00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գիտնականները չեն բացառում վաղը մագնիսական փոթորկի հնարավորությունը

© Photo : NASAԱրեգակ
Արեգակ - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2026
Բաժանորդագրվել
Մասնագետները նշում են, որ Արեգակի վրա գրեթե ակտիվություն չկա, չնայած աստղի մակերեսին նկատելի քանակությամբ արևային բծեր կան։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Կարճատև մագնիսական փոթորիկ կարող է տեղի ունենալ Երկրի վրա երեքշաբթի օրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի
Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Մոդելները ենթադրում են, որ 56%–ով թույլ փոթորկի մակարդակ կլինի, 35%–ով` խանգարված (դեղին) մակարդակ։ Հավանականությունը, որ ամեն բան լավ կլինի, ընդամենը 9% է։ Վաղը կիմանանք, թե որն է ավելի ուժեղ՝ մարդու ինտուիցիան, թե՞ մաթեմատիկական հաշվարկը։ Ակնկալվում է, որ փոթորիկը (եթե այն տեղի ունենա) կարճատև է լինելու», – ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում։
Նշվում է, որ գեոմագնիսական ակտիվությունը արդեն ութերորդ օրն է` «կանաչ» գոտում է։ Երեքշաբթի այն կարող է դուրս գալ այդ գոտուց, այն պատճառով, որ Երկիրը կարող է ընկնել փոքր պսակաձև անցքի խանգարված հոսքի մեջ։
Լաբորատորիան հայտնել է, որ Արեգակի վրա գրեթե ակտիվություն չկա, չնայած, որ աստղի մակերեսին զգալի թվով արևային բծեր կան։ Այսպես, օրինակ, կիրակի չորս թույլ բռնկում է տեղի ունեցել, ևս մեկը գրանցվել է այսօր առավոտյան։
Նշվում է, որ այժմ տեղեկություններ չկան այն մասին, թե ինչ է կատարվում աստղի հակառակ կողմում, բայց «այնտեղ էլ գրեթե անկասկած լռություն է», Արեգակն էլ կարծես «քնել է»: Թե որքան կտևի արեգակնային ակտիվության այս դադարը, պարզ չէ։
Լրահոս
0