https://arm.sputniknews.ru/20261116/hajkakan-erazhshtutjunn-ambvoghj-ashkharhum-taratsely-erazanq-e-ljana-ulikhanjan-109276847.html
Հայկական երաժշտությունն ամբողջ աշխարհում տարածելը երազանք է. Լյանա Ուլիխանյան
Հայկական երաժշտությունն ամբողջ աշխարհում տարածելը երազանք է. Լյանա Ուլիխանյան
Sputnik Արմենիա
Թավջութակահարուհին երջանիկ է, որ կարողանում է իր նվագով էմոցիաներ տարածել։ 16.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-16T08:55+0400
2026-11-16T08:55+0400
2026-11-16T08:55+0400
հայաստան
մշակույթ
թավջութակահար
տեսանյութ
տեսանյութեր
ուրիշ նորություններ
մարտին ուլիխանյան
լիանա ուլիխանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109234820_0:0:1920:1080_1920x0_80_0_0_eded2822da4a3b1cd5b32b8400fe303a.jpg
15-ամյա թավջութակահարուհի, ավելի քան 30 միջազգային մրցույթների դափնեկիր Լյանա Ուլիխանյանի գլխավոր նպատակը հայկական երաժշտությունը հանրահռչակելն է։ Նա այդ մասին ասում է Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» ծրագրի շրջանակում։Վերջերս Լյանան արժանացել է հեղինակավոր «Kronberg Academy»-ի Հեսսենի լանդգրաֆի մրցանակին։ Նա 185 մասնակիցների թվում ընդգրկվել է լավագույն հնգյակում՝ դառնալով մրցույթի ամենակրտսեր ներկայացուցիչը։ Ակադեմիայի եզրափակիչ համերգին թավջութակահարուհին կատարել է հոր՝ Մարտին Ուլիխանյանի «Բերդ պար» ստեղծագործությունը (թավջութակի և դաշնամուրի համար)։Երաժշտական ընտանիքում մեծացած աղջիկը թավջութակն ընտրել է դեռ մանկուց՝ սիրահարվելով գործիքի խորը և յուրահատուկ հնչողությանը։ Նրա խոսքով՝ մրցանակներն իր համար ոչ թե ինքնանպատակ են, այլ ճանապարհ դեպի մեծ բեմեր։ Պատանի երաժիշտն արդեն հաղթահարել է նաև Պաբլո Կազալսի անվան հեղինակավոր մրցույթի ընտրական փուլերը՝ դառնալով եզրափակիչ անցած վեց մասնակիցներից ամենաերիտասարդը մրցույթի ամբողջ պատմության մեջ։Լյանայի երազանքների թվում են Բեռլինի և Անգլիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ ելույթներն ու համագործակցությունը համաշխարհային մեծության երաժիշտների հետ։ Նա համոզված է, որ երաժշտությունը համընդհանուր լեզու է, որը միավորում է տարբեր ազգերի մարդկանց։«Երաժշտությունը էմոցիաների լեզու է, որը հասկանում են բոլոր ազգերը։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ իմ նվագով տարածել այդ էմոցիաները»,– ընդգծում է երաժիշտը։Կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանն էլ վստահեցնում է, որ դուստրերի՝ Լյանայի և ջութակահարուհի Վիկտորյայի մասնագիտական ուղին բացառապես նրանց սեփական ընտրության արդյունքն է։Նա հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև իր ծրագրերին՝ ներկայացնելով «Ուլիխանյան ակումբի» նոր նախաձեռնությունը։ Խոսքը ջազային ակումբների միջազգային համագործակցության հարթակի մեկնարկի մասին է։ Նոյեմբերի 19-22-ը կմեկնարկի հայ-վրացական ջազային համագործակցությունը. Թբիլիսիից ժամանած չորս խումբ ելույթ կունենա Երևանում, իսկ հայաստանյան երեք խումբ կմեկնի Թբիլիսի։ Նախագծի շրջանակում նախատեսված է նաև մասնագիտական ֆորում։«Անիմացիան սահմաններ չճանաչող արվեստ է»․ Դիանա Մարտիրոսյանը՝ «Ռեանիմանիա» փառատոնի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109234820_480:0:1920:1080_1920x0_80_0_0_0b835467a07bedc5507b82e080a5b605.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մշակույթ , թավջութակահար, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ, видео, մարտին ուլիխանյան, լիանա ուլիխանյան
հայաստան, մշակույթ , թավջութակահար, տեսանյութ, տեսանյութեր, ուրիշ նորություններ, видео, մարտին ուլիխանյան, լիանա ուլիխանյան
Հայկական երաժշտությունն ամբողջ աշխարհում տարածելը երազանք է. Լյանա Ուլիխանյան
Թավջութակահարուհին երջանիկ է, որ կարողանում է իր նվագով էմոցիաներ տարածել։
15-ամյա թավջութակահարուհի, ավելի քան 30 միջազգային մրցույթների դափնեկիր Լյանա Ուլիխանյանի գլխավոր նպատակը հայկական երաժշտությունը հանրահռչակելն է։ Նա այդ մասին ասում է
Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» ծրագրի շրջանակում։
Վերջերս Լյանան արժանացել է հեղինակավոր «Kronberg Academy»-ի Հեսսենի լանդգրաֆի մրցանակին։ Նա 185 մասնակիցների թվում ընդգրկվել է լավագույն հնգյակում՝ դառնալով մրցույթի ամենակրտսեր ներկայացուցիչը։ Ակադեմիայի եզրափակիչ համերգին թավջութակահարուհին կատարել է հոր՝ Մարտին Ուլիխանյանի «Բերդ պար» ստեղծագործությունը (թավջութակի և դաշնամուրի համար)։
«Երջանիկ եմ, որ կարողանում եմ ներկայացնել հայրիկիս ստեղծագործությունները, իմ մտքերն ու մեկնաբանությունը միավորել նրա երաժշտությանը: Իմ երազանքն է ամբողջ աշխարհում համերգներով հանդես գալ և տարածել հայկական երաժշտությունը»,– նշում է Լյանան։
Երաժշտական ընտանիքում մեծացած աղջիկը թավջութակն ընտրել է դեռ մանկուց՝ սիրահարվելով գործիքի խորը և յուրահատուկ հնչողությանը։ Նրա խոսքով՝ մրցանակներն իր համար ոչ թե ինքնանպատակ են, այլ ճանապարհ դեպի մեծ բեմեր։ Պատանի երաժիշտն արդեն հաղթահարել է նաև Պաբլո Կազալսի անվան հեղինակավոր մրցույթի ընտրական փուլերը՝ դառնալով եզրափակիչ անցած վեց մասնակիցներից ամենաերիտասարդը մրցույթի ամբողջ պատմության մեջ։
Լյանայի երազանքների թվում են Բեռլինի և Անգլիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ ելույթներն ու համագործակցությունը համաշխարհային մեծության երաժիշտների հետ։ Նա համոզված է, որ երաժշտությունը համընդհանուր լեզու է, որը միավորում է տարբեր ազգերի մարդկանց։
«Երաժշտությունը էմոցիաների լեզու է, որը հասկանում են բոլոր ազգերը։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ իմ նվագով տարածել այդ էմոցիաները»,– ընդգծում է երաժիշտը։
Կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանն էլ վստահեցնում է, որ դուստրերի՝ Լյանայի և ջութակահարուհի Վիկտորյայի մասնագիտական ուղին բացառապես նրանց սեփական ընտրության արդյունքն է։
Նա հաղորդման ընթացքում անդրադարձել է նաև իր ծրագրերին՝ ներկայացնելով «Ուլիխանյան ակումբի» նոր նախաձեռնությունը։ Խոսքը ջազային ակումբների միջազգային համագործակցության հարթակի մեկնարկի մասին է։ Նոյեմբերի 19-22-ը կմեկնարկի հայ-վրացական ջազային համագործակցությունը. Թբիլիսիից ժամանած չորս խումբ ելույթ կունենա Երևանում, իսկ հայաստանյան երեք խումբ կմեկնի Թբիլիսի։ Նախագծի շրջանակում նախատեսված է նաև մասնագիտական ֆորում։