմենիա
Նրանք մասնակցում են «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովին, որն անցկացվում է Մոսկվայում նոյեմբերի 15-17-ը։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T21:48+0400
2026-11-16T21:48+0400
2026-11-16T22:16+0400
արցախ
էդուարդ շարմազանով
ռուսաստան
իվետա տոնոյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109415692_0:0:1240:699_1920x0_80_0_0_3789a8ea5ac6263a2b05490aa6608756.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ազգի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու իրավունքն է, և նույն իրավունքն ունի նաև Արցախի ժողովուրդը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում անցկացված «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովի ժամանակ։ Նա հիշեցրել է, որ այսօր միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի։ Համաժողովին մասնակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչության ղեկավար Իվետա Տոնոյանը ելույթ է ունեցել «Ընտրական նեոգաղութատիրություն․ աշխարհի երկրների քաղաքական ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական գործընթացների անաչառ գնահատման մեխանիզմների ստեղծումը» խորագրով զուգահեռ նիստում։Իր խոսքում նա, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգություններին։ Տոնոյանը խոսել է ընդդիմության առաջնորդների կալանավորման և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված անհիմն քրեական գործի մասին՝ ընդգծելով, որ նման իրողությունները հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։Նշենք, որ «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովը ռուսական իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ 2024 թվականին ստեղծված միջազգային քաղաքական հարթակ և շարժում է։ Այն միավորում է Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի շուրջ 50-60 երկրների քաղաքական կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչների։ Շարժման նպատակն է համախմբել ուժերը՝ հակազդելու «արևմտյան հեգեմոնիային», պատժամիջոցների քաղաքականությանը, ինչպես նաև ֆինանսական, տեղեկատվական և «էլեկտորալ նեոգաղութատիրության» (ընտրական գործընթացներին արտաքին միջամտության) դրսևորումներին։Գլխավոր ասամբլեան այս տարի անցկացվում է Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 15-17-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ազգի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու իրավունքն է, և նույն իրավունքն ունի նաև Արցախի ժողովուրդը. Շարմազանով
Sputnik Արմենիա
Ազգի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու իրավունքն է, և նույն իրավունքն ունի նաև Արցախի ժողովուրդը. Շարմազանով
2026-11-16T21:48+0400
true
PT1M15S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/10/109415692_0:0:1240:931_1920x0_80_0_0_cf2f3f7151439846c39f6b625f4c6983.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, էդուարդ շարմազանով, ռուսաստան, իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, видео
արցախ, էդուարդ շարմազանով, ռուսաստան, իվետա տոնոյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), գագիկ ծառուկյան, видео
Ի՞նչ հարցեր է բարձրացրել հայկական պատվիրակությունը Մոսկվայում կայացած համաժողովում
21:48 16.11.2026 (Թարմացված է: 22:16 16.11.2026) Նրանք մասնակցում են «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովին, որն անցկացվում է Մոսկվայում նոյեմբերի 15-17-ը։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ազգի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու իրավունքն է, և նույն իրավունքն ունի նաև Արցախի ժողովուրդը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ
Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում անցկացված «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ այսօր միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի։
«Այսպես, Արցախի բնակիչները ենթարկվել են էթնիկ զտման և ստիպված են եղել լքել իրենց հայրենի հողը, իսկ Արցախի ղեկավարությունն ապօրինի պահվում է ադրբեջանական բանտերում։ Նրանց ազատության համար պայքարը յուրաքանչյուրի պարտքն է, ով հավատում է արդարությանը և պայքարում դրա ցանկացած դրսևորման դեմ»,– հայտարարել է Շարմազանովը։
Համաժողովին մասնակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչության ղեկավար
Իվետա Տոնոյանը ելույթ է ունեցել «Ընտրական նեոգաղութատիրություն․ աշխարհի երկրների քաղաքական ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական գործընթացների անաչառ գնահատման մեխանիզմների ստեղծումը» խորագրով զուգահեռ նիստում։
Իր խոսքում նա, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգություններին։
Տոնոյանը խոսել է ընդդիմության առաջնորդների կալանավորման և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված անհիմն քրեական գործի մասին՝ ընդգծելով, որ նման իրողությունները հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։
«Համոզված եմ, որ ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ։ Եվ ինչպես նշել եմ իմ ելույթում՝ ազգերի ազատության հիմքում մարդու ազատության նկատմամբ հարգանքն է։ Պետության ազատությունը սկսվում է հենց մարդու ազատությունից»,– հայտարարել է նա։
Նշենք, որ «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովը ռուսական իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ 2024 թվականին ստեղծված միջազգային քաղաքական հարթակ և շարժում է։ Այն միավորում է Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի շուրջ 50-60 երկրների քաղաքական կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչների։ Շարժման նպատակն է համախմբել ուժերը՝ հակազդելու «արևմտյան հեգեմոնիային», պատժամիջոցների քաղաքականությանը, ինչպես նաև ֆինանսական, տեղեկատվական և «էլեկտորալ նեոգաղութատիրության» (ընտրական գործընթացներին արտաքին միջամտության) դրսևորումներին։
Գլխավոր ասամբլեան այս տարի անցկացվում է Մոսկվայում 2026 թվականի նոյեմբերի 15-17-ը։