https://arm.sputniknews.ru/20261116/hrhn-mtahvog-e-hanrajin-herardzakvoghi-eterajin-qaghaqakanutjamb-109386581.html
ՀՌՀ–ն մտահոգ է Հանրային հեռարձակողի եթերային քաղաքականությամբ
ՀՌՀ–ն մտահոգ է Հանրային հեռարձակողի եթերային քաղաքականությամբ
Sputnik Արմենիա
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած սկանդալին դեպքին։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T13:45+0400
2026-11-16T13:45+0400
2026-11-16T13:45+0400
հայաստան
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
բորիս մուրազի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1303/10/13031019_0:147:1500:991_1920x0_80_0_0_853a05dd06e9129dcd5f87a883f714e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մտահոգված է Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 15-ին ցուցադրված «Մեծ բանավեճ» հաղորդման կապակցությամբ, որն ընդհատվել է սեռական բնույթի արտահայտությունների ու ֆիզիկական բռնության ցուցադրությամբ։ ՀՌՀ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ այդ ողջ ընթացքը եթեր է հեռարձակվել առանց խմբագրումների։ՀՌՀ–ն նշել է` իրավական հարցերից բացի, կան էթիկական և մասնագիտական մոտեցումներ, որոնք հեռարձակող ընկերությունների համար առաջնային են անգամ այն դեպքում, երբ լուսաբանվում են բռնության տեսարաններ պարունակող բարձր ամբիոնների անցուդարձը։Հանձնաժողովը շեշտել է՝ գոյություն ունեն բանավեճի մասնակիցների սադրանքներին դիմակայելու, լարվածությունը մեղմելու, բռնությունը կանխելու, թեման կառուցողական հուն տեղափոխելու մասնագիտական հնարքներ, հատկապես, երբ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է։«ՀՌՀ-ն իր կարգավորման դաշտում գտնվող հեռարձակողների հանդեպ միշտ ցուցաբերել է խիստ մոտեցում հատկապես բռնության, ատելության խոսքի ու վիրավորանքների տարածման հարցում՝ գիտակցելով, թե որքան մեծ է տեսալսողական մեդիայի դերը հանրային փխրուն համերաշխությունը պահպանելու, սթափ ու գիտակված դատողություններ անելու շեշտադրմամբ բովանդակություն կառուցելու ուժը»,- եզրափակել է հանձնաժողովը։Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նկարահանման ընթացքում իշխանամետ քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ու Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին սկսել են վիրավորել իրար, ապա անցել են բռունցքների։ Արդյունքում հաղորդավարները ստիպված ընդհատել են հաղորդման նկարահանումը, բայց հաղորդումը նոյեմբերի 15-ին հեռարձակվել է Հանրայինի եթերում։Հանրային հեռարձակող խորհրդի (ՀՀԽ) նախագահ Վասակ Դարբինյանն այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում նորմալ համարեց Հանրային հեռուստաընկերությամբ «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը հեռարձակելը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1303/10/13031019_0:7:1500:1132_1920x0_80_0_0_3004a0704830f50ef191956408212efe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հայաստանի հանրային հեռուստաընկերություն, բորիս մուրազի
հայաստան, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), հայաստանի հանրային հեռուստաընկերություն, բորիս մուրազի
ՀՌՀ–ն մտահոգ է Հանրային հեռարձակողի եթերային քաղաքականությամբ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած սկանդալին դեպքին։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մտահոգված է Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 15-ին ցուցադրված «Մեծ բանավեճ» հաղորդման կապակցությամբ, որն ընդհատվել է սեռական բնույթի արտահայտությունների ու ֆիզիկական բռնության ցուցադրությամբ։
ՀՌՀ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ այդ ողջ ընթացքը եթեր է հեռարձակվել առանց խմբագրումների։
«Հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունն ու տարակուսանքը Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ։ Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել բանավեճին հրավիրված անձերով, թեժ քննարկմամբ, դիտելիություն ապահովելու սին մղումով կամ նույնիսկ ձևական անաչառությամբ։ Հանրային գործառույթ կատարող ու հեռարձակող մեդիայի ոլորտում օրինակելի դեր կատարող հեռուստաընկերությունը նման իրավիճակներում պարտավոր է հարգել օրենքի պահանջները, չբորբոքել լսարանի հույզերը և զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում»,- նշված է հայտարարության մեջ։
ՀՌՀ–ն նշել է` իրավական հարցերից բացի, կան էթիկական և մասնագիտական մոտեցումներ, որոնք հեռարձակող ընկերությունների համար առաջնային են անգամ այն դեպքում, երբ լուսաբանվում են բռնության տեսարաններ պարունակող բարձր ամբիոնների անցուդարձը։
Հանձնաժողովը շեշտել է՝ գոյություն ունեն բանավեճի մասնակիցների սադրանքներին դիմակայելու, լարվածությունը մեղմելու, բռնությունը կանխելու, թեման կառուցողական հուն տեղափոխելու մասնագիտական հնարքներ, հատկապես, երբ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է։
«ՀՌՀ-ն իր կարգավորման դաշտում գտնվող հեռարձակողների հանդեպ միշտ ցուցաբերել է խիստ մոտեցում հատկապես բռնության, ատելության խոսքի ու վիրավորանքների տարածման հարցում՝ գիտակցելով, թե որքան մեծ է տեսալսողական մեդիայի դերը հանրային փխրուն համերաշխությունը պահպանելու, սթափ ու գիտակված դատողություններ անելու շեշտադրմամբ բովանդակություն կառուցելու ուժը»,- եզրափակել է հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նկարահանման ընթացքում իշխանամետ քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ու Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին սկսել են վիրավորել իրար, ապա անցել են բռունցքների։ Արդյունքում հաղորդավարները ստիպված ընդհատել են հաղորդման նկարահանումը, բայց հաղորդումը նոյեմբերի 15-ին հեռարձակվել է Հանրայինի եթերում։
Հանրային հեռարձակող խորհրդի (ՀՀԽ) նախագահ Վասակ Դարբինյանն այսօր
Sputnik Արմենիայի հետ զրույցում նորմալ համարեց Հանրային հեռուստաընկերությամբ «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը հեռարձակելը։