https://arm.sputniknews.ru/20261116/harvatsner-rd-marzerin-inch-e-hajtni-ajs-zhamin-109377327.html
Հարվածներ ՌԴ մարզերին. ի՞նչ է հայտնի այս ժամին
Հարվածներ ՌԴ մարզերին. ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանում անօդաչուների հարձակումը հետ է մղվել հինգ ժամ։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T10:20+0400
2026-11-16T10:20+0400
2026-11-16T10:45+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
մոսկվա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_e1a9c0c0fc11f252b3b894f0b7110186.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուները գրոհել են Կուբանի վրա. տուժել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանի մունիցիպալ կառույցի ղեկավար Ալեքսեյ Չևերևը։Նա նշել է, որ տեղում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունների աշխատակիցները։Ռոստովի մարզի վրա անօդաչուների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել։ Մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ քաղաքի չորս արտադրական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։ Միլլերովսկի շրջանի Ռոգալիկ գյուղում անօդաչուների բեկորները երեք մասնավոր տուն և գազատար են վնասել։ Նաև հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ ԱԹՍ–ներով զանգվածային հարձակում է ձեռնարկվել Մոսկվայի մարզի վրա։ Նոյեմբերի 15-ին` Մոսկվայի ժամանակով ժամը17:00-ից մինչև նոյեմբերի 16-ը` Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Մոսկվայի մարզի ուղղությամբ մոտ 600 անօդաչու է թռել։Անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է ծայրամասերում, 191-ը չեզոքացվել է մայրաքաղաքին մոտենալիս։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c3a60a07a76429591fce289347e0b42e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մոսկվա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մոսկվա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Հարվածներ ՌԴ մարզերին. ի՞նչ է հայտնի այս ժամին
10:20 16.11.2026 (Թարմացված է: 10:45 16.11.2026) Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանում անօդաչուների հարձակումը հետ է մղվել հինգ ժամ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական անօդաչուները գրոհել են Կուբանի վրա. տուժել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանի մունիցիպալ կառույցի ղեկավար Ալեքսեյ Չևերևը։
«Այսօր գիշերը Սևերսկի շրջանում ավելի քան հինգ ժամ հետ է մղվել ուկրաինական անօդաչուների հարձակումը։ Սևերսկայա ավանում բնակելի շենքեր են վնասվել։ Նախնական տվյալներով՝ վեց մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրանց բուժհաստատություն են տեղափոխել՝ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար», – Max հարթակում հայտնել է Չևերևը։
Նա նշել է, որ տեղում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունների աշխատակիցները։
Ռոստովի մարզի վրա անօդաչուների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել։ Մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ քաղաքի չորս արտադրական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։ Միլլերովսկի շրջանի Ռոգալիկ գյուղում անօդաչուների բեկորները երեք մասնավոր տուն և գազատար են վնասել։ Նաև հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ ԱԹՍ–ներով զանգվածային հարձակում է ձեռնարկվել Մոսկվայի մարզի վրա։ Նոյեմբերի 15-ին` Մոսկվայի ժամանակով ժամը17:00-ից մինչև նոյեմբերի 16-ը` Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Մոսկվայի մարզի ուղղությամբ մոտ 600 անօդաչու է թռել։
Անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է ծայրամասերում, 191-ը չեզոքացվել է մայրաքաղաքին մոտենալիս։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։